Կավկազսկի ռաբոչի

«Կավկազսկի ռաբոչի» (ռուս.՝ «Кавказский рабочий»), բոլշևիկյան օրաթերթ։ Հանդիսացել է ՌՍԴԲԿ երկրամասային և Թիֆլիսի կոմիտեների օրգանը։

Լույս է տեսել 1917—1918 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագրության աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են բոլշևիկյան գործիչներ Ստեփան Շահումյանը, Պ. Զավաուրիձեն, Մ. Ցխակայան, Ս. Քավթարաձեն և ուրիշներ։ Պրոպագանդել է լենինյան գաղափարախոսություն, պայքարել Համառուսաստանյան 7-րդ (Ապրիլյան) կոնֆերանսի և ՌԽԴԲԿ (բ) 6-րդ համագումարի որոշումների իրագործման համար։

Տպագրել է Ստեփան Շահումյանի «Նացիոնալիզմը Կովկասում և ռազմաճակատի մերկացումը», «Ռուսական հեղափոխությունը և անդրկովկասյան իշխանությունը», «Ճշմարտությունը Թիֆլիսի իրադարձությունների մասին» և այլ հոդվածներ։ 1918-ի փետրվարին անդրկովկասյան կառավարության հրահանգով թերթի տպարանն ավերվել է, իսկ հրատարակությունը՝ դադարեցվել։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 281
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանԲյուրականի աստղադիտարանՋոուի ԱնսաՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՍեռական հարաբերությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՆեմեսիս գործողությունՋրծաղիկՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Տիգրան ՄեծՊարբերական հիվանդությունԿառլես ՊուչդեմոնՊարույր ՍևակԵս և նաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀայաստանի առաջին հանրապետությունԾաղկեվանք (Արա լեռ)Երկրորդ համաշխարհային պատերազմՀայ գրերի գյուտՀայոց ցեղասպանությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԵրկրորդ Պունիկյան պատերազմԱռաջին համաշխարհային պատերազմԿիլիկիայի հայկական թագավորությունՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳառնու հեթանոսական տաճարՀեշտոցի սնկային վարակՎանի թագավորությունՍպիտակ ձին (պատմվածք)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄեսրոպ ՄաշտոցԱյրին (նորավեպ)Արտիստը (Շիրվանզադե)Բաթումի պայմանագիրԵրևան