Սոցիալական ապահովություն

Սոցիալական ապահովություն, պետության կողմից իրագործվող կամ պաշտպանվող սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ, որը սահմանվում է քաղաքացիների ծերության և անաշխատունակության դեպքերում, մայրության և մանկության ապահովության, աշխատունակության նախապահպանման և վերականգնման համար։ Սոցիալական Ապահովության ձևերը կարող են տարբեր լինել։

Սոցիալական ապահովության համակարգը համարվում է պետական, որովհետև դրա իրավական կարգավորումն իրականացնում է պետությունը՝ առաջին հերթին տեղական մարմինների միջոցով։ Սոցիալական ապահովության տեսակները կարող են բազմազան լինել տարիքային, հաշմանդամության, կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակային ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության նպաստ, առողջարանային բուժում, առողջարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում և պրոֆիլակտորիաներում, մանկատներում, մանկապարտեզներում, այլ մանկական հիմնարկներում հանգստի անցկացում, երեխաների պահում և դաստիարակում, աշխատունակությունը մասնակիորեն կորցրած քաղաքացիներին աշխատանքի նախապատրաստում և տեղավորում, մայրության և մանկության պահպանությունը ապահովելու նպատակով ամենամսյա և միանվագ նպաստներ։

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 21
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալական ապահովություն» հոդվածին։