Նորաձևության ցուցադրություն

Նորաձևության ցուցադրություն (ֆր.՝  défilé de mode) նորաձևության դիզայների կողմից ներկայացված միջոցառում է` նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրելու իրենց հագուստի և/կամ աքսեսուարների սպասվող շարքը։ Նորաձևությունը դեբյուտ է ցուցադրում յուրաքանչյուր սեզոն, մասնավորապես, Գարուն/Ամառ և Աշուն/Ձմեռ։ Հենց այստեղ են ստեղծվում նորաձևության վերջին միտումները։ Երկու ամենաազդեցիկ նորաձևության շաբաթներն են Փարիզի նորաձևության շաբաթը և Նյու Յորքի նորաձևության շաբաթը, որոնք երկուսն էլ կիսամյակային միջոցառումներ են։ Միլանի, Լոնդոնի, Սիբիուի և Բեռլինի նորաձևության շաբաթները ևս համաշխարհային նշանակություն ունեն[1][2]։

Հակառակ ուղղությամբ պոդիումի վրա քայլող փոքրիկ սև զգեստներով մոդելները 2014 թվականին Կանադայի նորաձևության ցուցադրության ժամանակ:

Տիպիկ նորաձևության ցուցադրության ժամանակ մոդելները քայլում են պոդիումով դիզայներներիի կողմից ստեղծված հագուստներով։ Հագուստները քայլուղիում լուսավորվում են՝ օգտագործելով լույսերի տարբեր ձևեր և հատուկ էֆեկտներ։ Կարգը, որով յուրաքանչյուր մոդել քայլում է` կրելով հատուկ հանդերձանք, սովորաբար նախատեսվում է համաձայն այն հաղորդման, որը դիզայները ցանկանում է ստեղծել իր հավաքածուի մասին։ Այնուհետև այն հանդիսատեսին է ուղղված ոչ միայն փորձելու հասկանալ, թե ինչ է դիզայները փորձում ասել, այլ նաև տեսողական ապակառուցել յուրաքանչյուր հանդերձանք և փորձել գնահատել յուրաքանչյուր կտորի մանրամասներն ու վարպետությունը։

Պատմություն խմբագրել

Քանի որ «նորաձևության ցուցադրությունների թեման դեռևս փնտրում է իր պատմաբանին»[3], նորաձևության ցուցադրությունների ամենավաղ պատմությունը մնում է անորոշ։

1800-ականներին «նորաձևության շքերթները» պարբերաբար տեղի էին ունենում Փարիզի կուտյուրների սրահներում[4]։

Ամերիկյան առևտրականները 1900-ականների սկզբին ներմուծեցին նորաձևության ցուցադրության գաղափարը[4]։ Առաջին ամերկյան նորաձևության ցուցադրությունը հավանաբար տեղի է ունեցել 1903 թվականին Էրլիշ եղբայրների Նյու Յորք քաղաքի խանութում[4]։ Մինչ 1910 թվականը, մեծ հանրախանութները, ինչպիսին էր Վանամեյքերսը Նյու Յորքում և Ֆիլադելֆիայում, նույնպես ցուցադրում էին նորաձևության ցուցադրություններ[4]։ Այս միջոցառումները ցուցադրում էին կուտյուրային զգեստներ Փարիզից կամ դրանց խանութների կրկնօրինակները, նրանք նպատակ ունեին ցուցադրելու սեփականատերերի լավ ճաշակը և գրավեին կին գնորդների ուշադրությունը[4]։

1920-ականներին ԱՄՆ-ի առևտրականները անցկացնում էին նորաձևության ցուցադրություններ[4]։ Հաճախ այս ցուցադրությունները թատերական էին` ներկայացված պատմություններով և թեմատիկ կազմակերպված (օրինակ` փարիզյան, չինակամ կամ ռուսական)[4]։ Այս ցուցադրությունները մեծ հաջողություններ ունեցան դարի կեսերին` երբեմն ներգրավելով հազարավոր հաճախորդներ և նահանգներ[4]։

Chanel Haute Couture-ի 2011 թվականի աշուն/ձմեռ ցուցադրության համար օգտագործված մշակված բեմի օրինակ

1970-1980-ականներին ամերիկյան դիզայներները սկսեցին ցուցադրել իրենց սեփական նորաձևության ցուցադրությունները մասնավոր տեղերում` հեռու նման մանրավաճառներից[4]։ 1990-ականների սկզբին, այնուամենայնիվ, շատերը նորաձևության աշխարհում սկսեցին վերանայել այս ռազմավարությունը[4]։ Փոքր, անապահով վայրերում ցուցադրությունների ժամանակ մի քանի ձախողումներից հետո ընդհանուր կարծիքն էր` «Մենք սիրում ենք նորաձևությունը, բայց չենք ուզում մահանալ դրա համար»` հիշում է Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի գործադիր տնօրեն Ֆերն Մոլլիսը[4]։ Ի պատասխան այս ցուցադրություններին` նյույորքյան ցուցադրությունները կենտրոնացված էին Բրայանթ փարքում` 1993 թվականի վերջին` նորաձևության շաբաթվա ընթացքում[4]։

2000 թվականի վերջերից մինչ օրս նորաձևության ցուցադրությունները նաև սովորաբար նկարահանվում են և հայտնվում են հատուկ նշանակված հեռուստատեսության ալիքներով կամ նույնիսկ վավերագրական ֆիլմերում[5]։

Վերջին տարիներին նորաձևության ցուցադրությունները առավելապես մշակվում են լավագույն ապրանքանիշերի համար` ներառելով մեծ հավաքածուներ, որոնք հաճախ շատ թանկ արժեն[6]։

Նորաձևության ցուցադրությունները 21-րդ դարում խմբագրել

Քելլի Գեյլ մոդելների ներքնազգեստ` 2014 թվականին Լոնդոնում Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրությանը ավանդական ձևավորված հնդկական հանդերձանք կրելիս

Որոշ դիզայներներ փորձել են արդիականացնել ոճն ու նորաձևության ցուցադրության ներկայացումը` ներառելով տեխնոլոգիական առաջընթաց փորձարարական եղանակներով, օրինակ ներառելով նախապես ձայնագրված թվային տեսանյութերը որպես հետին ֆոն[7]։ 2014 թվականի նյույորքյան նորաձևության շաբաթվա ընթացքում դիզայներ Ռալֆ Լորենը[4] իր նոր POLO նորաձևության շարքը ներկայացրեց ջրային էկրանային նախագծով` 2015 թվականի գարնան համար` Մանհեթենի կենտրոնական այգում[8]։Տեխնոլոգիական առաջընթացը նույնպես թույլ տվեց նորաձևության ոլորտի հետևորդներին ավելի մեծ չափով նորաձևության փորձ ցույց տալ։ 2010 թվականին Լոնդոնի նորաձևության շաբաթը առաջինն էր, որը թույլ տվեց ուղիղ հեռարձակմամբ հետևել իր ցուցադրությանը[4][9]։ Պոդիումային ցուցադրությունների ուղիղ հեռարձակումներն այժմ դարձել են սովորական[10]։Թոմ Ֆորդը իր` 2016 թվականի գարուն/ամառ կանացի հավաքածուի համար Լեդի Գագայի հետ ստեղծել է երաժշտական տեսահոլովակ[11][12]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bradford, Julie (2014). Fashion Journalism. Routledge. էջ 129.
  2. Dillon, Susan (2011). The Fundamentals of Fashion Management. A&C Black. էջ 115.
  3. Valerie Steele, chief curator and director of the Museum at the Fashion Institute of Technology, quoted in Fortini, Amanda. How the Runway Took Off: A Brief History of the Fashion Show. Slate Magazine (February 8, 2006).
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 Fortini, Amanda. How the Runway Took Off: A Brief History of the Fashion Show. Slate Magazine (February 8, 2006).
  5. Bible Black, a documentary on a fashion show held by Andrew Mackenzie Urban.dk, November 13, 2008, artikel-id: e14a0053 (November 11, 2008).
  6. Murrow, Laura. «Transplanted Trees, Paper Kingdoms, and Flames: The Best Fashion Week Set Design». The Cut. New York Media LLC. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  7. «NEW YORK FASHION WEEK EXPLORES TECHNOLOGY'S ROLE IN FASHION». Fashionista.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  8. «Press Releases - Press Releases - Ralph Lauren Investor Relations». Investor.ralphlauren.com. 2014 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  9. Alex Wood. «London fashion week: why technology is in fashion | Media Network». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  10. «Posts | Launchmetrics». Fashiongps.com. 2014 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  11. TOM FORD WOMENSWEAR SS16
  12. jezebel.com Tom Ford's Runway Show Was a Video Starring Lady Gaga, Julianne Escobedo Shepherd, 10/02/15