Արծվապտեր
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինՊտերներ (Pteridophyta)
ԴասPolypodiopsida
ԵնթադասPolypodiidae
ԿարգԲազմոտիկներ (Polypodiales)
ԵնթակարգDennstaedtiineae
ԸնտանիքDennstaedtiaceae
ՑեղԱրծվապտեր (Pteridium)
Scop., 1760

Արծվապտեր (լատին․՝ Pteridium), պտերազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արծվապտեր տավրիական (P. tauricum

Հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Շիկահողի արգելոցում)։ Առաջացնում է մինչև 2 մ բարձր, բուսուտներ. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Կոճղարմատը հզոր է, սողացող, ճյուղավորվող։ Տերևները կոթունավոր են, կաշեկերպ, կրկնակի, եռակի փետրաբաժան, ներքևից՝ շիկակարմրավուն, թավոտ։ Սպորանգիումները գրեթե անընդմեջ դասավորված են տերևի եզրերին՝ տերևաթիթեղի հետոլորված մասում։ Սպորներն առաջանում են հուլիսի երկրորդ կեսից։ Դեղաբույս է. տերևների և կոճղարմատների պատրաստուկներն օգտագործում են որպես ճիճվամուղ միջոց։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծվապտեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծվապտեր» հոդվածին։