Վաղարշակ Սրվանձտյան

հայ կոմպոզիտոր, բանահավաք

Վաղարշակ Միքայելի Սրվանձտեան (1891, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 16, 1958(1958-04-16), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ կոմպոզիտոր, բանահավաք։

Վաղարշակ Սրվանձտյան
Ծնվել է1891
Վան, Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 16, 1958
Ֆրեզնո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԺանրերԺողովրդական երաժշտություն
ՄասնագիտությունԿոմպոզիտոր

Կենսագրություն խմբագրել

Վաղարշակ Սրվանձտեանը ծնվել է Վան քաղաքում։ 1907 թվականից ապրել է Կ․ Պոլսում։ 1910 թվականից աշակերտել է Կոմիտասին։ 1919 թվականից որպես երաժիշտ կատարելագործվել է Փարիզում, ապա՝ Բեռլինում։ Մի քանի տարի աշխատել է Եգիպտոսում։

1928 թվականից երգահանը հաստատվել է Բոստոնում, 1948 թվականից՝ Ֆրեզնոյում։ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում կազմակերպել է երգչախմբեր, տվել համերգներ։ Նվագախմբային, գործիքային, վոկալ և այլ երկերի հեղինակ է։

Վաղարշակ Սրվանձտյանը զբաղվել է ժողովրդական երգերի գրառմամբ, ուսումնասիրությամբ, մշակմամբ։ Նրա հրատարակած երգերն ամփոփված են «Հայ երգեր», «Հոգիի ձայներ», «Նոր երգեր», «Հայ պարեր» և այլ ժողովածուներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 169
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։