Անմեղ վաճառք
Անմեղ վաճառք, Րաֆֆու պատմվածքներից։ Ընդգրկված է «Փունջ»-ի երկրորդ հատորում։
Անմեղ վաճառք | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Րաֆֆի |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | հայերեն |
Բովանդակություն խմբագրել
«Անմեղ վաճառք» պատմվածքում տրված է Թբիլիսիի հայ հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը։ Այստեղ հակադրված են չքավորությունն ու զեխությունը, չքավոր այրի Քեթևանն ու միլիոնատեր Ք.-ն, որի շրջապատն են կազմում գեներալը, վաշխառու Բոշա Կարապետը և կավատ պառավը։ Պատմվածքում գործողությունները կատարվում են քաղաքի հարուստ թաղամասում և նույն քաղաքի աղքատ թաղամասում՝ գերեզմանատան շրջակայքում։ Ք.-ն խանութպանությունից հասել է միլիոնատերության։ Պատմվածքում դատապարտված է թողի իշխանությունը։ Սարսուռ են ազդում Բոշա կարապետի և միջնորդ պառավի տիպերը։ Հմտորեն է արված ցարական իշխանության բարձր ներկայացուցչի՝ գեներալի ու հայ միլիոնատիրոջ մտերմական հարաբերությունների նկարագիրը։ Անմեղ վաճառքը չքավոր Մարիամն է, որ զոհ է գնում տիրողների դավերին և որի կողմն է հեղինակի համակրանքը։
Աղբյուրներ խմբագրել
- Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 84-85։