Անդրեյ Պյատով

Անդրեյ Պյատով (ուկրաիներեն՝ Андрій П'ятов, հունիսի 28, 1984(1984-06-28)[1][2][3], Կրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Շախտյոր Դոնեցկի և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Անդրեյ Պյատով
Андрій П'ятов
Պյատովը Շախտյորի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունАндрій Валерійович П'ятов
ՔաղաքացիությունըՈւկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվհունիսի 28, 1984(1984-06-28)[1][2][3] (39 տարեկան)
ԾննդավայրԿրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ190 սմ
Քաշ78 կգ
Դիրքդարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՈւկրաինա Շախտյոր Դոնեցկ
Համար30
Պատանեկան կարիերա
ՈւկրաինաՎորսկլա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2002-2007Ուկրաինա Վորսկլա36(0)
2007-ներկաՈւկրաինա Շախտյոր Դոնեցկ231(0)
Ազգային հավաքական
2004-2006Ուկրաինա Ուկրաինա Մ2122(0)
2007-ներկաՈւկրաինա Ուկրաինա79(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 23-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 23-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Շախտյոր Դոնեցկ խմբագրել

Պյատովը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 2002 թվականին Վորսկլա Պոլտավայում։

2006 թվականի դեկտեմբերի 13-ին Պյատովը 880․000 եվրոյի դիմաց տեղափոխվել է Շախտյոր Դոնեցկ։ 2006-07 մրցաշրջանի շարունակությունը անցկացրեց Վորսկլայում և ամռանը միացավ Շախտյորին։ 2007-08 մրցաշրջանում Պյատովը դարձավ Շախտյորի հիմնական դարպասապահը։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2007 թվականի հուլիսի 10-ին՝ Ուկրաինայի սուպերգավաթի Դինամո Կիևի դեմ խաղում։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով և Դինամոն հաղթեց 6-4 հաշվով հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[5]։ Ուկրաինայի առաջնությունում Շախտյորի կազմում դեբյուտը նշեց հուլիսի 15-ին՝ նույն Դինամո Կիևի դեմ խաղում[6]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2007 թվականի հուլիսի 31-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Փյունիկի դեմ խաղում[7]։

2008-09 մրցաշրջանում Պյատովը Շախտյորի հետ հաղթեց ՈՒԵՖԱ Գավաթը՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Վերդեր Բրեմենին[8][9]։ 2009 թվականի նոյեմբերի 1-ին՝ Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում[10] Պյատովը անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Շախտյորի կազմում, ինչպես նաև ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ[11]։ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Մալմյոյի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Պյատովը հետ մղեց 11-մետրանոց հարվածը[12][13]՝ դառնալով ուկրաինական ակումբների պատմության եվրոպական առաջնություններում ամենաշատ 11-մետրանոց հետ մղած դարպասապահը՝ 4 սեյվով[14]։

Միջազգային կարիերա խմբագրել

Պյատովը Ուկրաինայի հավաքականի կազմում Եվրո 2012-ի ժամանակ

Պյատովը Ուկրաինայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2006 թվականին և մասնակցեց 2006 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[15]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2007 թվականի օգոստոսի 22-ին՝ Ուզբեկստանի դեմ խաղում[16]։

Ուկրաինայի կազմում Պյատովը մասնակցեց Եվրո 2012-ին՝ անցկացնելով բոլոր 3 հանդիպումները և բաց թողելով 4 գնդակ, իսկ Ուկրաինան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով առաջնությունից[17]։ Նա մասնակցեց նաև Եվրո 2016-ի Ուկրաինայի 3 խաղերին, և Ուկրաինան դուրս մնաց խմբային փուլից[18]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 23-ի դրությամբ[19]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Վորսկլա Պոլտավա2002–031010
2003–040000
2004–051010
2005–064040
2006–07300300
Ընդհանուր360000000360
Շախտյոր Դոնեցկ2007–082304010010380
2008–092403017000440
2009–102702012000410
2010–112902010010420
2011–12100400010150
2012–13220408010350
2013–14160308000270
2014–15150508000280
2015–161402016000320
2016–172801010010400
2017–18230208010340
Ընդհանուր23103201070603760
Կարիերայի ընդհանուր26703201070604120

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 23-ի դրությամբ[19]

Ուկրաինա
ՏարիԽաղերԳոլեր
200740
200850
200980
201050
201120
2012100
2013120
201470
201580
2016100
201780
Ընդհանուր790

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Ukraine - A. Pyatov - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  5. «Dynamo Kyiv - Shakhtar Donetsk, Jul 10, 2007 - Ukrainian Super Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  6. «Shakhtar Donetsk - Dynamo Kyiv, Jul 15, 2007 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  7. «FC Pyunik Erewan - Shakhtar Donetsk, Jul 31, 2007 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  8. «Shakhtar Donetsk vs. Werder Bremen - Football Match Line-Ups - May 20, 2009 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  9. «Shakhtar Donetsk claim Uefa Cup final glory over Werder Bremen». the Guardian (անգլերեն). 2009 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  10. «Chornomorets Odessa - Shakhtar Donetsk, Nov 1, 2009 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  11. ««Черноморец» – «Шахтер»: день вратаря | Фан-клуб Шахтер Донецк». shahta.org (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  12. «LIVE Malmö FF - Shakhtar Donetsk - Champions League - 21 October 2015». Eurosport. 2015 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  13. uefa.com (2015 թ․ հոկտեմբերի 21). «UEFA Champions League 2015/16 - History - Malmö-Shakhtar Donetsk – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  14. «Пятов побил рекорд Шовковского по количеству отбитых пенальти в еврокубках». Sports.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  15. FIFA.com. «2006 FIFA World Cup Germany ™ - Teams - Ukraine - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում)
  16. «Ukraine - Uzbekistan, Aug 22, 2007 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  17. uefa.com. «UEFA EURO 2012 - History - Ukraine – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  18. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Ukraine – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  19. 19,0 19,1 Strack-Zimmermann, Benjamin. «Andriy Pyatov». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պյատով» հոդվածին։