Ավարտական երեկո

Ավարտական երեկո (նույնպես ավարտական հանդես), արարողություն, որը կապված է ուսումնական հաստատության ավարտման հետ։ Ավարտական երեկոները սովորաբար անցկացնում են դպրոցներում, քոլեջներում, ավագ ուսումնական հաստատություններում։ Արարողությունը հաճախ բաժանվում է երկու մասի՝ պաշտոնական և հանդիսավոր։ Պաշտոնական մասի ժամանակ շրջանավարտներին հանձնում են ատեստատներ և դիպլոմներ։ Հանդիսավոր մասը կապված է կոնկրետ հաստատության տարբեր ավանդույթների հետ, դրա հիմքում հաճախ զվարճալի ծրագիր է ընկած։

Ավարտական երեկո
prom

ԵնթադասՊարահանդես
Ավանդույթներատեստատների և դիպլոմների հանձնում

Ավարտական երեկոներ ԱՄՆ-ում խմբագրել

ԱՄՆ-ում ավարտական երեկոյի ամսաթիվը նշվում է դպրոցական օրացույցներում որպես degree day։ Այն կապված է դպրոցական կրթության նոր մակարդակի անցնելու հետ։

Եվս մի անվանում․ prom (կրճատ ձև՝ promenade ՝ զբոսնել)[1], օգտագործվում է ավելի հաճախ խոսակցականի և զանգվածային մշակույթի մեջ[2]։

Նմանատիպ արարողությունները անցկացվում են ավագ ուսումնական հաստատություններում այն ժամանակ, երբ ուսանողները գիտական աստիճան են ստանում (բակալավր, մագիստրոս)։ Ամերիկյան քոլեջների ամենահայտնի ավանդույթներից մեկը՝ ակադեմիական գլխարկները օդը նետելն է։

Վիճաբանություններ խմբագրել

Ամբողջ պատմության ընթացքում ավարտական երեկոները եղել են շատ վիճաբանությունների աղբյուր, որոնց մեծամասնությունը կապված է ԼԳԲՏ ուսանողների հետ։

  • 2002 թվականին հոմոսեքսուալիստ դեռահաս Մարկ Հոլին արգելել են հրավիրել իր կավալերին պարերի իրենց միջնակարգ դպրոցում; Հոլը դատի է տվել դպրոցական խորհուրդը և հաղթել[3]։
  • 2009 թվականին Թայլեր Ֆրոստը հեռացվել է իր ընկերուհու ավարտական երեկոյից, որովհետև նրա քրիստոնեական ավագ դպրոցը արգելել է պարերը[4]։ Թեև Ֆրոստի դպրոցի տնօրենը թուղթ է ստորագրել, որի համաձայն Ֆրոստին թույլատրվում է ներկա լինել այդ ավարտական երեկոյին, նա ասել է, որ Ֆրոստը հեռացվելու է, եթե նա մասնակցի դրան։ Սակայն Ֆրոստը դա արել է։
  • 2010 թվականին Իտավամբա շրջանի դպրոցում ավագ դասարանների լսեբուհի ուսանողուհի Քոնսթանս ՄաքՄիլենը խնդրել է իր ընկերուհուն իր հետ գնալ ավարտական երեկո այն դպրոցում, որտեղ նրանք երկուսն էլ սովորում էին։ Տնօրենը մերժել է նրանց և արգելել սմոքինգ հագնել։ Երբ ՄաքՄիլենը վիճարկել է դպրոցի քաղաքականությունը, ավարտական երեկոն չեղյալ է համարվել[5], ինչը բերել է դրան, որ ՄաքՄիլենը բողոք է ներկայացրել դատարան դպրոցի վրա։ Դատարանի որոշումից հետո, որը ստիպել է, որ դպրոցը անցկացնի ավարտական երեկոն, տեղի ծնողները կազմակերպել են մի այլ գաղտնի հանդես, թողնելով Քոնսթանսին, նրա ընկերուհուն և ևս 5 այլ դպրոցականներին մենակ պաշտոնական դպրոցական հանդեսին[6]։
  • 2014 թվականին ուսանող Քեթի Բիալիին, Օնտարիո նահանգի Սենթ Քաթարինս քաղաքի Սուրբ Խաչի կաթոլիկական միջնակարգ դպրոցից՝ Էլերս-Դանլոսի սինդրոմով, արգելել են մասնակցել ավարտական երեկոյին, որովհետև նրա գնահատականները այդքան բարձր չէին, ինչքան պահանջվում էր, և նա չի կարողացել ավարտել դպրոցը[7]։ Նրա վիճակը չէր թույլատրում կատարել դպրոցական աշխատանքը, և նա հարցրել է տնօրենին, կարող է նա որպես հյուր գնալ երեկոյին, սակայն տնօրենը մերժել է այդ տարբերակը։ Այն պատահարը հասցրել է դրան, որ հասարակությունը աջակցել է Բիալիին սոցիալական ցանցերում։

Զանգվածային մշակույթի մեջ խմբագրել

Վավերագրական ֆիլմերում խմբագրել

ՏարեթիվԱնվանում
2006Աշխարհի լավագույն ավարտական երեկոն
2008Ամերիկացի դեռահաս
2009Ավարտական երեկո Միսիսիպիյում

Երաժշտության մեջ խմբագրել

ՏարեթիվԵրգԱրտիստ
1958"A Date With Jerry"Ուանդա Ջեքսոնշն
1990"Promnight in Pigtown"Ջոն Գորկա
2000"Teenage Dirtbag"Wheatus
2008"A Night to Remember"High School Musical 3: Senior Year
2009"Plain Jane"Բ․ Ջ․ Թոմաս
"You Belong with Me"Թեյլոր Սվիֆթ
2014"Break the Rules"Charli XCX
2015"Marvin Gaye (երգ)"Չարլի Փութ և Մեգան Թրեյնոր
2017"Moving On"Մարշմելլո
2018"Back to You"Սելենա Գոմես
"Pressure"Muse
"The Rapture Ball"Poppy

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jonathan Zimmerman. «The prom: An American relic» (ամերիկյան անգլերեն). chicagotribune.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  2. https://www.how.com.vn/wiki/en/Prom — Статья в англоязычной Википедии.
  3. «CBC News – Gay teen wins fight over Catholic prom». Cbc.ca. 2002 թ․ մայիսի 22. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  4. «Teen suspended for going to girlfriend's prom». NBC News. 2009 թ․ մայիսի 11. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  5. Joyner, Chris (2010 թ․ մարտի 22). «Lesbian gets day in court over nixed prom». Usatoday.Com. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  6. «McMillen: I Was Sent to Fake Prom». Advocate.Com. 2010 թ․ ապրիլի 5. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  7. Pom, Cindy. «'It wasn't fair': Why an Ontario school isn't letting a sick girl go to prom». Global News.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավարտական երեկո» հոդվածին։
🔥 Top keywords: