Արամ Ասատրյան
Արամ Հաբեթի Ասատրյան (մարտի 3, 1953, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2006, Օշական, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ ռաբիզ երգիչ, երգահան և կոմպոզիտոր։
Արամ Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | 1953 մարտի 3 Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 7, 2006 Օշական, Արագածոտնի մարզ, Հայաստան | (տարիքը 53)
Գերեզման | Վաղարշապատ |
Ժանրեր | Ռաբիզ |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1980-2006 |
Կայք | youtube.com/user/AramRabiz |
Կենսագրություն
Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում, Արևմտյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թվականին Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։
Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։
2003 թվականին Հայաստանի մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին պարգևատրել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։
Արամ Ասատրյանը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին սրտի կաթվածից[1]։
2013 թվականին Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակներն ու պատվոգրերը և նրան պատկանած իրեր[2]։
Ընտանիք
Արամ Ասատրյանը ունեցել է երեք զավակ և մեկ դուստր։
- Արտաշես Ասատրյան
- Տիգրան Ասատրյան
- Սեդրակ Ասատրյան (վախճանվել է)
- Զվարթ Ասատրյան
Թա'նկ ես ինձ համար, իմ անգի'ն Նվարդ,
Իմ բալիկների և' ծաղիկ, և' վարդ,
Տիգրան, Սեդրակ, Արտաշ, Զվարթ՝
Ի'նձ ես պարգևել իմ անգի'ն Նվարդ։
Արամ Ասատրյան (գուսան Արամ)։
Սկավառակագրություն
- 1985 - Ասում են հեռու
- 1989 - Որկան ցանկացան
- 1990 - Մեր Հայրենիք
- 1991 - The Best
- 1992 - Անկախ Հայաստան
- 1993 - Music With Duduk
- 1993 - Ինձ համար
- 1993 - Պուջ աշխար
- 1994 - Նայիր աշխարհին
- 1995 - Ազատ Հայաստան
- 1996 - Հայ ես դու
- 1997 - The Golden Album
- 1998 - Super Dance
- 1998 - Արամ և Արմեն "Live"
- 1998 - Արամ Ասատրյանը Լոս ԱՆջելեսում
- 1999 - Ետ դարձեք տարիներ
- 1999 - 10 տարի բեմում
- 1999 - 2000 Millennium
- 2000 - Աշխարհում ինճկան Հայ քա, այնկան էլ կա Երևան
- 2000 - Re Mi X
- 2000 - The Very Best
- 2001 - Ասեմ թե չասեմ
- 2001 - Իմ երգը
- 2002 - Սկիզբ
- 2002 - Ուրախ ծրագիր 1
- 2002 - Ուրախ ծրագիր 2
- 2003 - Դու աշխարհ եկար
- 2003 - Alex 50 Golden Years
- 2004 - Սիրո պատմություն
- 2005 - Անունդ
- 2006 - Իմ որդիները - Արամ, Արտաշ, Տիգրան