Անուշավան Մակարյան

հայ գրականագետ

Անուշավան Մակարի Մակարյան (մայիսի 10, 1910(1910-05-10), Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1973(1973-12-01), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Երևանում), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Անուշավան Մակարյան
Ծնվել էմայիսի 10, 1910(1910-05-10)
Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1973(1973-12-01) (63 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՎՊՀ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1938)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սարուխան գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1930 թ.։ 1930-1933 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ։ 1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա սովորել է ասպիրանտուրայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականին «Միքայել Նալբանդյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968 թվականին «Երվանդ Օտյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1944-1947 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1971-1973 թվականներին՝ արվեստի ինստիտուտում։ Միաժամանակ 1969-1973 թվականներին աշխատել է Կիրովականի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1972-1973 թվականներին եղել է նույն ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը[1]։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Երգիծանքի մասին» (Մոսկվա, 1967) գիրքը։ Մահացել է Կիրովականում, թաղվել է Երևանում[2], Զեյթունի գերեզմանատանը[3]։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Ա. Մակարյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Մ. Նալբանդյանը և արևմտահայ դեմոկրատիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1946, 170 էջ։
  • Երվանդ Օտյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 184 էջ։
  • Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 43 էջ[4]։
  • Երգիծական հրատարակություն, Երևան, Հայպետհրատ, 1957, 274 էջ[5]։
  • Մ. Նալբանդյանի պոեզիան, 1957, 50 էջ։
  • Երվանդ Օտյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1958, 90 էջ։
  • Հովհ. Շիրազի լիրիկայի հիմնական գծերը, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1958, 50 էջ։
  • Հայ գրականության պատմության ծրագիր։ Երևան։ Հայպետուսմանկհրատ, 1959[6]։
  • Երվանդ Օտյան, «Հայաստան», 1965, 524 էջ։
  • Մ. Նալբանդյանը գրող, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1968, 104 էջ[7]։
  • Մ. Մեծարենցի ստեղծագործությունը, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական հրատարակչություն, 1968, 61 էջ[8]։
  • Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը, Երևան, «Սովետական գրող», 1977, 355 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 290.
  3. «The memorial of Makaryan Anushavan (Անուշավան Մակարյան Մակարի) buried at Yerevan's Zeitun cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  4. Մակարյան, Անուշավան Մակարի (1957). Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ. Օգնություն հեռակայողներին. Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
  5. Մակարյան, Անուշավան Մակարի (1957). Ոսկերչյան, Ա (ed.). Երգիծական ստեղծագործություն։ Դիտողություններ ու նշումներ. Երևան: Հայպետհրատ.
  6. Մակարյան, Անուշավան Մակարի; Մկրտչյան, Հարություն Գաբրիելի (1959). Հայ գրականության պատմության ծրագիր. Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Հայպետուսմանկհրատ.
  7. Մակարյան, Անուշավան Մակարի (1968). Մ. Նալբանդյանը գրող. Օգնություն հեռակայողին. ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
  8. Մակարյան, Անուշավան Մակարի (1968). Միսաք Մեծարենցի ստեղծագործությունը. Օգնություն հեռակայողին. ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Մակարյան» հոդվածին։