Ադամ Դրայվեր

ամերիկացի դերասան

Ադամ Դուգլաս Դրայվեր (անգլ.՝ Adam Douglas Driver, նոյեմբերի 19, 1983(1983-11-19)[1][2][3][…], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[6], ամերկացի դերասան։ «Օսկար», «Ոսկե Գլոբուս», «Էմմի» և «Տոնի» մրցանակների թեկնածու։

Ադամ Դրայվեր
անգլ.՝ Adam Driver
Ծնվել էնոյեմբերի 19, 1983(1983-11-19)[1][2][3][…] (40 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, University of Indianapolis? և Mishawaka High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհոլանդա-ամերիկացի, գերմանական ծագումով ամերիկացի, իռլանդական ծագումով ամերիկացի, ֆրանսիական ծագումով ամերիկացի, շվեդական ծագումով ամերիկացի և British Americans?
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ամուսին(ներ)Joanne Tucker?[4]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դրայվերը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ Նա ունի անգլերեն, իռլանդական, շոտլանդական, գերմանական և հոլանդական արմատներ[7]։ Ադամը հաճախում էր Միշավոկի միջնակարգ դպրոցը և ավարտել է այն 2001 թվականին։ Մասնակցել է մի քանի դպրոցական բեմադրությունների և եղել է լավագույններից մեկը դպրոցանական երգչախմբում։

Հետո Դրայվերն ընդունվել է ծովային հետևազորի կորպուս, որտեղ ծառայել է 2 տարի և 8 ամիս[8][9]։

Սովորել է Ինդիանապոլիսի համալսարանում, մինչև Ջուլյարդական դպրոց ընդունվելը 2005 թվականին, որտեղ նա սովորել է դրամայի մասում և ավարտել բակալավրի աստիճանով 2009 թվականին[10]։ 2010 թվականին նա դեբյուտել է բրոդվեյական բեմի վրա «Միսիս Ուորենի մասնագիտությունը» բեմադրության ժամանակ, ինչից հետո սկսել է կարիերան հեռուստատեսության և կինոյի մեջ։

Դրանից հետո նա հայտնվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ջ․ Էդգար», «Լինկոլն» և «Լյուին Դևիսի մեջ» ֆիլմերը, մինչև «Հետո ապրեք ինքներդ» ֆիլմում գլխավոր դեր ստանալը[11]։

2014 թվականին սեպտեմբերին ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր դերասանական մրցանակը «Սոված սրտեր» իտալական դրամայում իր աշխատանքի համար[12]։ 30-ամյա դերասանը հաղթել է իր հիմնական մրցակիցներին՝ Ալ Պաչինոյին, Ուիլեմ Դեֆոյին, Մայքլ Քիթոնին։

2015 թվականին լայն հռչակ է ստացել «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII: Ուժի արթնացում» ֆիլմի թողարկումից հետո[13]։ 2019 թվականի հունվարի 22–ին առաջադրվել է «Օսկար» մրցանակին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում (Սև կլանականը ֆիլմ)[14]։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականին Դրայվերը ամուսնացել է դերասանուհի Ջոեն Տաքերի հետ[15]։ Նրանք մեկ որդի ունեն[16]։ Զույգը ապրում է Բրուքլինում Moose անունով շան հետ[17]։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարեթիվՀայերեն անվանումԱնգլերեն անվանումԴեր
2010Դուք չգիտեք ՋեքինYou Don’t Know JackԳլեն Սթեթսոն
2010Օրենք և կարգLaw & OrderՌոբի
2011Ջ․ ԷդգարJ. EdgarՎալտեր Լայլ
2012Օրենք և կարգ․ Հատուկ կորպուսLaw & Order: Special Victims UnitՋեյսոն Ռոբերթս
2012ԳեյբիGaybyՆիլ
2012Չի թափահարել, այլ խորտակվել էNot Waving But DrowningԱդամ
2012—2017ԱղջիկներGirlsԱդամ Սաքլեր
2012Ֆրենսիս ՀաFrances HaԱռյուծ
2012ԼինկոլնLincolnՍեմյուել Բեքվիտ
2013Կապույտ թռչունBluebirdՈւոլտեր
2013Լյուին Դևիսի մեջInside Llewyn DavisԷլ Կոդի
2013ՓոխաբերություններTracksՌիք Սմոլան
2013F աշխարհըThe F WordԱլան
2014Հետո ապրեք ինքներդThis Is Where I Leave YouՖիլիպ Օլթման
2014Մինչ մենք երիտասարդ ենքWhile We’re YoungՋեյմի
2014Սոված սրտերHungry HeartsՋուդ
2015Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII: Ուժի արթնացումStar Wars: The Force AwakensԿայլո Ռեն
2016Հատուկ կեսգիշերվաMidnight SpecialՓոլ Սեյվեր
2016ՓաթերսոնPatersonՓաթերսոն
2016ԼռությունSilenceհայր Ֆրանցիսկո Գարպե
2017Լոգանի բախտըLogan LuckyՔլայդ Լոգան
2017Աստղային պատերազմներ․ Վերջին ՋիդայներStar Wars: The Last JediԿայլո Ռեն
2018Մարդ, ով սպանել է Դոն ԿիխոտինThe Man Who Killed Don QuixoteՏոբի Գրիսոնի
2018Սև կլանականըBlacKkKlansmanՖլիփ Ցիմերման
2019ՀաշվետվությունThe ReportԴենիել Ջոնս
2019Մահացածները չեն մահանումThe Dead Don’t DieՌոնալդ Փեթերսոն
2019Ամուսնական պատմությունMarriage StoryՉարլի Բերբեր
2019Աստղային պատերազմներ․ Սքայուոկեր․ ՀարությունStar Wars: The Rise of SkywalkerԿայլո Ռեն
TBAԱննետAnnette

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. https://www.oprahmag.com/entertainment/a27635560/adam-driver-wife-joanne-tucker/
  5. https://lortelaward.com/featured-actor
  6. «Adam Driver: 'Girls' Heartthrob Coming to a Theater or Magazine Cover Near You». The Epoch Times (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  7. «6 things to know about Adam Driver» (անգլերեն). Metro. 2014 թ․ ապրիլի 30. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. Sicard, Sarah (2015 թ․ դեկտեմբերի 15). «This Former Marine Infantryman Will Be The Villain In Star Wars Episode VII: The Force Awakens». Task & Purpose (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  9. «Girls star Adam Driver pictured when he joined U.S. Marines after 9/11». Mail Online. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  10. «Adam Driver: Biography». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  11. Anthony Breznican (2013 թ․ ապրիլի 11). «INSIDE MOVIES Connie Britton to romance Adam Driver in all-star 'This Is Where I Leave You'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  12. «Roy Andersson film scoops Venice Golden Lion award». BBC News (բրիտանական անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  13. Kroll, Justin (2014 թ․ փետրվարի 26). «'Star Wars': Adam Driver to Play the Villain (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  14. «OSCAR NOMINATIONS 2019: SEE FULL LIST OF NOMINEES».
  15. Takeda, Allison (2013 թ․ սեպտեմբերի 24). «Adam Driver Married: Girls Actor Weds Joanne Tucker». Us Weekly (ամերիկյան անգլերեն).
  16. Schulman, Michael (2019 թ․ հոկտեմբերի 21). «Adam Driver, the Original Man». The New Yorker (ամերիկյան անգլերեն).
  17. Hawkes, Rebecca (2016 թ․ նոյեմբերի 30). «Adam Driver: 10 things you never knew». The Telegraph. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Դրայվեր» հոդվածին։