Ագռավը (ֆիլմ, 1994)
«Ագռավ» (անգլ.՝ The Crow օրիգինալում թարգմանվում է «Ագռավ») Ալեքս Պրոյասի գեղարվեստական ֆիլմը, որը Ջեյմս Օ'Բարի համանուն սև-սպիտակ կոմիքսի էկրանավորումն է։ Բրենդոն Լիի վերջին դերասանական աշխատանքն է։ Ֆիլմն ունի երեք շարունակություն, նաև՝ հեռուստասերիալ, որում նկարահանվել է Մարկ Դակասկոս, որն իրենից ներկայացնում է ֆիլմի սյուժեի այլընտրանքային տարբերակը։
Ագռավը անգլ.՝ The Crow | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ[1][2][3][…], ֆենթեզի ֆիլմ[1][2][4][…] և ֆիլմ սուպերհերոսների մասին[5][6][7] |
Թեմա | վրեժ |
Հիմք | Ագռավը |
Թվական | հուլիսի 28, 1994[8], սեպտեմբերի 2, 1994 և 1994 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալեքս Պրոյաս[1][2][3][…] |
Պրոդյուսեր | Ջեֆ Մոսթ և Էդուարդ Պրեսման |
Սցենարի հեղինակ | Ջոն Շիրլի, Դևիդ Սքոու և Ջեյմս Օ'Բար |
Դերակատարներ | Բրենդոն Լի[2][9][3][…], Էռնի Հադսոն[2][9][3], Մայքլ Ուինքոթ[2][9][3][…], Բայ Լին[2][9], Դևիդ Պատրիկ Քելլի[2][9][3], Մայքլ Մասսի[2][9], Ջոն Պոլիտո[9], Թոնի Թոդ[2][9], Մայքլ Բերրիման, Աննա Թոմսոն[2][9], Մարկո Ռոդրիգես, Սոֆյա Շինաս[2][9], Բիլ Ռեյմոնդ[10], Դևիդ Սքոու[10], Էնջել Դևիդ, Ռոշել Դևիս, Ջեֆ Կադիենտե, Լոուրենս Մեյսոն, Էնջել Դևիդ և Կիմ Սայքս |
Օպերատոր | Դարիուշ Վոլսկի |
Երաժշտություն | Գրեմ Ռևել |
Մոնտաժ | Դավ Հոենիգ |
Պատմվածքի վայր | Դետրոյթ |
Նկարահանման վայր | Հյուսիսային Կարոլինա |
Կինոընկերություն | Dimension Films |
Տևողություն | 102 րոպե |
Բյուջե | 23 000 000 $[11] |
Հաջորդ | Ագռավը։ Հրեշտակների քաղաք |
Պաշտոնական կայքէջ |
Կարգախոսներ`
- Ավելի մուգ, քան չղջիկինը
- Անձրևը չի կարող հավերժ շարունակվել
- Հավատալ հրեշտակներին
- Սերը ուժեղ է մահից
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ ռոք երաժիշտ Էրիկ Դրեյվենը և նրա սիրեցյալ` Շելի Վեբստերը հարսանիքի նախօրեին, որը նշանակված էր Հելոուինին, սպանվում են ավազակախմբի` քաղաքի գլխավոր մաֆիայի գործող անձանց կողմից։ Շելլին պայքարում էր բնակիչների տարհանման դեմ։ Նրանց մոտ ներխուժում են չորս ավազակ։ Այդ պահին, երբ Էրիկը տանը չէր, նա հայտնվում է այն պահին, երբ բռնաբարում էին նրա հարսնացուին։ Էրիկին սպանում են, իսկ նրա հարսնացուն վերակենդանացման բաժանմունքում անց է կացնում տասներեք ժամ, սակայն գիտակցության չգալով՝ մահանում է։ «Վաղ ժամանակներում հավատացել են, որ երբ մարդը մահանում է, ագռավը նրա հոգին տանում է հանգուցյալների երկիր։ Բայց երբեմն այնքան վատ բան է պատահում, որ հոգին իր մեջ պահում է սարսափելի տխրություն և չի կարողանում հանգստություն գտնել, և այդ ժամանակ, շատ հազվադեպ, ագռավը կարող է հոգին հետ վերադարձնել որպեզսի չարը ուղղվի»։ Տարիների ընթացքում ագռավը Էրիկին վերադարձնում է կյանք, նրա մարմինը անխոցելի է, և նա վրեժխնդիր է լինում այն չորս ավազակներից։ Մաֆիայի գլուխ հանդիսացող Տոպ Դոլլարը լսելով քրոջը, գալիս է այն եզրակացության, որ եթե սպանի ագռավին, կսպանի նաև Էրիկին։ Նրանք առևանգում են մի աղջկա, ով համարվում էր Շելիի և Էրիկի ընկերուհին։ Դա լինում է նրանց վերջին սխալը։
Ստեղծման պատմությունը
խմբագրելՍյուժեի մտահղացումն առաջացել է Ջեյմս Օ’Բարրայի մոտ այն բանից հետո երեք տարի անց, երբ ավտովթարից մահանում է նրա սիրեցյալը։ Այնուհետև գիրքը ևս յոթ տարի մնում է սեղանի վրա, մինչև հայտնվում է նրա ստեղծիչ`Գերի Ռիտան «Caliber Press»-ից։ Հենց որ վերջապես այն հայտնվում է գրախանութներում, միանգամից դառնում է բեսթսելլեր։
Առաջին հերթին Էրիկ Դրեյվենի դերը պլանավորել էին Ռիվեր Ֆենիկսը և Քրիստիան Սլեիտերը։ Շելիի դերը առաջարկվել են Կամերոն Դիասին, սակայն նրան դուր չէ եկել ֆիլմի սցենարը։ Մայքլ Բերիմանոմի դերակատարմամբ «Skull Cowboy» տեսարանները եղել են կտրված։ Ռեժիսորը ցանկացել է, որպեսզի «Funboy» դերում խաղա Իգի Պոպը և ստեղծել է այդ կերպարը նրա համար, սակայն նա չի կարողացել ներկա գտնվել նկարահանումներին օրակարգի պատճառով։ Ի սկզբանե ֆիլմը մտածված է եղել որպես մյուզիքլ, որի գլխավոր դերակատարը պետք է լիներ Մայքլ Ջեկսոնը։ Սակայն Ալեկս Պրոյասը, որը համարվում է Օ`Բարայի կոմիկսների երկրպագու, պնդել է որ թույլ տան նկարահանել ֆիլմը մաքսիմալ օրիգինալի նմանությամբ։
Դերերում
խմբագրել- Բրենդոն Լի — Էրիկ Դրեյվեն
- Սոֆիա Շինաս —Շելի Ուեբստեր
- Դեվիս Ռոշել — Սառա
- Էրնի Հադսոն — Սերժանտ Ալբրիտ
- Մայքլ Ուինկոտ— Տոպ Դոլար
- Բայ Լին — Միկա
- Դեյվիդ Պատրիկ Քելիи — Թի Բյորդ
- Անժել Դեվիդ— Սկանկ
- Լոոըրենս Մեյսոն — Թին Թին
- Մայքլ Մասի — Ֆանբոյ
- Թոնի Տոդ— Գրանգ
- Ջոն Պոլիտո — Գիդեոն
- Բիլ Ռեյմոնդ — Միկի
- Մարկո Ռոդրիկես —Դետեկտիվ Տորես
- Աննա Լեվայն — Դարլա
Մրցանակներ
խմբագրելՍտացված
խմբագրելMTV Movie Awards մրցանակը1995 — Լավագույն երգ (Big Empty)
Անվանակարգ
խմբագրելMTV Movie Awards մրցանակԼավագույն ֆիլմԼավագույն դերասան (Բրենդոն Լի)
Սաունդթրեք
խմբագրել- The Cure — Burn (6:39)
- Machines of Loving Grace — Golgotha Tenement Blues (4:01)
- Stone Temple Pilots — Big Empty (4:56)
- Nine Inch Nails — Dead Souls (4:54)
- Rage Against the Machine — Darkness (3:41)
- Violent Femmes — Color Me Once (4:09)
- Rollins Band — Ghostrider (5:45)
- Helmet — Milktoast (3:59)
- Pantera — The Badge (3:54)
- For Love Not Lisa — Slipe Slide Melting (5:47)
- My Life With the Thrill Kill Kult — After the Flesh (2:59)
- The Jesus & Mary Chain — Snakedriver (3:41)
- Medicine — Time Baby II (3:52)
- Jane Siberry — It Can’t Rain All the Time (5:35)
- Graeme Revell — Inferno (5:03)
Գրականություն
խմբագրել- David Hughes Comic Book Movies - Virgin Film. — Random House, 2012. — 368 с. — ISBN 9781448132799
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0109506/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 http://www.ofdb.de/film/313,The-Crow---Die-Kr%C3%A4he
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=10474.html
- ↑ http://www.metacritic.com/movie/the-crow
- ↑ https://www.independent.co.uk/arts-entertainment/films/features/the-crow-25-ann-brandon-lee-shot-world-goth-day-michael-massee-comic-book-a8907951.html
- ↑ https://www.denofgeek.com/movies/the-superhero-movie-legacy-of-the-crow/
- ↑ https://www.avclub.com/tragically-and-fashionably-the-crow-turned-superhero-c-1825251622
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 http://www.imdb.com/title/tt0109506/fullcredits
- ↑ 10,0 10,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- «Ворон»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում