Անուշավան Աբովյան

հայ արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անուշավան Մովսեսի Աբովյան (1862, Օձուն, Հայաստան - հունվար 1938, Օձուն, Հայաստան), հայ գյուղագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։

Անուշավան Աբովյան
Ծնվել է1862
ԾննդավայրՕձուն, Հայաստան
Վախճանվել էհունվար 1938
Վախճանի վայրՕձուն, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Անուշավան Աբովյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ուզունլար (այժմ՝ Օձուն) գյուղում։ Պատանի հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունը ստացել է Ջալալօղլիի (այժմ՝ Ստեփանավանի) հայկական դպրոցում։ Հետո փոխադրվել է Թիֆլիս։ Նրա առաջին պատմվածքը՝ «Ձայնիկը», տպագրվել է «Նոր դար»-ում։ Նրա «Լևոնի հեքիաթը» ունի ինքնակենսագրական բնույթ։ Այստեղ Աբովյանը նկարագրում է իր և Հովհաննես Թումանյանի դպրոցական կյանքը Ջալալօղլիում։ Աբովյանը եղել է Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկերը։ Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմի առաջին տարբերակի նախաբանը նվիրել է Անուշավան Աբովյանին։ Մահացել է հայրենի Օձուն գյուղում[1]։

Ա. Աբովյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Աբովյան Ա., Պատկերներ (գյուղական կյանքից), գիրք Ա, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1906, 127 էջ։
  • Աբովյան Ա., Լևոնի հեքիաթը, Թիֆլիս, տպարան՝ Ն. Աղայանի, 1916, 221 էջ։
  • Հայ գյուղագիրներ (գրքում տպագրված են Անուշավան Աբովյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և «Դիվանբեգին», «Գյուղի այրին», «Գրագիր Լևոնը և գյուղական դատարանը» պատմվածքները), Եր., Հայպետհրատ, 1950, 578 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: հրատարակիչ կազմակերպությունը. էջ 13.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Աբովյան» հոդվածին։