Արամ Առաքելյան

հայ մաթեմատիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Հմայակի Առաքելյան (ապրիլի 12, 1945(1945-04-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր 1990)։ ՀՃԱ ակադեմիկոս (1992)

Արամ Առաքելյան
Ծնվել էապրիլի 12, 1945(1945-04-12) (79 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Պաշտոն(ներ)ամբիոնի վարիչ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1968)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Արամ Առաքելյանը ծնվել է 1945 թվականի ապրիլի 12-ին, Թբիլիսիում։ 1963 թվականին ավարտել է Կիրովականի (ներկայումս՝ Վանաձոր) Պուշկինի անվան դպրոցը։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը և ընդունվել ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրա։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին գործուղվել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարան։

1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1988 թվականին, պաշտպանելով ատենախոսություն, ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1991 թվականին Արամ Առաքելյանը ստացել է պրոֆեսորի կոչում։

1972-1989 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հաշվողական կենտրոնում որպես ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, այնուհետև՝ բաժնի վարիչ և փոխտնօրեն։

1989-2002 թվականներին եղել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, իսկ 2003 թվականից գլխավորում է ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը[1]։

Արամ Առաքելյանը շուրջ 150 գիտական աշխատությունների հեղինակ է։ Հեղինակել է «Երկխոսական տեղեկատվական համակարգերի օպտիմալացման մեթոդներ», «Տվյալների բազաների ռելյացիոն մոդելներ» մենագրությունները[2]։

Անդամակցություն խմբագրել

  • Միջազգային ճարտարագիտական միության անդամ (2001)
  • Երևանի պետական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի Գիտական խորհրդի անդամ (2003)

Երկեր խմբագրել

  • Տնտեսական իրավիճակների մոդելավորում, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2009, 168 էջ (համահեղինակ)։
  • Միկրոտնտեսագիտություն, Երևան, 2007, 318 էջ (համահեղինակ)։
  • Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության ազդեցությունը, Հայաստանի արտաքին առևտրատնտեսական համակարգի վրա, Երևան, 2004 (Բաժին 3, էջ 56-77, Բաժին 6 131-146), (համահեղինակ)։
  • A. Arakelyan, M. Kondo, M. Arakelyan, A. Shamshinova, The device for multifocal electroretinography, Proceedings,International Conference of the International Society of the electrophysiology of Vision, ISCEV2006, Paris, June 11 – June 15, p. 24-25, 2006.

Հոդվածներ խմբագրել

  • Ավտոմեքենաների ապահովագրավճարների և վթարներով պայմանավորված կորուստների փոխկախվածությունը | ԵՊՀ Տարեգիրք 2013, Տնտեսագիտության ֆակուլտետ, Եր.: ԵՊՀ հրատ. 2014, էջեր 491-496։
  • Հայաստանի Հանրապետությունում գնաճի ժամանակային շարքի սպեկտրալ վերլուծություն | ԵՊՀ Տարեգիրք 2013, Տնտեսագիտության ֆակուլտետ, Եր.: ԵՊՀ հրատ. 2014, էջեր 437-442։
  • Risk Management in Competitive Market | Proc. Second International Conference on Engineering Systems Management and its Applications, March 30 – April 1, 2010, American University of Sharjah, UAE p. 24.
  • The Linear Approximation of the CES Function to Parameter estimatiom in CGE Modeling | International Conference on Business and Economic research, Proceedings, Publ. American Journal of economics and Business Administration, 15-16 March, 2010, Kuching, Sarawak, Malaysia.
  • Реализация моделей оптимальности механизмов чистого развития | ISSN 1829-0043 Вестник инженерной академии Армении (ВИАА), 2009.
  • Principia of Optimality in Competitive Markets | Game Theoretic Approach, 2009 Networking and Electronic Commerce Research Conference,(NAEC2009), Riva del Garda, Italy,October 8-11,2009, p. 205-208:
  • On a dynamic model of foreign trade as a MCDM problem | Proceedings of Engineering Academy of Armenia, 2009, V.6-2, p. 176-180.
  • Product’s Price Justification and Selling Price Adjustment. Opportunities and Challenges of National Economic Development | Proc. Of International Conference, April 17, 2008, Rezekne, Rezekne’sAugstskola, p. 207-212.
  • Competitive Market and Product’s Sale Adjustment. Opportunities and Challenges of National Economic Development | Proc. Of International Conference, April 17, 2008, Rezekne, Rezekne’sAugstskola, 257-267.
  • Эконометрический анализ рынка труда Республики Армения | Вестник Инженерной Академии Армении (ВИАА), 2008, Т5, №1, с. 3-8.
  • Женская миграция и ее социалхно–экономические последствия | Вестник инженерной академии Армении. 2008г., Т.5. N3, стр. 313-316.
  • Женская миграйия и ее социально-экономические последствия в Армении | Вестник инженерной академии Армении (ВИАА), 2008. Т5, №3, с. 313-316.
  • Linear recurring a- Sequence | ISSN 99941 – 922 – 0 - 5 Engineering Academy of Armenia Researach Papers 2007. v.3, N4 p. 641 – 644.
  • The techniques and the System for Retina Scan | Proceedings, International Conference of the International Society of the electrophysiology of Vision, ISCEV2007, Haydarabad (India), August 25 – 30, p. 35 – 36, 2007
  • Armenian Women Migration | Proceedings of the Engineering Academy of Armenia, vol.4, 2007.
  • The dynamic impact of aggregate demand and supply disturbances on GDP and CPI in Armenia | Proceedings of Engineering Academy of Armenia, 2007, V.4-1, p. 3-6.
  • The Balassa-Samuelson effect in Armenia | Proceedings of Engineering Academy of Armenia, 2006, V.3-1, p. 3-10.
  • The use of genetic algorithms based technique to develop the multifocal stimulator | Proceedings, International Conference of the International Society of the electrophysiology of Vision, ISCEV2005, Glasgow, August 23 – August 27, p. 46 – 47, 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արամ Հմայակի Առաքելյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  2. ԵՊՀ կենսագրական հանրագիտարան. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. 2009. էջ 90. ISBN 9785808411623. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)