Ավստրիայի ազգային խորհուրդ

Ավստրիայի ազգային խորհուրդ (գերմ.՝ Nationalrat՝ Նացիոնալարտ), Ավստրիայի Դաշնային ժողովի ստորին պալատ[1][2]։

Ավստրիայի ազգային խորհուրդ
գերմ.՝ Nationalrat
Տեսակ
ՏեսակՍտորին պալատ
Պատմություն
Հիմնադրվածդեկտեմբերի 20, 1945
Նստատեղեր183
parlament.gv.at(գերմ.)(անգլ.)

Համալրում

խմբագրել

Ավստրիայի ազգային խորհուրդը կազմված է 183 պատգամավորներից, որոնք ընտրվում են համընդհանուր գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Խորհրդի իրավասությունների ժամկետը կարող է ավելի շուտ վերջանալ, քան 5 տարին է, եթե պատգամավորների մեծ մասը քվեարկի խորհրդի իրավասությունները վաղաժամ դադարեցնելու մասին որոշման օգտին։ Բացի այդ, ազգային խորհրդի իրավասությունների վաղաժամ դադարեցման իրավունք ունի Ավստրիայի դաշնային նախագահը։ Ավստրիայի քաղաքական կյանքում դեռևս ոչ մի անգամ այդպիսի գործընթաց չի եղել։ Ավստրիայի ազգային խորհրդի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Ավստրիայի 16 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացի[2][3][4]։

Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավորների ընտրությունը կատարվում է բաց ցուցակներով համամասնական ընտրակարգով։ Ավստրիայի տարածքը բաժանվում է 43 ընտրական շրջանների։ Ընտրական շրջանները չպետք է հատեն Ավստրիայի դաշնային հողերի (նահանգների) սահմանները։ Ընտրական շրջանների բաժանման կանոնները այնպես են սահմանվել, որպեսզի կանխվի ջերիմենդերինգը։ Տվյալ ընտրական շրջանին հատկացված պատգամավորական տեղերը համահավասար է շրջանի բնակչության թվաքանակին։ Ավստրիայի ազգային խորհրդում մեկ տեղ ստանալու համար անհրաժեշտ է հավաքել ձայների այնքան թվաքանակ, որը հավասար է շրջանին հատկացված տեղերին տրված ձայների քանակին։ Այն տեղերը, որոնք չեն բաշխվել շրջանային մակարդակով, տեղաբաշխվում են տեղական մակարդակով նույն սկզբունքի համաձայն, ինչ շրջանայինի դեպքում է։ Բացի այդ, քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն ստացված ձայների 4 տոկոս ընտրական շեմը[2][4]։

Կուսակցական բաց ցուցակների համակարգը նշանակում է, որ ընտրողը բացի իր նախընտրելի կուսակցության օգտին ձայն տալուց, կարող է նաև ձայն տա իր նախընտրելի կուսակցության ցուցակում նշված իր նախընտրած պատգամավորի թեկնածուին։ Եթե թեկնածուն հավաքում է բավարար քանակությամբ այդպիսի ձայներ, ապա կուսակցության մեջ նրա վարկանիշը բարձրանում է։ Ավստրիայի ազգային խորհրդում տվյալ կուսակցության տեղերի բաշխման ժամանակ առաջնահերթություն է տրվում այն թեկնածուին, ով ավելի բարձր վարկանիշ ունի, այսինքն՝ ով ավելի շատ ձայներ է հավաքել[2][4]։

Ազգային խորհրդի կառուցվածք ու դեր

խմբագրել

Ազգային խորհրդի նախագահը, ով ընտրվում է ազգային խորհրդի երկրորդ և երրորդ նախագահների ընտրությանը զուգահեռ, ապահովում է կանոնակարգի պահպանումը, նախագահում է նիստերն և քննարկման համար հարցերը բաշխում է հանձնաժողովների։ Այն դեպքում, եթե ազգային խորհրդի նախագահը չի կարող իրականացնել իր պարտականությունները, նրան փոխարինում է երկրորդ կամ երրորդ նախագահը։ Բացի այդ, նախագահը կարող է կարգադրել, որպեսզի երկրորդ կամ երրորդ նախագահները իր փոխարեն վարեն նիստը[4][5][6]։

