Առյուծ (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առյուծ (այլ կիրառումներ)

Առյուծ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն առյուծ կենդանու անունից։ Այս անվանն այլ լեզուներով համապատասխանում են․ հունարեն՝ Ղևոնդ, լատիներեն՝ Լևոն, արաբերեն՝ Asad, Haydar, թուրքերեն՝ Aslan, ռուսերեն՝ Лев, ինչպես նաև հայերեն Կորյուն և պարսկերեն՝ Ջավանշիր։ Գործածվել է 12-17-րդ դարերում, այնուհետև դուրս է եկել գործածությունից[2]։ Փաղաքշական ձևն է Առյուծիկ, որը հիշատակված է Հռոմոսի անթվական մի արձանագրության մեջ[3]։

Առյուծ
Առյուծ
Տեսակարական անձնանուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԱռյուծիկ
Կապված հոդվածներ«Առյուծ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Առյուծ իշխան Թլկուրան ավանի[4]
  • Առյուծ, Աստվածատուր Բաբերդցու երկու համանուն բարեկամներ, ով մի Ճառընտիր գրել տվեց 1205 թվականին[5]։
  • Առյուց Հոգևորեանց, որդի Սարգսի։ Իր կնոջ՝ Սեդայի հետ միասին ջուր է բերել Հոռոմոսի վանքը և խանութ է նվիրել 1251 թվականին։ Ավելի ուշ՝ 1277 թվականին, Կարնեցի վարպետ Ֆրերի ձեռքով շինել է նույն վանքի նշխարատունը[6]։
  • Առյուծ, եղբայր Անդրեաս քահանայի (Այրարատի Կոշ գյուղից), որ Սիսում գրել տվեց մի Ավետարան[7]։
  • Առյուծ, մեծ հայր Քրիստոսասատուր կրոնավորի, որ Սուրխաթում (Ղրիմ) մի Աստվածաշունչ գրել տվեց 1352 թվականին[8]։
  • Առյուծ, քեռի Յակոբ սարկավագի, որ օրինակեց Կիւրղի Կոչումն ընծայութեանը։ Մահացել է 1358 թվականին[9]։
  • Առյուծ, եղբայր Յակոբշահի։ Երկուսով միասին մի Ավետարան նվիրեցին Եաշ քաղաքի (Ռումինիա) Սուրբ Աստվածածին եկեղեցուն, 1451 թվական[10]։
  • Առյուծ, Նոր գյուղի բնակիչներից, 1638 թվական[11]։
  • Առյուծ, եղբայր Մարտիրոսի, որ նորոգեց (թվականն անհայտ է) 1444 թվականին գրված մի Ավետարան[12]։
  • Առյուծ, որդի Վարդանի, որ գնեց մի հին Ավետարան և նվիրեց Հավավ գյուղի եկեղեցուն (թվականն անհայտ է)[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 217 — 634 էջ։
  3. Շիրակ, 25 ա
  4. Ներսես Շնորհալի, թղ․ էջ 240
  5. Ձեռագիր, Վենետիկ, Բ․ էջ 470
  6. Շիրակ, էջ 25
  7. Ձեռագիր, Վասպուրական, էջ 185, 1336 թ
  8. Ձեռագիր, Վասպուրական, էջ 7, 1352 թ
  9. Ձեռագիր, Թավրիզ, 28 բ
  10. Ալիշան, Կամենից, էջ 161
  11. Ձեռագիր, Վասպուրական, 895-6
  12. Ձեռագիր, Վասպուրական, էջ 391
  13. Ձեռագիր, Հալեպ, Ա․ 49