Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը

«Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը» (անգլ.՝ American Horror Story: Freak Show, այլ անվանումներ՝ «Հրեշների կրկես», «Հրեշների շոու»), FX հեռուստաալիքի Ամերիկյան սարսափ պատմություն սերիալի 4-րդ եթերաշրջանն է։ Այն հեռարձակվել է 2014 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի հունվարի 21-ը։

Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը
ՍերիալԱմերիկյան սարսափ պատմություն
Գլխավոր
դերերում
Սառա Պոլսոն, Էվան Փիթերս, Մայքլ Չիկլիս, Ֆրենսիս Քոնրոյ, Դենիս Օ'Հեր, Էմմա Ռոբերթս, Ջեսիկա Լենգ
Ժանրդրամա, էրոտիկ թրիլեր, սարսափ
Լեզուանգլերեն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Սերիաների քանակ13
Ցուցադրում
ՀեռուստաալիքFX
Ցուցադրման տարեթիվՀոկտեմբերի 8, 2014 (2014-10-08) — Հունվարի 21, 2015 (2015-01-21)
Եթերաշրջաններ
← Նախորդ
Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով
Հաջորդ →
Ամերիկյան սարսափ պատմություն. Հյուրանոց

Սյուժե

խմբագրել

Չորրորդ եթերաշրջանը սկսվում է Ֆլորիդա նահանգի՝ Յուպիտեր արվարձանում։ Պատմությունը տեղի է ունեցել 1952 թվականին։ Քաղաք է ժամանում վայրի դերասանների խումբ, որը միաժամանակ համընկնում է ինչ-որ անձանց հետ, ովքեր ահաբեկչությունների են ենթարկում ինչպես քաղաքի բնակիչներին, անյպես էլ՝ հրեշներին։ Սա պատմություն է դերասանների և նրանց գոյատևելու հուսահատ փորձերի՝ Ամերիկայում մահացող շրջիկ կրկեսի արվեստի մեջ։

Էլզա Մարսը (Ջեսիկա Լենգ) կրկեսի սեփականատերն էր, իսկ նրա կատարողներն էին մորուքավոր կինը՝ Էթել Դարլինգը (Քեթի Բեյթս), մորուքավոր կնոջ՝ օմար ձեռքերով տղան Ջիմմի Դարլինգը (Էվան Փիթերս), չափից շատ ուժեղ Դել Տոլեդոն (Մայքլ Չիկլիս), նրա երեք կրծքանի հրաշալի կինը Դեզիրե Դյուպրին (Անջելա Բասեթ) և նոր հավաքագրված Բեթ և Դոթ Թաթլեր (Սառա Պոլսոն) սիամական քույրերը։

Մորը դանակահարելուց հետո Դոթը և Բեթը, ապրում էին իրենց ֆերմայում։ Լուրերը տարածվելուց հետո, Էլզան կարողանում է բացահայտել քույրերին։ Քույրերը հավատալով Էլզային, համաձայնվում են գնալ այդ ճամբարը։ Այնտեղ նրանք հանդիպում են հայրենակից Պոուիլին (Մեթ Ֆրեյզեր), ով ամբողջովին դաջված էր և ուներ կարճ ձեռքեր, Ամազոն Էվային՝ (Էրիկա Էրվին) ամենաբարձրահասակ կնոջը, Մա Պետիտին (Յոտի Ամգե)՝ աշխարհի ամենափոքրիկ հնդկուհուն, և սերիական մարդասպան՝ Թվիսթի ծաղրածուին (Ջոն Քերոլ Լինչ)։ Բեթին տեսնելով ուրախանում է, քանի որ Էլզան ապրելու տեղ է տվել իրենց, իսկ Դոթը՝ հասկանում, որ իրենց շահագործում են իրենց արտաքին տեսքի համար։

Ոստիկանները ժամանում են հրեշների ճամբար, որ ձերբակալեն Բեթին և Դոթի՝ հանցանք գործելու համար։ Սակայն Ջիմմին ոստիկաններին կանչելով, սպանում է նրանց և օգնում քույրերին։ Դրանից հետո բոլոր հրեշները պատրաստվում են ներկայացման։ Ներկայացումից հետո, մեծահարուստ մի կին Գլորիա Մոթ (Ֆրենսիս Քոնրոյ) անունով, հավանում է սիամական քույրերին և ցանկանում 15,000 դոլլարով գնել քույրերին իր էմոցիաներով լի, թերաճ տղայի՝ Դենդի Մոթի (Ֆրենսիս Քոնրոյ) համար, բայց Էլզան հրաժարվում է այդ առաջարկից։ Իր ձանձրալի կյանքը փոխելու համար, Դենդին ցանկանում է միանալ հրեշների կրկեսին, բայց Ջիմմին չի թողնում, համապատասխան տեսք չունենալու պատճառով։ Որոշելով ուրախացնել Գլորիան որդուն, գտնում է Թվիսթի անունով մի ծաղրածու և բերում տուն։ Տեղյակ չլինելով, որ ծաղրածուն սերիական մարդասպան է։ Դենդին սկզբում չէր համակերպվում Թվիսթիի հետ, բայց շուտով Դենդին օգնում է Թվիսթիին երեխաներին և երիտասարդներին առևանգելու հարցում։

Հետո հայտնվում են Սթենլի (Դենիս Օ'Հեր) և Մեգգի Էսմերելդա (Էմմա Ռոբերթս) արվեստագետները և ցանկանում էին, որ որոշակի գումարով գնեին մահացած հրեշների դիակները և ցուցադրեին թանգարանում, բայց նրանք չէին ներկայանում արվեստագետներ։ Մեգիին ներկայանալով որպես գուշակ մտերմանում է Ջիմմիի հետ։

Հելոուինի ժամանակ, Էմելը պատմում է Էդվարդ Մոդրեյքի (Վես Բենթլի) մասին, ով ունի երկրորդ երեսը գլխի հետևում, ամեն անգամ գալով ճամբար ինչ-որ մեկին պետք է ընտրի և նրա հետ տանի դժոխք։ Էլզան ամեն Հելոուինի գիշերը, կատարում է իր երգերը, և ամեն անգամ այդ ժամանակ հայտնվում է Էդվարդ Մոդրեյքը, լսում Էլզայի կատարումը, ապա ինչ-որ մեկի կյանքի տխուր պատմությունը։ Եվ Էլզան պատմելով իր կյանքի պատմությունը, Էդվարդը բացահայտում է նրա նախկին կյանքը Գերմանիայում, որտեղ աշխատել է որպես մարմնավաճառուհի։ Նա եղել է Հանս Գրուպերի զոհը և ստիպողաբար նկարահանվել է բաց տեսարաններում։ Նկարահանումից հետո կտրել են Էզայի ոտքերը, բայց այդ ժամանակ Էլզային օգնել է բժիշկ Արթուր Արդենը (Ջեյմս Քրոումվելլ), ով պատրաստել է արհեսատական ոտքեր։ Էդվարդը լսելով այս ամենը, մտածում էր, որ նրան իր հետ կտանի դժոխք, բայց վերհիշելով նրա հիանալի կատարումները նա հետ է կանգնում այդ որոշումից։

Ջիմմին և Մեգգին այդ ժամանակ դուրս էին եկել զբոսնելու։ Ինչ-որ աղմուկներ լսելուց հետո, թաքնվում են թփերի հետևում, տեսնում Թվիսթիի և Դենդիի արած չարիքները։ Նրանք որոշում են փրկել կապված երեխաներին և երիտասարդներին, բայց անզգույշ լինելու պատճառով, հայտնվում են թակարդում։ Հենց այդ ժամանակ հայտնվում է Էդվարդը և լսում Թվիսթիի տխուր պատմությունը։ Թվիսթին աշխատում էր Հրեշների կրկեսում և շատ էր սիորւմ երեխաներին, բայց հրեշները ամեն անգամ նրան ծաղրում են ինչ-որ անհեթեթ պատճառնեռով, իսկ Թվիսթին չարանալով այդ ամենից սկսում է անցնել երեխաների առևանգմանը։ Լսելով ամբողջ կյանքի պատմությունը, Էդվարդը հասկանում է, որ պետք է իր հետ տանի Թվիսթիին և այդպես էլ անում է։ Թվիսթին մահանում է, երեխաները և երիտասարդները ազատվում են այդ չարիքից։

Դենդին տեսնելով, որ իր դաստիարակը՝ Թվիսթին մահացել է, ավելի և ավելի է հետաքրքրվում սպանություններով և սկսում սպանել․ սկզբում նա սպանում է իր աղախին Դոռային (Փաթթի ԼաԲելլե)։ Հետո Դոռայի աղջիկը՝ Ռեգինա Ռոզը (Գաբուրի Սիդիբե) այցելում է այնտեղ, որտեղ աշխատում էր իր մայրը։ Գլորիան դուրս է գալիս տանից, զգուշացնելով Դենդիին, որ ոչինիչ չասի Ռեգինային։ Մոր տնից դուրս գալուց հետո Դենդին սպասնում է նաև Ռեգինային, և լողանում Ռեգինայի՝ արյունով։ Իսկ մի քանի օր հետո Դենդին սպանում է իր մորը։

Էթելը իմանալով Էլզայի ծրագիրը, որ ցանկանում է ազատվել սիամական քույրերից, վերցնում է ատրճանակաը, կրակում Էլզայի ոտքին և բացահայտում նրա գաղտնիքը։ Էլզան անպատասխան չթողնելով Էմելի արարքը, կրակում Էթելի աչքի մեջ և Էթելը մահանում է։ Չուզենալով բացահայտել սպանությունը, նա և Սթենլին որոշում են անյպես անել, որ դա համարվի իբրև ինքնասպանություն։

Դրանից հետո, Դենդին մտնում է կրկեսի կազմի մեջ, 1-2 օր մասնակցելով կրկեսի կատարումներին, սպանում է հրեշներին, բացի քույրերից և Ջիմմից։ Դոթը և Բեթը խաբում են Դենդիին, ամուսնանում նրա հետ և օգնում Ջիմմին, որ սպանի Դենդիին։ Սպանելուց հետո, քույրերը և Դենդին ամուսնանում են։

Դերակատարներ և կերպարներ

խմբագրել
Ջեսիկա Լենգը, Սառա Պոլսոնը և Անջելա Բասեթը (ձախից աջ) մարմնավորում են Էլզա Մարսի, Բեթ և Դոթ Թաթլերի և Դեզիրե Դյուպրիի կերպարները։
Մայքլ Չիկլիսըը, Դենիս Օ'Հերը և Ֆրենսիս Քոնրոյը (ձախից աջ) մարմնավորում են Դել Տոլեդոյի, Սթենլիի և Գլորիա Մոթիի կերպարները։
Սելիա Ուեսթոնը, Գաբուրի Սիդիբեն և Նիլ Պատրիկ Հարրիսը (ձախից աջ) մարմնավորում են հատուկ հյուրեր Լիլիան Հեմմինգսի, Դոռայի և Չեսթեր Կրեբիի կերպարները։

Գլխավոր

խմբագրել

Հատուկ հյուրեր

խմբագրել

Երկրորդական

խմբագրել

Էպիզոդներ

խմբագրել
#ԱնվանումՌեժիսորՍցենարիստՀեռարձակման ամսաթիվը
ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի հեռուստադիտողներ
(միլլիոն)
391"Տեսիլքներ մեր մեջ / Monsters Among Us"Ռայան ՄըրֆիՌայան Մըրֆի և Բրեդ ՖալչուկՀոկտեմբերի 8, 20146,13[1]
Վերջին մնացած կրկեսը, ձգտում էր մնալ ջրի երեսին, սսակայն նրան դուրս է մղում հեռուստատեսությունը։ Բայց այն, ինչ ոստիկանությունտ գտնում է ֆերմաններից մեկում,կարող է դառնալ կրկեսի վերածննդի հնարավորություն, կամ կրկեսին կտանի դեպի վերջնական կործանում։
402"Սպանդն ու ցերեկույթը / Massacres and Matinees"Ալֆոնսո Գոմեզ-ՌեհոնԹիմ ՄիեարՀոկտեմբերի 15, 20144,53[2]
Հրեշների կրկեսը փակվելու վտանգի տակ էր գտնվում։ Դել Տոլեդոն վերադառնում է կրկեսի տարածք։ Գլորիան կազմակերպում է սարսափելի հանդիպում Դենդիի հետ։ Թաթլեր քույրերը բացահայտում են իրենց տաղանդը, և այդ տաղանդով խավարում են Էլզային։
413"Էդվարդ Մորդրեյք (Մաս 1) / Edward Mordrake (Part 1)"Մայքլ ԱպպենդալՋեյմս ՎոնգՀոկտեմբերի 22, 20144,44[3]
Հրեշները հրաժարվում են Հելոուինը տոնելուց, կրկեսի վատ վիճակի պատճառով։ Ջիմմին ծանոթանում է մի աղջկա հետ, ով ստում էր, որ գուշակ է։ Էմելը հայտնում է նորությունը, որ կարող է փոխել ամեն ինչ։
424"Էդվարդ Մորդրեյք (Մաս 2) / Edward Mordrake (Part 2)"Հովարդ ԴոյչՋենիֆեր ՍոլթՀոկտեմբերի 29, 2014,51[4]
Էդվարդ Մորդրեյքը շարունակում է փնտրել այն հրեշին, ում կարող է իր հետ տանի դժոխք։ Էլզան պատմում է Գերմանիայի կյանքի մասին։ Ջիմմին և Մեգգին հանդիպում են Թվիսթի ծաղրածուին։
435"Վարդագույն թխվածքաբլիթներ / Pink Cupcakes"Մայքլ ԱպպենդալՋեսիկա ՇարցերՆոյեմբերի 5, 20144,22[5]
Սթենլին և Մեգգին որոշում են՝ ինչպես սպանեն հրեշներին։ Պարզվում է, որ Դեզիրեն այդքան սարսափելի չէ, քան բոլորը մտածում էին։
446"Խնձոր / Bullseye"Հովարդ ԴոյչՋոն ԳրեյՆոյեմբերի 12, 20143,65[6]
Էլզան մտածում է սարսափելի մի պլան։ Սթենլին ճնշում է Մեգգիին, որ սպանի Ջիմմին։
457"Ուժի փորձարկում / Test of Strength"Էնթոնի ՀեմմիգվեյՔրիսթալ ՀյուՆոյեմբերի 19, 20143,91[7]
Դենդին օգնում է Թվիսթիին սպանության հարցում։
468"Արյունոտ լոգարան / Blood Bath"Բրեդլի ԲուքերՌայան ՄըրֆիԴեկտեմբերի 3, 20143,30[8]
Վերջին հրեշի անհետացումից հետո, Էմելը սկսում է կասկածել Էլզային։ Գլորիան ցանկանում էր փրկել Դենդիին։
479"Տավերվեռի կոտորած խնջույքը / Tupperware Party Massacre"Լոնի ՊերիստերԲրեդ ՖալչուկԴեկտեմբերի 9, 20143,07[9]
Մոր մահից հետո, Ջիմմին փորձում է, այդ ամենը մոռանալ ալկոհոլի միջոցով։ Սթենլին և Էլզան հետապնդում են սիամական քույրերին։
4810"Որբերը / Orphans"Բրեդլի ԲուքերՋեյմս ՎոնգԴեկտեմբեր 17, 20142,99[10]
Էլզան բացահայտում է հրեշների կրկեսը։ Դեզիրեն սկսում է կասկածել Մեգգիին ինչ-որ վատ բանի մեջ։
4911"Կախարդական մտածողությունը / Magical Thinking"Մայքլ ԳոյՋենիֆեր ՍոլթՀունվարի 7, 20143,11[11]
Էլզան պատրաստվում է գնալ Հոլլիվուդ։ Քույրերը սիրահարվում են նոր սեփականատիրոջը։ Դելլը պլանավորում է Ջիմմի փախուստը։
5012"Տաղանդների շոու / Show Stoppers"Լոնի ՊերիստերՋեսիկա ՇարցերՀունվարի 14, 20142,93[12]
Մեգգին ապացուցում է Ջիմմի հանդեպ իր նվիրվածությունը։ Հրեշները ստեղծում են իրենց պատվի կոշտ կոդեքսը։
4113"Վերջին խոնարհվումը /«Curtain Call"Բրեդլի ԲուքերՋոն ԳրեյՀունվարի 21, 20153,27[13]
Հրեշները ըմբոստանում են նոր ղեկավարդի հանդեպ։ Էլզան հեռանում է կրկեսից։

Արտադրություն

խմբագրել

Լսումներ

խմբագրել

2013 թվականի նոյեմբերին, FX հեռուստաալիքը հայտատարեց, որ կլինի չորրորդ եթերաշրջան[14]։

Նկարահանումներ

խմբագրել

Ռայան Մըրֆի հաստատեց, որ Ջեսիկա Լենգը կլինի նաև չորրորդ եթերաշրջանում[15], էլի գլխավոր դերում[16]։ Ռայան Մըրֆին ավելացրեց, Ջեսիկան կմարմնավորի Հրեշների կրկեսի սեփականատեր՝ Էլզա Մարսի դերը։ 2013 թվականի դեկտեմբերին, Մըրֆին դիմեց Քեթի Բեյթսին և Անջելա Բեսեթին ֆիլմում նկարահանվելու համար[17]։ Բեսեթը Հոլլիվուդում տված հարցազրույցում, հաստատեց, որ կնկարահանվի այդ ֆիլմում։ Հարցազրույցում Սառա Պոլսոնը նշեց, որ կնկարահանվի ֆիլմում, հատկապես սիամական քույրերի դերում[18]։ Հայտարարվել էր, որ կվերադառնան նկարահանումներին՝ Դենիս Օ'Հերը, Էմմա Ռոբերթսը, Ֆրենսիս Քոնրոյը և Էվան Փիթերսը[19]։Ռայան Մըրֆի որոշում կատարեց, որ նկարահանումները կունենան Ֆլորիդա նահանգի՝ Յուպիտեր արվարձանում։

Ընդունում

խմբագրել

Կարծիքներ

խմբագրել

«Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը» ստացել է դրական գնահատականներ։ Rotten Tomatoes-ը ֆիլմին տվել է 87% և հիմնվելով 38 կարծիքի վրա՝ 7.7/10[20]: Metacritic-ը, հիմնվելով 19 կարծիքի վրա, սերիալին տվել է 100-ից 69 միավոր[21]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Երրորդ եթերաշրջանն առաջադրվեց 76 անվանակարգում, որոնցից հաղթեց ընդամենը 21-ը։

ՏարիՄրցանակաբաշխությունԱնվանակարգԱռաջադրված աշխաըանք/անձԱրդյունք
201546th NAACP Image AwardsԼավագույն դերասանուհի ֆիլմում/ մինի սերիալումԱնժելա ԲեսեթԱռաջադրված
Լավագույն հեռուստասերիալԱմերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսըԱռաջադրված
72nd Golden Globe AwardsԼավագույն դերասանուհի ֆիլմում/ մինի սերիալումՋեսիկա ԼենգԱռաջադրված
Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի ֆիլմում/հեռուստասերիալումՔեթի ԲեյթսԱռաջադրված
19th Satellite AwardsԼավագույն հեռուստատեսային ժանրԱմերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսըԱռաջադրված
Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի ֆիլմում/սերիալումՍառա ՊոլսոնՀաղթանակ
41st People's Choice AwardsԼավագույն գիտաֆանտաստիկ հեռուստասերիալԱմերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսըԱռաջադրված
Լավագույն դերասանուհի ֆիլմումՋեսիկա ԼենգԱռաջադրված
26th PGA AwardsԼավագույն ռեժիսուրա ֆիլմումԲրեդ Բուքեր, Դանթե Դի Լորենտո, Բրեդ Ֆալչուկ, Ջոզեֆ Ինկապրերա, Ալեքսիս Մարտիկ Վուդոլ, Թիմ Մայնր, Ռայան Մըրֆի, Ջենիֆեր Սոլթ, Ջեյմս ՎոնգԱռաջադրված
19th ADG AwardsԼավագույն հեռուստասերիալՄարք ՎորֆինգթոնՀաղթանակ
17th CDG Awards[22]Լավագույ ֆիլմ հեռուստատեսության համարԼու ԷյրիչՀաղթանակ
Make-Up Artists & Hair Stylists Guild Awards 2015[23]Լավագույն դիմահարդարներԷրին Քրուգեր Մեկաշ, Քիմ ԱյերսՀաղթանակ
Լավագույն դիմահարդարման էֆֆեկտներ ֆիլմումԷրին Քրուգեր Մեկաշ, Միշել Մեկաշ, Քրիստոֆեր ՆելսոնՀաղթանակ
Լավագույն մազահարդարներՄոնթե Հուդս, Միշել ՉեգլիաՀաղթանակ
13th VES AwardsԼավագույն վիզուալ էֆֆեկտներՄայք Կիրլո, Ջեյսոն Սփրեթ, Ջասթին Բալ, Էրիկ ՌոբերթսՀաղթանակ
62nd MPSE Golden Reel Awards[24]Լավագույն կարճ երաժշտությունՍերիա ՝ «Տեսիլքներ մեր մեջ»Առաջադրված
51st CAS Awards[25]Լավագույն հնչունային միքսումԲրյուս Լիթեքի
Ջոու Էրլ,
Դուգ Անդհեմ,
Էվան Դաում,
Քայլ Բիլլինգսլեյ
Առաջադրված
6th Dorian Awards[26]Տարվա հեռուստատեսային երաժշտական ներկայացումՋեսիկա ԼենգԱռաջադրված
Տարվա գռեհիկ հեռուստասերիալԱմերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսըԱռաջադրված
Fangoria Chainsaw Awards 2015[27]Լավագույն հեռուստասերիալԱռաջադրված
Լավագույն դերասանուհի ֆիլմումՍառա ՊոլսոնՀաղթանակ
41st Saturn AwardsԼավագույն դերասանուհի հեռուստատեսությունումՋեսիկա ԼենգԱռաջադրված
Հրավիրված լավագույն դերասանՆիլ Պատրիկ ՀարրիսԱռաջադրված
Համախմբված լավագույն հեռուստասերիալԱմերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսըԱռաջադրված
Glamour Awards 2014[28]International TV ActressJessica LangeԱռաջադրված
36th Young Artist Awards[29]Լավագույն ներկայացումը ֆիլմումԴելթոն ԳրեյԱռաջադրված
SXSW Film Design Awards 2015[30]Լավագույն անունԱմերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսըԱռաջադրված
5th Critics' Choice Television AwardsԼավագույն հեռուստասերիալԱռաջադրված
Լավագույն դերասանուհի ֆիլմումՋեսիկա ԼենգԱռաջադրված
Հրավիրված լավագույն դերասանՖին ՎիթրոքԱռաջադրված
Լավագույն դերասանուհի ֆիլմումՍառա ՊոլսոնՀաղթանակ
BMI Award|BMI Film & TV Awards 2015[31]Երաժշտական մրցանակներՄաք ՔուայլիՀաղթանակ
Չարլի ՔլուզերՀաղթանակ
César Dávila-IrizarryՀաղթանակ
67th Primetime Emmy AwardsԼավագույն սահմանափակ սերիաներԱմերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսըԱռաջադրված
Լավագույն դերասանուհի ֆիլմումՋեսիկա ԼենգԱռաջադրված
Հրավիրված լավագույն դերասան ֆիլմումԴենիս Օ'ՀեյրԱռաջադրված
Ֆին ՎիթրոքԱռաջադրված
Լավագույն դերասանուհի հեռուստասերիալումՍառա ՊոլսոնԱռաջադրված
Անժելա ԲեսեթԱռաջադրված
Քեթի ԲեյթսԱռաջադրված
Լավագույն ռեժիսուրա ֆիլմումՌայան ՄըրֆիԱռաջադրված
67th Primetime Creative Arts Emmy AwardsԼավագույն մազահարդարում սերիալումՄոնթե Հուդս, Միշել Ցեգլիա, Դաինա Դաիգլե, Էմի Վուդ, Շերի ՀամիլթնՀաղթանակ
Լավագույն անվանումՌայան ՄըրֆիԱռաջադրված
Լավագույն էֆֆեկտները ֆիլմումՋեյսն Պիչիոնի, Ջասթին Բել, Ջեյսոն Սփրեդ, Դոնի ԴինՀաղթանակ
Լավագույն հագուստներ ֆիլմումԼու Էյրիք, Էլիզաբեթ ՄաքեյՀաղթանակ
Լավագույն ձայնային միքսումԲրյուս Լիթեքի, Ջոու Էրլ, Էվան ԴաումԱռաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանքՄայքլ ԳոիԱռաջադրված
Լավագույն ձայնային խմբագրումԳարի Մեգրեգիան, Փոլ Դիլլեր, Ջեյսոն Քրեյն, Ջոն ԳրինԱռաջադրված
Լավագույն դերակատարում ֆիլմումՄեգան ԼուիսԱռաջադրված
Լավագույն դիմահարդարումԷրին Մակաշ, ՄԻշել Մեկաշ, Քիմ Այերս, Լուիս ԳարսիաՀաղթանակ
Լավագույն դերակատարում ֆիլմումՄաք ՔուայլԱռաջադրված
Լավագույն դիմահարդարումԷրին Մեկաշ, Քիմ Այերս, Միշել Մեկաշ, Քրիստոֆեր ՆելսոնՀաղթանակ
Լավագույն հեռուստասերիալԱմերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսըԱռաջադրված
19th Online Film & TV Association Awards[32]Լավագույն դերասանուհի հեռուստասերիալումՋեսիկա ԼենգԱռաջադրված
Լավագույն դերասան հեռուստասերիալումՄայքլ ՉիկլիսԱռաջադրված
Դենիս Օ'ՀեյրԱռաջադրված
Լավագույն դերասանուհի հեռուստասերիալումԱնժելա ԲեսեթԱռաջադրված
Քեթի ԲեյթսՀաղթանակ
Ֆրեսիս ՔոնրոյԱռաջադրված
Սառա ՊոլսոնԱռաջադրված
Լավագույն մինի սերիալներԱմերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսըԱռաջադրված
Լավագույն դերասանական կազմ մինի սերիալումԱռաջադրված
Լավագույն ռեժիսուրա մինի սերիալումԱռաջադրված
Լավագույն սցենար մինի սերիալումԱռաջադրված
Լավագույն երաժշտություն մինի սերիալումԱռաջադրված
Լավագույն խմբագրում մինի սերիալումԱռաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանքԱռաջադրված
Լավագույն հագուստի դիզայնՀաղթանակ
Լավագույն վարսա/դիմահարդարումՀաղթանակ
Լավագույն ձայնԱռաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկնտերՀաղթանակ
Լավագույն նոր բացման երգԱռաջադրված
31th Artios Awards[33]Լավագույն ֆիլմ/ մինի սերիալՌոբերթ Ուլրիչ, Էրիկ Դոուսոն, Մեգան ԼուիսՍպասվող

