Մախաչկալա (ավարերեն՝ МахIачхъала, լեզգիներեն՝ Магьачкъеле, տաբ.՝ Мягьячгъала, դարգ.՝ ГIянжи-Къала, МяхIячкъала, կում.՝ Магьачкъала, լակ.՝ МахІачкъала, Анжи[3], ադրբ.՝ Mahaçqala), քաղաք Ռուսաստանի հարավում, Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի բնակչությամբ երրորդ քաղաքը և Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանի խոշորագույն քաղաքը։

Քաղաք
Մախաչկալա
Махачкала
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԴաղստան
Ներքին բաժանում3 մունիցիպալ շրջան։
Կիրովի, Լենինի, Սովետական
ՔաղաքապետՍաիդ Ամիրով
Հիմնադրված է1844 թ.
Այլ անվանումներՊետրովսկոյե
Տվյալ կարգավիճակում1857 թվականից
Մակերես468,13[1] կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն583 233 մարդ (2010)
Խտություն1234 մարդ/կմ²
Ազգային կազմավարներ (26,8 %),
կումիկներ (17,7 %),
դարգիներ (13,9 %),
լակեր (13,0 %),
լեզգիներ (12,0 %),
ռուսներ (8,0 %),
տաբասարաններ (2,0 %),
ադրբեջանցիներ (1,2 %),
ռութուլներ (1,1 %);[2]
Կրոնական կազմմուսուլմաններ, ուղղափառներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8722
Փոստային դասիչ367000-367999
Ավտոմոբիլային կոդ05
ՕԿԱՏՕ82401
Պաշտոնական կայքmkala.ru
Մախաչկալա (Ռուսաստան)##
Մախաչկալա (Ռուսաստան)
Մախաչկալա (Դաղստան)##
Մախաչկալա (Դաղստան)

Պատմություն խմբագրել

Բնակավայրը հիմնադրված է եղել 1844 թվականին որպես ռուսական ռազմական ամրություն և ստացել է Պետրովսկոյե անվանումը։ 1857 թվականին բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստանում և սկսում կոչվել։ Պետրովսկ նավահանգստային քաղաք, ինչը կապված է այն լեգենդի հետ, որ 1722-1723 թվականներին՝ ռուսական բանակի պարսկական արշավանքի ժամանակ, այստեղ տեղակայված է եղել Պետրոս Ա կայսրի ճամբարը։

1921 թվականի մայիսի 14-ին Դաղստանի հեղափոխական կոմիտեի հրամանով քաղաքը դարձել է Դաղստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը և վերանվանվել է Մախաչկալա Մախաչ Դախադաևի պատվին։

Այն տեղանքն, որտեղ հիմնվել է ամրոցը, լեռնցիների կողմից Միջին դարերից հայտնի է Անժի-Կալա անվամբ (թուրքերեն՝ Inci-Kale)՝ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Մարգարտյա Ամրոց»[4][5]։

Քաղաքում բնակվում է Դաղստանի, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ-ի 60-ից ավելի ազգություն։

Աշխարհագրություն խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Մախաչկալան գտնվում է Մեծ Կովկասի նախալեռների մոտակայքում, Կասպից ծովի առափնյայի և Տարկի Տաու լեռան միջև ընկած մինչև 3 կմ լայնությամբ նեղ ցածրադիր հարթավայրում։

Ջրաբանություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Կասպից ծովի ափին։ Քաղաքի տարածքով անցնում են Չերկես-օզեն (Տալգինկա) և Տարնաիր գետերը։ Հյուսիս-արևմուտքից դեպի հարավ քաղաքը հատում է Հոկտեմբերյան հեղափոխության ջրանցքը։ Քաղաքի տարածքում գտնվում են Վուզովսկոե, Ակ-Գյոլ, Գրյազևոե լճերը։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման չափավոր ցամաքային է[6]։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +12,4 ˚C: Ամառը շոգ է, ամռան ամիսների միջին ջերմաստիճանը կազմում է 23,6 ˚C, ցերեկային առավելագույն ջերմաստիճանը՝ +36-38 ˚C: Ձմեռը շատ մեղմ է։ Միջին ջերմաստիճանը +1,7 ˚C է, իսկ գիշերը 0 ˚C-ից ցածր է։ Տեղումների տարեկան քանակը 410-450 մմ է, տարեկան հարաբերական խոնավությունը 70 % է (ձմռանը՝ մինչև 80 %), իսկ հուլիսին և օգոստոսին՝ մոտ 50 %։ Ամռան ամիսներին լինում է պարզ օրերի առավելագույն քանակություն։ Ամռան տևողությունը (+15 ˚C ջերմաստիճանով) կազմում է 150 օր։ Այն սկսվում է մայիսի 11-ից, վերջանում հոկտեմբերի 7-ին։ Այստեղ գերիշխում են հարավարևելյան և հյուսիսարևմտյան քամիները։

  • Տարեկան միջին ջերմաստիճանը՝ +12,4 ˚C,
  • Քամու տարեկան միջին արագությունը՝ 3,7 մ/վ,
  • Օդի տարեկան միջին խոնավությունը՝ 70 %:
Մախաչկալայի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)19.0
(66.2)
20.9
(69.6)
28.8
(83.8)
33.5
(92.3)
35.1
(95.2)
36.1
(97)
38.7
(101.7)
38.7
(101.7)
35.0
(95)
28.9
(84)
23.1
(73.6)
19.9
(67.8)
38.7
(101.7)
Միջին բարձր °C (°F)4.2
(39.6)
4.2
(39.6)
7.8
(46)
14.3
(57.7)
20.2
(68.4)
25.9
(78.6)
28.9
(84)
28.7
(83.7)
23.8
(74.8)
17.4
(63.3)
10.7
(51.3)
5.7
(42.3)
16.0
(60.8)
Միջին օրական °C (°F)1.2
(34.2)
1.2
(34.2)
4.7
(40.5)
10.4
(50.7)
16.1
(61)
21.6
(70.9)
24.7
(76.5)
24.5
(76.1)
20.0
(68)
13.9
(57)
7.5
(45.5)
2.7
(36.9)
12.4
(54.3)
Միջին ցածր °C (°F)−1.4
(29.5)
−1.5
(29.3)
1.9
(35.4)
7.1
(44.8)
12.6
(54.7)
17.7
(63.9)
20.7
(69.3)
20.5
(68.9)
16.5
(61.7)
10.6
(51.1)
4.5
(40.1)
0.0
(32)
9.1
(48.4)
Ռեկորդային ցածր °C (°F)−25.1
(−13.2)
−26.9
(−16.4)
−13.5
(7.7)
−5.1
(22.8)
0.0
(32)
5.8
(42.4)
9.7
(49.5)
8.0
(46.4)
0.7
(33.3)
−6.6
(20.1)
−19.7
(−3.5)
−26.5
(−15.7)
−26.9
(−16.4)
Տեղումներ մմ (դյույմ)32
(1.26)
27
(1.06)
22
(0.87)
17
(0.67)
32
(1.26)
22
(0.87)
21
(0.83)
28
(1.1)
46
(1.81)
45
(1.77)
41
(1.61)
32
(1.26)
365
(14.37)
Միջ. տեղումների օրեր 66544544555659
Միջին ամսական արևային ժամ74.472.5105.4171.0244.9279.0282.1269.7195.0151.981.068.21995,1
Աղբյուր #1: Pogoda.ru.net[7]
Աղբյուր #2: World Meteorological Organization (UN)[8], Hong Kong Observatory[9] for data of sunshine hours

Բնակչություն խմբագրել

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ բնակչության թվով Մախաչկալան 1114 քաղաքների թվում զբաղեցնում էր 27-րդ տեղը։

Մախաչկալան Հյուսիս-Կովկասյան Դաշնային օկրուգում ամենաբնակեցված քաղաքն է և ռուսական քաղաքներից ամենաարագ աճ ունեցող քաղաքը։

19761979198219851986198919901991199219931994
226 000251 371278 000282 000311 000317 475310 000317 000322 000321 000320 000
19951996199719981999200020012002200320042005
326 000331 000335 000335 000332 000330 000327 600462 412462 400464 000465 000
2006200720082009201020112012201320142015
466 000467 000464 200465 854572 076572 100574 277576 194578 332583 233

Ազգային կազմ խմբագրել

2010 թվականի մարդահամարի տվյալներով[10]՝

բնակչություն,
քաղաքային օկրուգ,
2010 թվական,
մարդ
բաժին,
%
բնակչություն,
բնակավայրեր
2010 թվական,
մարդ
բաժին,
%
բնակչություն,
մասնավորապես քաղաքը
2010 թվական,
մարդ
բաժին,
%
ավարներ186 08826,70 %36 46529,22 %149 62326,15 %
կումիկներ133 59219,17 %47 08937,73 %86 50315,12 %
դարգիններ106 63115,30 %18 05814,47 %88 57315,48 %
լեզգիներ88 60412,71 %4 1253,31 %84 47914,77 %
լակեր86 08912,35 %6 1834,95 %79 90613,97 %
ռուսներ37 6415,40 %1 7331,39 %35 9086,28 %
թաբասարաններ14 0862,02 %1 0470,84 %13 0392,28 %
ռուտուլներ8 6731,24 %6350,51 %8 0381,41 %
ագուլներ6 5810,94 %6040,48 %5 9771,04 %
ադրբեջանցիներ6 3330,91 %4160,33 %5 9171,03 %
նոգայներ6 3300,91 %5 0764,07 %1 2540,22 %
ցախուրներ3 1670,45 %5950,48 %2 5720,45 %
թաթարներ2 1390,31 %760,06 %2 0630,36 %
հայեր1 5010,22 %420,03 %1 4590,26 %
չեչեններ1 1790,17 %1000,08 %1 0790,19 %
այլ3 4730,50 %1290,10 %3 3440,58 %
չեն նշել4 7780,69 %2 1361,71 %2 3420,41 %
ընդհանուր696 885100,00 %124 809100,00 %572 076100,00 %

Հայերը Մախաչկալայում խմբագրել

Մախաչկալայում հայկական համայնքը ձևավորվել է 19-րդ դարի կեսին։ 1877-ից գործում է Սուրբ Պողոս-Պետրոս հայկական եկեղեցին։ Հայ բնակչության հիմնական մասը զբաղվել է առևտրով ու արհեստներով։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայերի թիվը 1000 էր[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հաշվարված է ՌԴ մունիցիպալ կազմավորումների տվյալների բազայի հիման վրա, 2008 թվական». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. Դաղստանի բնակչության ազգային կազմը, 2002 թվական
  3. Лакско-русский словарь. Лакку мазрал ва оьрус мазрал словарь. М., Гос. изд-во иностранных и национальных словарей, 1962. с. 336, 340
  4. «KAFKAS İSLAM ORDUSU TURAN YOLUNDA II. YAZI». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  5. «I. Dünya Savaşı'nda Osmanlı Devleti'nin Azerbaycan ve Dağıstan'a Askeri ve Siyasi Yardımı / Dr. Nâsır Yüceer». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  6. Атлас СССР. — М.: ГУГК СССР, 1983. — С. 98. — 260 с. — 30 000 экз.
  7. «Pogoda.ru.net» (Russian). January 2012. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Weather Information for Mahackala».
  9. «Climatological Information for Mahackala, Russia». August 2010. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին.
  10. «Перепись 2010 года. Дагстат. Том 3». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  11. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 466։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մախաչկալա» հոդվածին։
Ռուսաստանի քաղաքներ


Մոսկվա

Սանկտ Պետերբուրգ

Նովոսիբիրսկ

Եկատերինբուրգ

ՏեղՔաղաքԴաշնության սուբյեկտԲնակչ.


Նիժնի Նովգորոդ

Կազան

Սամարա

Օմսկ

1ՄոսկվաՄոսկվա10,508,971
2Սանկտ ՊետերբուրգՍանկտ Պետերբուրգ4,600,310
3ՆովոսիբիրսկՆովոսիբիրսկի մարզ1,397,191
4ԵկատերինբուրգՍվերդլովսկի մարզ1,332,264
5Նիժնի ՆովգորոդՆիժնի Նովգորոդի մարզ1,272,527
6ԿազանԹաթարստան1 136 566
7ՍամարաՍամարայի մարզ1 135 318
8ՕմսկՕմսկի մարզ1,129,120
9ՉելյաբինսկՉելյաբինսկի մարզ1,093,699
10Դոնի ՌոստովՌոստովի մարզ1,048,991
11ՈւֆաԲաշկիրիա1,024,842
12ՊերմՊերմի երկրամաս985,794
13ՎոլգոգրադՎոլգոգրադի մարզ981,909
14ԿրասնոյարսկԿրասնոյարսկի երկրամաս947,801
15ՎորոնեժՎորոնեժի մարզ843,496
16ՍարատովՍարատովի մարզ830,953
17ՏոլյատիՍամարայի մարզ720,346
18ԿրասնոդարԿրասնոդար710,686
19ԻժևսկՈւդմուրտիա611,043
20ՅարոսլավլՅարոսլավլի մարզ606,336
2009-ի տվյալներով[1]
  1. http://www.gks.ru