Արեգ Թումանյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արեգ Թումանյան (1900, Թիֆլիս - օգոստոսի 30, 1939), հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ, պատմաբան, դասախոս, Կոմունիստական կուսակցութան անդամ։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կրտսեր որդին։

Համլիկ Թումանյան
 
Կուսակցություն՝Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Կրթություն՝Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Մասնագիտություն՝պատմաբան, դասախոս, հասարակական գործիչ և պետական գործիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ՀայրՀովհաննես Թումանյան
ՄայրՕլգա Թումանյան
ԶավակներՍուրմա Թումանյան

Կենսագրություն խմբագրել

Արեգ Թումանյանը ծնվել է 1900 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիայում, որն ավարտելուց հետո` 1917 թվականին, անցել է Կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ։ 1933 թվականին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում։ 1937 թվականին Խորհրդային ռեժիմը Արեգ Թումանյանին աքսորել է և 1939 թվականի օգոստոսի 30-ին գնդակահարել։ Թաղվել է սովետական ՊԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Կոմունարկա» (Մոսկվա) հատուկ պահպանման օբյեկտի տարածքում[1]։ Ունեցել է մեկ դուստր՝ Սուրման։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել