Ֆինլանդիայի նահանգներ

Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը Ֆինլանդիան բաժանվել է 6 նահանգի (ֆիններեն՝ lääni — լյանի, շվեդ.՝ län — լեն)։ Նահանգները ղեկավարվում էին կառավարության կողմից, որի գլխին կանգնած է նախագահի կողմից նշանակված նահանգապետը։ Նահանգապետի պաշտոնը զբաղեցնելու առավելագույն ժամկետը 8 տարի է։ 2010 թվականին ամբողջովին լուծարվել է։

Ֆինլանդիայի նահանգները 1997-2009 թվականներին
Ֆինլանդիայի նահանգները 1997-2009 թվականներին
ՆահանգՄայրաքաղաք
1հայերեն՝ Լյանսա-Սուոմի
ֆիններեն՝ Länsi-Suomen lääni (Länsi-Suomi)
շվեդ.՝ Västra Finlands län
հայերեն՝ Տուրկու
ֆիններեն՝ Turku
շվեդ.՝ Åbo
2հայերեն՝ Էտելյա-Սուոմի
ֆիններեն՝ Etelä-Suomen lääni (Etelä-Suomi)
շվեդ.՝ Södra Finlands län
հայերեն՝ Ահվենանմաա
ֆիններեն՝ Hämeenlinna
շվեդ.՝ Tavastehus
3հայերեն՝ Օուլու (նահանգ)
ֆիններեն՝ Oulun lääni (Oulu)
շվեդ.՝ Uleåborgs län
հայերեն՝ Օուլու
ֆիններեն՝ Oulu
շվեդ.՝ Uleåborg
4հայերեն՝ Իտյա-Սուոմի
ֆիններեն՝ Itä-Suomen lääni (Itä-Suomi)
շվեդ.՝ Östra Finlands län
հայերեն՝ Միկկելի
ֆիններեն՝ Mikkeli
շվեդ.՝ S:t Michel
5հայերեն՝ Ահվենանմաա
ֆիններեն՝ Ahvenanmaan lääni (Ahvenanmaa)
շվեդ.՝ Ålands län
հայերեն՝ Մաարիանհամինա
շվեդ.՝ Mariehamn
ֆիններեն՝ Maarianhamina
6հայերեն՝ Լապպի
ֆիններեն՝ Lapin lääni (Lappi)
շվեդ.՝ Lapplands län
հայերեն՝ Ռովանիեմի
ֆիններեն՝ Rovaniemi

Պատմություն

խմբագրել

Մինչ 1997 թվականի վարչական բարեփոխումը Ֆինլանդիան բաժանվում էր 12 նահանգի, որոնք պահպանվել էին 1831 թվականին Նիկոլայ I-ի անցկացրած բարեփոխումներից։ Տասներեքերորդ նահանգի՝ Վիբորգի մեծ մասը բռնազավթված է եղել ԽՍՀՄ-ի կողմից Ձմեռային և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո։

1831 թվականին Նիկոլայ I-ի անցկացրած բարեփոխումից հետո Ֆինլանդական Մեծ իշխանությունը բաժանվել է 8 նահանգի․

ՆահանգՆահանգային քաղաքՏարածք, հզ. կմ²Բնակչություն,

հզ. մարդ, 1905

Աբո-Բյորնեբորգի նահանգԱբո22,9470
Վազայի նահանգՎազա / Նիկոլայստադ38,3479
Վիբորգի նահանգՎիբորգ31,5458
Կուոպիոյի նահանգԿուոպիո35,6319
Նյուլանդի նահանգՀելսինգֆորս11,1327
Սանկտ-Միխելի նահանգՍանկտ-Միխել17,2192
Թավասթհուսի նահանգԹավասթհուս18,0317
Ուլեաբորգի նահանգՈւլեաբորգ157,0295

1918 թվականին Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո, Ալանդյան կղզիներն ընդգրկվել են առանձին նահանգի մեջ, որն էլ 1921 թվականի Ալանդյան ճգնաժամի արդյունքում ստացել է ինքնավար կարգավիճակ։

1921 թվականին Տարտուի խաղաղության պայմանագրի արդյունքում ձեռք բերված տարածքներով ստեղծվել է Պետսամոյի նահանգը, բայց արդեն 1922 թվականի հունվարի 1-ին լուծարվել է և միացվել Օուլուի նահանգին։

1938 թվականին Օուլու նահանգի հյուսիսային հատվածը հատկացվել է Լապպիի նահանգին։ Այն բանից հետո, երբ Վիբորգի նահանգի մեծ մասը, այդ թվում՝ նահանգային քաղաքը Ձմեռային և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ընդգրկվեց ԽՍՀՄ-ի կազմի մեջ, Ֆինլանդիային մնացած հատվածում 1947 թվականին ստեղծվեց Կյումիի նահանգը։

1960 թվականին ստեղծվել են Կենտրոնական Ֆինլանդիա և Հյուսիսային Կարելիա նահանգները։

1997 թվականի բարեփոխումների արդյունքում նահանգների թիվը կրճատվել է մինչև 6՝ Ուուսիմաա նահանգը, Կյումին և Հյամեի նահանգի հարավային հատվածը միացվել է Հարավային Ֆինլանդիա, Վաասա, Տուրկու-Պորի, Կենտրոնական Ֆինլանդիա նահանգները և Հյամեի նահանգի հարավային հատվածը՝ Արևմտյան Ֆինլանդիա, իսկ Կուոպիո, Միկկելի և Հյուսիսային Կարելիա նահանգները՝ Արևելյան Ֆինլանդիա նահանգների մեջ։

2010 թվականի հունվարի 1-ին բոլոր նահանգները լուծարվել են։ Սակայն ստեղծվել է Տարածաշրջանային կառավարման գործակալություն։ Միևնույն ժամանակ պահպանվել են նաև Ֆինլանդիայի՝ նահանգների բաժանումը։

Տես նաև

խմբագրել