Ալաբալանիցա

Ալաբալանիցա (Ալա բալա նիցա), «Կարգին Ստուդիայի» և «Eskiz Studio»-ի նկարահանած հայկական կատակերգական ինտերակտիվ ֆիլմ, որի պրեմիերան կայացել է 2011 թվականի նոյեմբերի 4–ին։

Ալաբալանիցա
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրինտերակտիվ կինո, կատակերգություն
Թվական2011
Պրեմիերա2011, նոյեմբերի 14, Հայաստան, Երևան
Լեզուհայերեն
ՌեժիսորԱրման Մարության
Վահագն Խաչատրյան
ՊրոդյուսերՄկրտիչ Արզումանյան, Արա Յաղջյան, Վահագն Խաչատրյան, Արման Մարության, գլխավոր պրոդյուսեր` Հայկ Մարության
Սցենարի հեղինակԱշոտ Աբրահամյան, Ռոբերտ Մարտիրոսյան, Հարություն Կբեյան, Հայկ Մարության։
ԴերակատարներՀայկ Մարության, Մկրտիչ Արզումանյան, Նազենի Հովհաննիսյան, Լևոն Հարությունյան, Հասմիկ Ղարիբյան և այլոք
ՕպերատորՏիգրան Մանկիկյան, Մկրտիչ Մալխասյան (բեմադրող օպերատոր)
ԵրաժշտությունԱրտո Թունջբոյաջյան
Apricota
հնչյունային ռեժիսոր` Լևոն Նավասարդյան
ՄոնտաժԱրման Մարության (մոնտաժի ռեժիսոր)
ՆկարիչներՍոնա Սագրադովա (բեմադրող նկարիչ)
ԿինոընկերությունԿարգին Ստուդիա, Eskiz Studio
Տևողություն80 րոպե
IMDbID 2123139
Թրեյլեր'Alabalanica' film 'Ալաբալանիցա' ֆիլմ OFFICIAL TRAILER (Hayko Mko)

Սյուժե խմբագրել

Երկու հակադիր կողմեր՝ Սևը և Սպիտակը, իրար հետ բանավեճի մեջ են մտնում, ինչի արդյունքում գլխավոր հերոսները ՝ անասնաբույժ Ցոլակ Կարպիչն ու շենքեր կառուցապատողող Սևակը, տարբեր պատճառներով ընկնում են կոմայի մեջ, և իրարից անկախ նույն պահին հանդիպում դժոխք-դրախտ սահմանագծին։ Այնտեղ ստանում են հանձնարարություն, համաձայն որի նրանք պետք է սահմանված ժամանակահատվածում այցելեն «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանց և վերցնեն «89208265» դասավորվածությամբ ՀԴՄ կտրոնը, որի ստանալուց կշահեն 5 միլիոն դրամ։ Այդ առաջադրանքի կատարումից էլ կախված է իրենց կոմայից դուրս գալը և հետագա կյանքը շարունակելը[1]։ Հերոսները տարաձայնություններից զերծ մնալու համար ստանում են հեռախոս, որի զանգի միջոցով լուծվում են իրենց բոլոր երկընտրանքները։

Տրիվիա խմբագրել

Դեպքերը, համաձայն ֆիլմի, կատարվում են 2011 թվականի օգոստոսի 19–ին ցերեկվա ժամը 14:00–ից 16:00–ն ընկած ժամանակահատվածում։

Ինտերակտիվ կատակերգություն խմբագրել

Ֆիլմը կոչվում է ինտերակտիվ, քանի որ այն DVD դիտարկիչներով դիտելիս որոշակի դրվագներում տալիս է երկընտրանքի հնարավորություն, թե ինչպես կշարունակվեն իրադարձությունները։ Երկրորդ տարբերակները առանձին վիդեոֆայլերով տեղակայված են սկավառակի մեջ, և կարող են առանձին դիտարկվել։

Դերերում խմբագրել

ԴերասանԴեր
Հայկ ՄարությանՍևակ
Մկրտիչ ԱրզումանյանՑոլակ Կարպիչ
Նազենի ՀովհաննիսյանՍև
Լևոն ՀարությունյանՍպիտակ
Արսեն ԳրիգորյանԲեմադրիչ
Հասմիկ Ղարիբյանանասնաբույժ/մարմնավաճառ
Արտաշես ԱլեքսանյանԱբո
Արմինե ՊողոսյանՊելագեյա
Աշոտ ՄելոյանՊետավտոտեսուչ
Ռաֆայել ԵրանոսյանՇեֆոտ/լեյտենանտ
Անդրանիկ ՀարությունյանՇակալ/Կապիտան
Արա ԿարագյանՎաղո
Վահագն ԳալստյանՄաֆիայի վարորդը
Արման Խաչատրյան (Արմուշ)վարորդ
Գրիշա ԳաբրիելյանԽաբեբա
Կարեն ՄիրիջանյանԹափառական
Քրիստինա ԶարգարյանՄայքլ Ջեքսոնի երկրպագու
Հասմիկ ԲաբայանՍփյուռքահայ աղջիկ
Յանա ԳաբրիելյանԱկտիվիստ
Գևորգ ՄուրաֆայանՏյապիկ - Սևակի ընկեր
Վյաչեսլավ ՇամիրյանԲժիշկ
Սաթենիկ ԱզարյանՌեժիսորի օգնական
Էմմա ԲայկովաՀիվանդ երեխա
Տաթևիկ ԳևորգյանՀիվանդ երեխայի մայրը
Արշավիր ԳրիգորյանԲակլան
Հովհաննես ՀաջինյանՇմավոն
Ելենա ԵսայանՇմավոնի կինը

Երաժշտությունը ֆիլմի օգտագործման մեջ խմբագրել

1. Լուի Արմսթրոնգ - «What a Wonderful World»

2. Կառլ Օրֆ - «Carmina burana»

3. Ջուլիո Կաչչինի - «Ave Maria»

4. Կոնստանտին Օրբելյան - «Երևանյան մեղեդի»

5. Միշո - «Կատաֆալկա»

6. Лебе (Լյուբե) - «Гимн России» (Ռուսաստանի օրհներգը)

7. Յալլա

Մեջբերումներ ֆիլմի մասին խմբագրել

Նման ֆիլմ ունենալու գաղափարը հղացել էր մեր ընկերներից Արա Յաղջյանը` երկու տարի առաջ։ Երբ առաջարկեց, մեզ շատ դուր եկավ, բայց հեռու էր թվում իրագործումից։ Չէինք հավատում, որ կիրականանա, ուղղակի այնքան էինք հավանել, որ որոշեցինք փորձել։ Շատ ծրագրավորողներ փորձեցին անել դա, բայց վերջում մեր ընկեր Բագրատն իրականացրեց ինտերակտիվ ֆիլմի գաղափարն ու գրեց այն։
- Մկրտիչ Արզումանյան
«Ալաբալանիցա»-ն բարու և չարի հակամարտություն է, բայց վերջում ոչ թե բարին է հաղթում չարին, այլ այնպես է անում, որ չարը դառնա բարի։
- Մկրտիչ Արզումանյան[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mediamax. «"Ալաբալանիցա"». bravo.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  2. Սիրանուշ Եղիազարյան (2011 թ․ նոյեմբերի 12). «Ալաբալանիցա». bravo.am. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել