«Անորա» (անգլ.՝ Anora), կատակերգադրամատիկ ֆիլմ[1], որը նկարահանել է Շոն Բեյքերը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրա Բորիսովը։ Ֆիլմում նկարահավել են նաև հայ դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղի»։

Անորա
անգլ.՝ Anora
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա
Թվականմայիսի 21, 2024
Լեզուանգլերեն
ՌեժիսորSean Baker?
ԴերակատարներMikey Madison?, Մարկ Էյդելշտեյն, Yury Borisov?, Դարյա Եկամասովա և Ալեքսեյ Սերեբրյակով
ՕպերատորԴրյու Դենիելս
Տևողություն138 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում։ Գլխավոր հերոսը՝ Էնին, երիտասարդ մարմնավաճառ է, որն ամուսնացած է ռուս օլիգարխի որդու՝ Իվան Զախարովի հետ։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ կարգավորելու[2]։

Դերերում

խմբագրել

Նկարահանում, գնահատում

խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2023 թվականին՝ Նյու Յորքում (Բրուքլին) և Լաս Վեգասում[4]։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրի շրջանակներում։ Քննադատները «Անորան» նախապես դասել էին տարվա գլխավոր փառատոնային պրեմիերաների շարքին[2]։ Ցուցադրության ավարտից հետո հանդիսատեսը 9 րոպե շարունակ ծափահարել է ֆիլմի ստեղծողներին[5]։ 2024 թվականի մայիսի 25-ին ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sean Baker explores new horizons in Competition // Каннский кинофестиваль, 21 мая 2024
  2. 2,0 2,1 Шредер, Бейкер, Вирасетакул: 10 самых ожидаемых фестивальных фильмов 2024 года
  3. «Анора» Шона Бэйкера: обаятельное драмеди с Марком Эйдельштейном и Юрой Борисовым // Телеканал КИНОТВ, 24 мая 2024
  4. Lang, Brent (2023 թ․ հոկտեմբերի 25). «'Red Rocket' Director Sean Baker and FilmNation Entertainment Reteam on 'Anora' With Mikey Madison Starring (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. ANORA – Rang I – English — Cannes 2024 // Каннский кинофестиваль, 21 мая 2024

Արտաքին հղումներ

խմբագրել