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kondolojy, Amanda (2014 թ․ հոկտեմբերի 9). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Tops Night + 'South Park' 'Teen Mom II', 'The Daily Show, 'Key & Peele' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. Bibel, Sara (2014 թ․ հոկտեմբերի 16). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Wins Night, 'South Park', 'Teen Mom 2', Baseball, 'Impact Wrestling' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Kondolojy, Amanda (2014 թ․ հոկտեմբերի 23). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Tops Night + 'Key & Peele', 'Melissa & Joey' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. Bibel, Sara (2014 թ․ հոկտեմբերի 30). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Wins Night, 'South Park', 'Key & Peele', 'Ghost Hunters', 'Top Chef' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. Kondolojy, Amanda (2014 թ․ նոյեմբերի 6). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story: Freak Show' Tops Night + 'South Park', NBA Basketball, 'Key & Peele' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Bibel, Sara (2014 թ․ նոյեմբերի 13). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Wins Night, 'South Park', 'American Pickers', 'Key & Peele', 'Top Chef' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. Kondolojy, Amanda (2014 թ․ նոյեմբերի 20). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Tops Night + NBA Basketball, 'Duck Dynasty', 'South Park' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. Kondolojy, Amanda (2014 թ․ դեկտեմբերի 4). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Tops Night + College Basketball, 'Duck Dynasty', 'South Park' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Wins Night,'South Park', 'Duck Dynasty', 'Melissa & Joey' & More - Ratings - TVbytheNumbers.Zap2it.com». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  10. Kondolojy, Amanda (2014 թ․ դեկտեմբերի 18). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Tops Night + 'The Daily Show', 'The Colbert Report', 'Mob Wives' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. Ribel, Sara (2015 թ․ հունվարի 9). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Wins Night, 'Duck Dynasty', 'Wahlburgers', 'Mob Wives', 'Little Women LA' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  12. Kondolojy, Amanda (2015 թ․ հունվարի 14). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Wins Night, 'The Game', 'Duck Dynasty', 'Workaholics' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  13. «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Wins Night, 'Duck Dynasty', 'The Game', 'Broad City', 'Melissa & Joey' & More». TV by the Numbers. 2015 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  14. Kenneally, Tim (2013 թ․ նոյեմբերի 6). «'American Horror Story' Renewed for Season 4». TheWrap. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  15. Wagmeister, Elizabeth (2014 թ․ օգոստոսի 26). «Jessica Lange: Why New 'American Horror' Season Will Be 'Extraordinary'». Hollywood Life. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  16. Stack, Tim (2013 թ․ նոյեմբերի 22). «'American Horror Story': Jessica Lange on why next season will be her last -- Exclusive». Entertainment Weekly. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  17. Stack, Tim (2013 թ․ նոյեմբերի 7). «'American Horror Story': Kathy Bates and Angela Bassett approached to return for season 4 -- Exclusive». Entertainment Weekly. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  18. Goldberg, Lesley (2014 թ․ հունվարի 29). «'American Horror Story: Coven's' New Supreme Speaks -- Plus Who's Returning for Season 4?». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  19. Drake, Grae (2014 թ․ մարտի 31). «American Horror Story: Coven: 10 Highlights from PaleyFest 2014». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  20. «American Horror Story: Freak Show (2014)». Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  21. «American Horror Story: Season 4». Metacritic. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  22. «Winners Announced at the 17th Costume Designers Guild Awards with Presenting Sponsor Lacoste». Costume Designers Guild. 2015 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  23. «2015 Winners». Make-up Artists & Hair Stylists Guild. 2015 թ․ փետրվարի 14. local706.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  24. Erik Pedersen (2015 թ․ փետրվարի 15). «'Birdman', 'American Sniper' Top Golden Reel Awards: MPSE Winners List». Deadline.com. Motion Picture Sound Editors. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  25. «51st CAS Awards — Winners». Cinema Audio Society. 2015 թ․ փետրվարի 16. http://cinemaaudiosociety.org/. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  26. GUS (2015 թ․ հունվարի 22). «Gay & Lesbian Entertainment Critics Association announced Dorian award winners - TV Musical Performance of the Year». Queer Me Up. InnOptum Enterprises. queermeup.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  27. Gingold, Michael (2015 թ․ հունիսի 1). «The 2015 FANGORIA Chainsaw Awards Winners and Full Results!». Fangoria. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  28. «Glamour Awards 2015: Full Winners List». Glamour. 2015 թ․ հունիսի 3. glamourmagazine.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  29. «2015 Nominations & Results». Young Artist Awards. youngartistawards.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  30. «2015 SXSW Film Awards: Excellence in Title Design». Art of the Title. 2015 թ․ մարտի 18. artofthetitle.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  31. «Oscar-Winning Composer Alexandre Desplat Honored as BMI Icon at 2015 Film/TV Awards». Broadcast Music, Inc. 2015 թ․ մայիսի 14. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  32. «TV: 19th Annual Television Award Winners». Online Film & Television Association. 2015 թ․ սեպտեմբերի 6. cinemasight.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  33. «Artios Awards 2016: TV, Theater, Web, Short Film Nominees Unveiled». Deadline. 2015 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.