Ստեփան Շահումյանի հուշարձան (Երևան, Շահումյանի հրապարակ)

Ստեփան Շահումյանի հուշարձանը Երևանի Շահումյանի հրապարակում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Շահումյանի հուշարձան (այլ կիրառումներ)

Ստեփան Շահումյանի հուշարձան, գտնվում է Երևանում, տեղադրվել է 1931 թվականին, կոմունիստական կուսակցության, ԽՍՀՄ և միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։ Երևանում պաշտոնապես տեղադրված առաջին կոթողային հուշարձանն է։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ստեփան Շահումյանի հուշարձան

Ստեփան Շահումյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
ԿարգավիճակՀՀ պետական հուշարձան ID 1.6/101
ՀամայնքԿենտրոն
Գտնվում էՇահումյանի հրապարակում
Բարձրություն3,5 մ
Քանդակագործ(ներ)Սերգեյ Մերկուրով
Ճարտարապետ(ներ)Իվան Ժոլտովսկի
Հիմնադրում1931
Նյութգրանիտ
Շինարարության ավարտսեպտեմբերի 20, 1931
Ներկա վիճակկանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է։

Պատմություն խմբագրել

Նախկինում Շահումյանի արձանի տեղում եղել է Սուրբ Նիկոլայի ռուսական եկեղեցին, որը քանդվել է 1920-ականների վերջին՝ հին Երևանի մի քանի այլ եկեղեցիների հետ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել