Վրթանես Ա Պարթև (մոտ 285 Կեսարիա - 341 Վաղարշապատ ), Հայոց կաթողիկոս 333 թվականից։ Գրիգոր Ա Լուսավորչի և Մարիամի ավագ որդին։

Վրթանես Ա
Վրթանես Ա
Կառավարում
ՏիտղոսԱմենայն Հայոց Կաթողիկոս (3-րդ)
Ժամանակամիջոց333-341 թթ.
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
ԿրթությունԿեսարիա
Ծնվել է285 թ.
ԾննդավայրՀռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն Կապադովկիա, Կեսարիա
Մահացել է341 թ.
Մահվան վայրՄեծ Հայք Մեծ Հայք
Այրարատ Վաղարշապատ
ՀայրԳրիգոր Լուսավորիչ
ՄայրՄարիամ
Արիստակես Ա        Հուսիկ Ա

Մինչև հոգևորական ձեռնադրվել եղել է զինվորական։ Կեսարիայից Վաղարշապատ է եկել Հայոց թագավոր Տրդատ Գ-ի հրավերով։ Եղբոր՝ Արիստակես Ա Պարթևի սպանությունից հետո ժառանգել է կաթողիկոսական աթոռը, աջակցել Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակին։ Գրիգոր Ա Լուսավորչի ավագ որդին է, կաթողիկոսական գահին հաջորդել է կրտսեր եղբորը՝ Արիստակես Ա Պարթևին։ Մինչև 324-ը մնացել է արքունիքում։ 324-ին դարձել է Գրիգոր Ա Լուսավորչի օգնականը։

Փավստոս Բուզանդի տեղեկությունների համաձայն՝ աթոռակալման սկզբում հեթանոսները փորձել են սպանել նրան, բայց հրաշքով նրանց ձեռքերը կապվել են։ Աջակցել է Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակին։ Վերջինիս և կաթողիկոսի հրահանգով Աղբիանոս եպիսկոպոսը ուղարկվել է հաշտեցնելու իրար դեմ պայքարող Մանավազյան, Բզնունյաց և Որդունի նախարարական տներին, երբ դա չի հաջողվել, թագավորը հրամայել է բնաջնջել նրանց, իսկ նախարարական տիրույթները հանձնել կաթողիկոսի իշխանությանը։ Այնուհետև, Հայաստանում ստեղծված ծանր պայմաններում կաթղիկոսը նամակ է հղել հռոմեական կայսր Կոստանդին I-ին՝ խնդրելով ռազմական օգնություն։ Ընդառաջելով Վրթանես Ա-ի խնդրանքին կայսրը Հայաստան է ուղարկել Անտիոքոս զորավարին, որը օգնում է երկրում կարգավորել իրադրությունը։ Պարսիկների դեմ մարտում Վաչե սպարապետ Մամիկոնյանի զոհվելուց հետո կարգել է ամեն տարի նշել նրա հիշատակը (Վաչեանց տոն, հետագայում այդ ավանդույթը մոռացվել է)։ Պայքարել է Հայաստանում հեթանոսության մնացուկների դեմ։ Վրթանես Ա Պարթևն ուներ երկվորյակ որդիներ, որոնցից Գրիգորիսը կարգվել է Վիրքի և Աղվանքի եպիսկոպոս։ Հայ եկեղեցին Ս. Վրթանես Ա Պարթևի հիշատակը տոնում է Գրիգոր Ա Լուսավորչի «սրբոց որդւոց և թոռանց» հետ Սուրբ Ծնունդի 3-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը կամ Վարդավառի 2-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։

Կաթողիկոսական գահին Վրթանես Ա Պարթևին հաջորդել է Հուսիկ Ա Պարթևը։

Արտաքին հղումներ խմբագրել

ՆախորդԱմենայն Հայոց ԿաթողիկոսՀաջորդ
Արիստակես Ա
(325-333)
Վրթանես Ա
(333-341)
Հուսիկ Ա
(341-347)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: