Վահան Տերյանի հուշարձան (Երևան, Մալաթիա-Սեբաստիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Տերյանի հուշարձան (այլ կիրառումներ)

Վահան Տերյանի արձան, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Չինարի պուրակում, տեղադրվել է 2007 թվականին։

Վահան Տերյանի հուշարձան

Վահան Տերյանի արձանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Ընդհանուր տեղեկություններ
ՀամայնքՄալաթիա-Սեբաստիա
Գտնվում էՉինարի զբոսայգում
Քանդակագործ(ներ)Նիկողայոս Նիկողոսյան
Հիմնադրում2007
Ներկա վիճակկանգուն


Հեղինակ խմբագրել

Պատմություն խմբագրել

Հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի արձանը տեղադրվել է 2007 թվականին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Չինարի պուրակում։

Արձանը քանդակված է Օգյուստ Ռոդենի ոճով։ Հեղինակը մոսկվաբնակ հայ քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանն է։ Նիկողոսյանը ստեղծել է Տերյան-մտածողի կերպարը[1]։

Սա Երևանում Տերյանի երկրորդ արձանն է։ Մյուսը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, քանդակագործ՝ Նորայր Կարգանյան։ Տերյանի կիսանդրին գտնվում է Երևանի թիվ 60 համանուն դպրոցի առջև։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ. 125-ԱՄՅԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.