Արամ Պետրոսյան

հայ բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Հովհաննեսի Պետրոսյան (մարտի 14, 1972(1972-03-14), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ, միջնադարյան հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մասնագետ[1]։ Օրատորիալ, սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային ստեղծագործությունների հեղինակ է։

Արամ Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1972(1972-03-14) (52 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Կրոնքրիստոնյա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1995)
Մասնագիտությունբանաստեղծ և կոմպոզիտոր
Պարգևներ և
մրցանակներ
Կլաուդիո Աբբադոյի
անվան միջազգային
կոմպոզիտորական մրցույթի
գլխավոր մրցանակակիր

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Վանաձորի Երաժշտական դպրոցի կլարնետի բաժին, դասատուներ եղել են Ռ. Ռիգանյանը, Ն. Եթիմյանը, կոմպոզիտոր Ստ. Ռոստունին։1990-1995 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի Կոմպոզիցիայի բաժնում՝ պրոֆ. Էդվարդ Միրզոյանի դասարանում, ապա 1997 թվականին ավարտում է ասպիրանտուրան։ 1993-2003 թթ. Գանձասար Աստվածաբանական Կենտրոնում աշխատում է որպես Շարականագիտության բաժնի երաժշտական խմբագիր։

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1990 Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար (1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին)։
  • 1991 Պիես դաշնամուրի համար (նվիրված Սվետլանա Բոյաջյանին)։
  • 1992 Սկերցո և Հավերժ Շարժում, 2 դաշնամուրի համար։
  • 1993 Կվինտետ ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, ֆագոտի և կոնտրաբասի համար։
  • 1993 «Գեղջկական Պատկերներ», մենակատարների և երկսեռ երգչախմբի համար (Մեծն Կոմիտասի հիշատակին)։
  • 1995 Սիմֆոնիա կոնտրալտի և սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար (Անգին հորաքրոջս անգին հիշատակին)։
  • 1998 «ՆԱՐԵԿ» սիմֆոնիա-կանտատ № 1, բարիտոնի, սիմֆոնիկ մեծ նվագախմբի, երկսեռ և մանկական երգչախմբերի, երգեհոնի և 2 ձայներիզի համար, որը կատարվել է 2000 թվականի նոյեմբերի 9-ին «Վիեն մոդեռն» փառատոնում, Բրուքներ Լինց Նվագախմբի կողմից։
  • 1999 «Օրհնեցէք Տիրոջը», երկսեռ երգչախմբի և երգեհոնի համար։
  • 2000 «Ես Ձայն զԱռիւծուն Ասէմ...» սիմֆոնիա-կանտատ № 2 (անավարտ), սոպրանոյի, բարիտոնի, սիմֆոնիկ մեծ նվագախմբի, երկսեռ երգչախմբի և երգեհոնի համար, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Վիեննայում և կատարվեց Բրուքներ Լինց Նվագախմբի, Սլովակիայի Ֆիլհարմոնիկ Ակադեմիական Երգչախմբի, Վիեննայի ԱՄԱԴԵՈւՍ Մանկական Երգչախմբի, սոպրանո՝ Սոնա Ղազարյանի, բարիտոն՝ Սթիվըն Շեշարեգի, դիրիժոր՝ Էռնստ Թայսի կողմից։

Մրցանակներ խմբագրել

  • Կոմիտաս 125, Հոգևոր և Ժողովրդական Երաժշտության Մրցույթ՝ Երկրորդ Մրցանակ(«Գեղջկական Պատկերներ» ստեղծագործության համար)։
  • 1998 Գլխավոր Մրցանակ՝ 1999 թ. Վիեննայի Միջազգային Կոմպոզիտորական Մրցույթում, ժյուրի՝ Ֆաբիո Վաչչի (Իտալիա), Պիտըր Էթվոշ (Հունգարիա-Հոլանդիա), Լոթար Քնեսլ, Ֆրիդրիխ Սեռա (Ավստրիա), մեկենասությամբ՝ աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբադոի։ («ՆԱՐԵԿ» ստեղծագործության համար)
  • 1998-1999 ԴՈՅՉ ԲԱՆԿ-ի Մշակույթի բաժնի թոշակը՝ Էդենկոբենի Հեռենհաուզում կոմպոզիտոր-ռեզիդենտության համար (պրոֆ. Քոնրադ և Բարբարա Շթալների առանձնատանը), ժյուրի՝ պրոֆ. Պիտըր Էթվոշ։
  • 1999 Ալեքսանդր Զեմլինսկի Սիմֆոնիկ Երաժշտության Միջազգային Մրցույթի ֆինալիստ, ԱՄՆ։ (Սիմֆոնիա)
  • 2000 Վիեննայի Կոնցերտհաուզի Մեծ դահլիճում՝ «ՎԻԵՆ ՄՈԴԵՌՆ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «ՆԱՐԵԿ» և

Ծանոթագրություններ խմբագրել