Արմաս Լինդգրեն

ֆինն ճարտարապետ

Արմաս Լինդգրեն (ֆիններեն՝ Armas Lindgren, նոյեմբերի 28, 1874(1874-11-28)[1][2][3][…], Հյամեէնլիննա, Ռուսական կայսրություն[2][3] - հոկտեմբերի 3, 1929(1929-10-03)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[3]), ֆինն ճարտարապետ, ֆիննական ճարտարապետության մեջ ազգային ռոմանտիզմի ոճի հիմնադիրներից մեկը։

Արմաս Լինդգրեն
Ի ծնեֆիններեն՝ Armas Eliel Lindgren
Ծնվել էնոյեմբերի 28, 1874(1874-11-28)[1][2][3][…]
ԾննդավայրՀյամեէնլիննա, Ռուսական կայսրություն[2][3]
Մահացել էհոկտեմբերի 3, 1929(1929-10-03)[1][2][3][…] (54 տարեկան)
Վախճանի վայրԿոպենհագեն, Դանիա[3]
ԿրթությունՀելսինկիի պոլիտեխնիկական համալսարան (1897)
ԱշխատավայրՀելսինկիի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՖինլանդիայի ազգային թանգարան
Պարգևներ
 Armas Lindgren Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արմաս Լինդգրենը ծնվել է 1874 թվականի նոյեմբերի 28-ին, Հյամեենլիննայում[5]։ 1897 թվականին ավարտել է Հելսինգֆորսի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ինստիտուտում ուսման ընթացքում համագործակցել է Յոզեֆ Ստենբեկի և Կարլ Գուստավ Նյուստրյոմի հետ։

1896 թվականին Էլիել Սաարինենի և Հերման Գեզելլիուսի հետ միասին, նա հիմնել է ճարտարապետական բյուրո, որը ակտիվորեն աշխատում էր շուրջ տաս տարի և վճռական ներդրում ունեցավ ֆիննական ճարտարապետության մեջ ազգային ռոմանտիզմի ձևավորման գործում։ Բյուրոյից հեռանալուց հետո Լինդգրենի գլխավոր աշխատանքը դարձավ Ֆինլանդիայի ազգային թանգարանի շինարարության ավարտը։ Լինդգրենի հետագա ժամանակաշրջանի հիմնական գործերից են «Վանեմույնե» թատրոնը (Տարտու), «Էստոնիա» թատրոնը Տալլինում։

1902 թվականից Լինդգրենը դասավանդել է Արվեստի և դիզայնի կենտրոնական դպրոցում, իսկ 1919 թվականից դարձել է Հելսինկիի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության պրոֆեսոր։ Նրա ուսանողներից է եղել Ալվար Աալտոն։

Թաղված է Հելսինկիի Կուլոսաարիի գերեզմանատանը։

Կառույցներ խմբագրել

Gesellius-Lindgren-Saarinen ճարտարապետակա բյուրոյի կազմում  

  • Թալբերգի տունը, 1897-1898, Հելսինկի
  • Ֆինլանդիայի տաղավարը Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում, 1898-1900 թվականներ
  • Pohjola ապահովագրական ընկերություն, 1899-1901, Հելսինկի
  • Բժիշկների տուն, 1900-1901, Հելսինկի
  • Վիլլա «Վիտտրեսկ» (Hvitträsk), 1901-1903, Կիրկոնումի
  • Վիլլա «Վիտտորպ» (Hvittorp), 1902, Կիրկոնումմի
  • Տուն «Օլոֆսբորգ» (Olofsborg), 1902-1903, Հելսինկի
  • Եոլի (Eol) տուն, 1902-1903, Հելսինկի
  • Վիլլա «Սուուր-Մերիյոկի» (Suur-Merijoki) Վիբորգի հարևանությամբ, 1902-1904։ Ավերվել է պատերազմի ժամանակ
  • Ֆինլանդիայի ազգային թանգարան, 1902-1910, Հելսինկի

Ինքնուրույն աշխատանքներ    

  • Պիետինենի տուն, 1906-1908, Վիբորգ - Լենինգրադյան պողոտա 31. Հայրենական մեծ պատերազմից հետո վերակառուցվել է նախնական տեսքից շեղումներով
  • Թատրոն Վանեմույնե (Vanemuine), 1906-1910, Տարտու։ Ավերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ
  • Sakala ուսանողական գիլդիայի պալատ, 1911, Տարտու
  • «Էստոնիա» թատրոնի շենքը, 1910-1913, Տալին։ Վ. Լեննի հետ համատեղ
  • Եկեղեցի Կյակիսալմիում, 1928, Պրիոզերսկ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմաս Լինդգրեն» հոդվածին։