Նախագահներին ընտրելուց հետո ընտրում են հինգ քարտուղարներ և առնվազն 3 անձ, ովքեր պետք է հետևեն կարգուկանոնին[5]։

Պատգամավորները, որոնք ներկայացնում են ընտրական գործընթացին մասնակցող կուսակցությունը, իրավունք ունեն միավորվել խմբերի, որոնց անդամների թվաքանակը չպետք է լինի հինգից պակաս[5]։

Ազգային խարհուրդը, ինչպես նաև վերջինի հանձնաժողովներն ու ենթահանձնաժողովները իրավունք ունեն Դաշնային կառավարության անդամներից պահանջել ներկա գտնվել նիստերին[5][7]։

Ավստրիայի ազգային խորհուրդը հանդիսանում է Ավստրիայի օրենսդիր ոլորտը կարգավորող գերիշխող մարմին։ Բոլոր օրենքներն ու պայմանագրերը պետք է հաստատվեն ազգային խորհրդի կողմից։ Բունդեսարտը, որը հանդիսանում է դաշնային խորհուրդ և Ավստրիայի ազգային ժողովի երկրորդ պալատը, Ազգային խորհրդի որոշումների վրա վետո դնելու իրավունք, այնուամենայնիվ, վերջինի ուժն այն է, որ այն կարող է շրջանցել Բունդեսարտի վետոն կրկնակի քվեարկությամբ և օրինագծի հաստատմամբ[4][5]։

Ազգային խորհրդի վերջին ընտրությունների արդյունքներ

խմբագրել

Ստորև ներկայացված աղյուսակը պատկերավոր կերպով ցույց է տալիս 2017 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ավստրիայի ազգային խորհրդի ընտրությունների արդյունքները[8]։

ԿուսակցությունՁայն%Տեղ+/–
Ավստրիայի ժողովրդական կուսակցություն (ÖVP)1,586,10631.562+15
Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (SPÖ)1,351,91826.9520
Ավստրիայի ազատություն կուսակցություն (FPÖ)1,310,61426.051+11
NEOS – Նոր Ավստրիա (NEOS)264,3175.310+1
Պետեր Պիլցի ցուցակ (PILZ)220,0884.48Նոր
Կանաչներ – Կանաչ այլընտրանք (GRÜNE)189,4673.80–24
Իմ ձայնը հաշվում է! (G!LT)47,8080.90Նոր
Ավստրիայի կոմունիստական կուսակցություն պլյուս (KPÖ+)39,0740.800
Սպիտակներ (WEIẞE)9,0810.20Նոր
Ավստրիայի ազատ ցուցակ (FLÖ)8,8450.20Նոր
Հանուն ապագայի նոր շարժում (NBZ)2,7230.10Նոր
Անոթևանները քաղաքականությունում (ODP)7570.00Նոր
Սոցիալիստական ձախ կուսակցություն (SLP)7050.000
ԵՄ-ի դուրս գալու կուսակցություն (EUAUS)6810.000
Ավստրիայի քրիստոնեական կուսակցություն (CPÖ)4240.000
Տղամարդկանց կուսակցություն (M)2200.000
Անվավեր/դատարկ քվեաթերթիկներ50,520
Ընդհանուր5,083,3481001830
Գրանցված ընտրողներ/մասնակցություն6,400,99879.4
Աղբյուր` Ավստրիայի ներքին գործերի նախարարություն Արխիվացված 2017-10-15 archive.today

Ազգային խորհրդի ներկա տեսքը

խմբագրել

Ավստրիայի ազգային խորհրդի 26-րդ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերի ցուցակն ու թվային ցուցանիշները

ԿուսակցությունԱնդամներ
SPÖ52
ÖVP62
FPÖ51
Grüne0
NEOS10
Պետեր Պիլցի ցուցակ8
 Ընդհանուր
183

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել