Դաստափոր (այժմ կոչվում է Դաստաֆուր ադրբ.՝  Dəstəfur), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Դաշկեսանի շրջանում, Մեծ Հայքի պատմական Ուտիք նահանգում։

Գյուղ
Դաստափոր
ադրբ.՝  Dəstəfur
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
Այլ անվանումներԴաստափյուր
ԲԾՄ1250-1330 մ
Բնակչություն572 մարդ
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Դաստափոր (Ադրբեջան)##
Դաստափոր (Ադրբեջան)

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է շրջկենտրոն Քարհատից 12 կմ հարավ-արևմուտք՝ Գանձակ գետի ձախ վտակ Դաստափորի ձախակողմի հարավահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1250-1330 մ բարձրության վրա[1]։

Պատմություն

խմբագրել

Ըստ Սարգիս երեց գրչի ստեղծած երկու ձեռագրերի՝ Դաստափորը Դաստափյուր անվամբ, գրավոր աղբյուրներում հիշվում է 15 դարի երկրորդ կեսից։ Ձեռագրերից մեկը՝ «Աւետարան» է (ստացող՝ Եարամիշ). գրվել է 1671-1673 թթ։ Մյուսը՝ 1673-1674 թթ. գրված, «Մաշտոց» է[2][3][4]։

Բնակչություն

խմբագրել

Դաստափորը հայաթափ է եղել 18-րդ դարի կեսերին և շուրջ մեկ դար մնացել անբնակ։ 19-րդ դարի երկրորդ կեսին գյուղատեղիի տարածքում հանգրվան են գտել խաշնարած սակավաթիվ թուրքեր[1]։ 1907 թվականին գյուղն ունեցել է 457, իսկ 1908-ին՝ 1557 կովկասի թաթար բնակիչ։

Վիճակագրություն

խմբագրել
ՏարեթիվԹուրքական տունԹուրքական արականԹուրքական իգականԹուրքական ընդամենըԱղբյուր
18862237206511371[5]
1908 -  -  - 1557[6]
1914 -  -  - 457[7]

Ճարտարապետություն

խմբագրել

17-րդ դարի կառույց է մեզ հասած ու իր չափերով բավական ընդարձակ Դաստափորի եկեղեցին։ Նման եկեղեցու կարիք կարող էր ունենալ առնվազն 2-3 հազար բնակիչ ունեցող գյուղը։ Դաստափորի բազմամարդության մասին է վկայում նաև տեղում գոյություն ունեցող 2-րդ՝ ավելի փոքր եկեղեցին, և իրարից ոչ հեռու գտնվող գերազանցապես անմշակ տապանաքարերով մի քանի գերեզմանոցները[1]։

Դաստափորի տարածքում բազմաթիվ դամբարանաբլուրների պեղումներ ու ուսումնասիրություններ է իրականացրել գերմանացի հնագետ Է. Ռյոսլերը 1899 թվականին ցույց է տվել, որ դրանք վերաբերում են բրոնզե-երկաթ անցումային դարաշրջաններին[8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 207
  2. «ՑՁԲ», էջ 385, ձեռագիր N 6476
  3. Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 264
  4. ՑՁԱ», ձեռագիր N 3576
  5. “Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа”, Тифлис, 1888, с. 80-81
  6. "Кавказский календарь на 1910 г.", Тифлис, 1909, с. 248
  7. “Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 116
  8. Реслер Э., Археологическия изыскания в Закавказье , "Кавказ", Тифлис, 1903, N 173, 179, c. 2.


🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանԲյուրականի աստղադիտարանՋոուի ԱնսաՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՍեռական հարաբերությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՆեմեսիս գործողությունՋրծաղիկՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Տիգրան ՄեծՊարբերական հիվանդությունԿառլես ՊուչդեմոնՊարույր ՍևակԵս և նաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀայաստանի առաջին հանրապետությունԾաղկեվանք (Արա լեռ)Երկրորդ համաշխարհային պատերազմՀայ գրերի գյուտՀայոց ցեղասպանությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԵրկրորդ Պունիկյան պատերազմԱռաջին համաշխարհային պատերազմԿիլիկիայի հայկական թագավորությունՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳառնու հեթանոսական տաճարՀեշտոցի սնկային վարակՎանի թագավորությունՍպիտակ ձին (պատմվածք)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄեսրոպ ՄաշտոցԱյրին (նորավեպ)Արտիստը (Շիրվանզադե)Բաթումի պայմանագիրԵրևան