Սարդ-Մարդ (ֆիլմաշար)

«Սարդ-Մարդը» (անգլ.՝ Spider-ManMarvel Comics ընկերության կոմիքսների սուպերհերոս Սարդ-Մարդու ֆիլմագրությունը։

Սարդ-Մարդ
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, դրամա, գիտական ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և կատակերգություն
ՌեժիսորՍեմ Ռեյմի, Մարկ Ուեբ և Ջոն Ուոթս
ՊրոդյուսերԱվի Արադ, Լորա Զիսքին, Քևին Ֆայգի, Գրանտ Քերթիս, Էմի Պասկալ, Իեն Բրայս, Matt Tolmach? և Ֆիլ Լորդ և Քրիս Միլլեր
ԴերակատարներՍեմ Ռեյմի, Թոբի Մագուայր, Քիրստեն Դանստ, Ջեյմս Ֆրանկո, Ուիլեմ Դեֆո, Քլիֆ Ռոբերտսոն, Ռոզմարի Հարիս, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Մարկ Ուեբ, Էնդրյու Գարֆիլդ, Էմմա Սթոուն, Ռիս Իվանս, Մարտին Շին, Սալլի Ֆիլդ, Դենիս Լիրի, Թոմ Հոլանդ, Զենդայա, Մարիսա Թոմեյ, Ջեյքոբ Բատալոն, Մայքլ Քիթոն, Ռոբերտ Դաունի, Թոնի Ռևոլորի և Լորա Հարիեր
ԿինոընկերությունSony Pictures Entertainment, Marvel Studios, Columbia Pictures, Marvel Entertainment և Sony Pictures Animation
Պաշտոնական կայքէջ
 Spider-Man in film Վիքիպահեստում

Առաջին ֆիլմերը Սարդ-Մարդու մասին նկարահանվել են դեռևս 1970-ական թվականներին («Սարդ-Մարդ», «Սարդ-Մարդ. Կրկին պայքարի մեջ», «Սարդ-Մարդ. Մարտահրավեր վիշապին»)։ Գլխավոր դեր տրիլոգիայում խաղացել է Նիկոլաս Համմոնդը։

Սերիայի առաջին մասը՝ տրիլոգիան, ստեղծվել է ռեժիսոր Սեմ Ռեյմիի կողմից։ Սարդ-Մարդու դերը խաղացել է Թոբի Մագուայերը, իսկ նրա ընկերուհու՝ Մերի Ջեյնի դերը՝ Քիրստեն Դարնսթը։ Ամբողջ տրիլոգիայի ընթացքում Սարդ-Մարդու հակառակորդները եղել են Կանաչ Գոբլինը (Ուիլեմ Դեֆո), Բժիշկ Օկտոպուսը (Ալֆրեդ Մոլինա), Նոր Գոբլինը (Ջեյմս Ֆրանկո), Սենդմենը (Թոմաս Հեյդեն Թոմաս) և Վենոմը (Տոֆեր Գրեյս)։ Տրիլոգիայում նաև հայտնվել են Կուրտ Կոննորսը, Մենդել Շտրոմմը, Ջոն Ջեյմսոնը, սակայն նրանք սյուժեում աննշան դեր են ունեցել։

Չորրորդ ֆիլմը վերաթողարկում է հանդիսանում, որի ռեժիսորն է Մարկ Ուեբբ։ Սարդ-Մարդու դերը խղացել է Էնդրյու Գարֆիլդը[1]։ Ամբողջ դիլոգիայի ընթացքում Սարդ-Մարդու թշնամիներն էին Լիզարդը (Ռիս Իֆանս), Կանաչ Գոբլինը (Դեյն ԴեՀան), Էլեկտրոն (Ջեյմի Ֆոքս) և Ռինոն (Փոլ Ջամատի)։ Դիլոգիայում նաև հայտնվել են Նորման Օզբորնը, Ալիստեր Սմայթը, Ալան Ֆեգանը, Գուստավ Ֆիրսը և Ֆելիցիա Հարդին, սակայն նրանք սյուժեում աննշան դեր են խաղացել։

2015 թվականի փետրվարին որոշում ընդունվեց Սարդ-Մարդու իրավունքների կիսման մասին Marvel Studios-ի և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք-ի միջև։ Պաշտոնապես հերոսն առաջին անգամ հայտնվել է Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ ֆիլմում, սակայն 2017 թվականին գլխավոր դերի դերակատար Թոմ Հոլանդը հաստատեց երկրպագուական այն թեորեմը, որ առաջին անգամ կերպարը հայտնվել է Երկաթե մարդը 2 ֆիլմում։ 2017 թվականի հուլիսի 6-ից թողարկվեց նոր ֆիլմը՝ «Սարդ-Մարդ։ Տունդարձ» (վարձույթում է Sony Pictures-ը), որը հանդիսանում է նոր վերագործարկումը ՄԿՏ-ի շրջանակներում[2]։ Այս ֆիլմում Սարդ-Մարդու թշնամիներն են Վուլտուրեն (Մայքլ Քիթոն), Շոկերը (Բուկեմ Վուդբայն), Տիկները (Մայքլ Չերնուս), Մակ Գարգանը (Մայքլ Մենդո) և Փրոուլերը (Դոնալդ Գլովեր)։ Ֆիլմի շարունակությունը՝ «Սարդ-Մարդ. Տնից հեռու», թողարկվել է 2019 թվականի հուլիսի 2-ին։ Գլխավոր հակառակորդի՝ գերչարագործ Միստերիոյի դերը խաղացել է Ջեյք Ջիլենհոլը։ Երրորդ ֆիլմը՝ «Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա», թողարկվեց 2021 թվականի դեկտեմբերի 15-ին և քրոսովեր էր Սեմ Ռեյմիի եռերգության և Մարկ Ուեբի ֆիլմերի հետ։ Այս դրվագներից մի քանի դերասաններ վերադառնում են ֆիլմի համար, այդ թվում՝ Թոբի Մագուայրը և Էնդրյու Գարֆիլդը։

2017 թվականին Sony-ն կատարել է Սարդ-Մարդու ֆիլմերի սպին-օֆերի անոնս, իսկ ավելի կոնկրետ «Վենոմ», «Սև կատու» և «Արծաթագույն սամույր» սոլո ֆիլմերը[3]։

Ֆիլմաշարի մասին խմբագրել

Ժանր խմբագրել

Սարդ-Մարդու մասին ֆիլմերը վերաբերում են սուպերհերոսական ֆիլմերի ժանրին։ Դրանք ստեղծվել են կոմիքսների հիման վրա, որոնցում առկա են գիտական ֆանտաստիկա, մարտական, արկածային, դրամա, մելոդրամա, թրիլլեր, կրիմինալ, կատակերգական, ռոմանտիկ և նեոնուար ժանրի ֆիլմերի տարրեր։

Ֆիլմերի ցանկ խմբագրել

Այս ցանկում ներկայացված են բոլոր ֆիլմերը, որոնցում հայտնվել է Սարդ-Մարդը։

Թողարկվածներ խմբագրել

Մշակման մեջ խմբագրել

Սփին-օֆեր խմբագրել

Սառեցված / վերացված պրոեկտներ խմբագրել

  • Անանուն սփին-օֆ հերոսուհու մասին (անգլ.՝ Untitled Female Superhero Spider-Man Movie)

Սերիալներ խմբագրել

Բնօրինակ տրիլոգիա խմբագրել

Սերիայի առաջին մասում ներգրավված են երեք ֆիլմերը, որոնք նկարահանվել են Սեմ Ռեյմիի կողմից և նույն դերասանական խմբով։

Ֆիլմեր խմբագրել

Դերասաններ խմբագրել

ԿերպարՖիլմ
Սարդ-ՄարդՍարդ-Մարդ 2Սարդ-Մարդ 3
Փիթեր Պարկեր / Սարդ-ՄարդԹոբի Մագուայեր
Բեն ՊարկերՔլիֆ Ռոբերտսոն
Մերի Ջեյն ՈւոթսոնՔիրստեն Դանստ
Հարի Օզբորն / Կանաչ Գոբլին 2Ջեյմս Ֆրանկո
Մեյ ՊարկերՌոզմարի Հարրիս
Նորման Օզբորն / Կանաչ ԳոբլինՈւիլեմ Դեֆո
Ջեյ Ջոնա ՋեյմսոնՋ. Ք. Սիմոնս
Ժոզեֆ Ռոբբի ՌոբերտսոնԲիլլ Նանն
Բետտի ԲրանտԷլիզաբեթ Բենքս
ՀոֆֆմանԹեդ Ռեյմի
ԲերնարդՋոն Փեքսթոն
Անկանոն խաղերի վարող, Ադմինիստարատոր թատրոնում, ֆրանսիական ռեստորանի մետրդոտելԲրյուս Քեմփբելլ
Սթեն ԼիՍթեն Լի (տարբեր կամեոներ)
Ֆլեշ ԹոմփսոնՋո ՄանգանելոՋո Մանգանելո
Դեննիս ՔարրադինՄայքլ ՊապաջոնՄայքլ Պապաջոն
Բժիշկ Քուրտ ՔոննորսԴիլան Բեյքեր
Միսթեր ԴիտկովիչԻլյա Բասկին
Ուրսուլա ԴիտկովիչՄաջեյնա Տովա
Գվեն ՍթեյսիԲրայս Դալաս Հովարդ
Կապիտան Ջորջ ՍթեյսիՋեյմս Կրոմվելլ
Ռեստլեր ՄաքգրոուՌենդի Սևիջ
Բժիշկ Մենդելլ ՇթրոմմՌոն Պերկինս
Բժիշկ ՕկտավիուսԱլֆրեդ Մոլինա
Ռոզալի ՕկտավիուսԴոննա Մերֆի
Ջոն ՋեյմսոնԴենիել Գիլլիս
Միսթեր ԱզիզԱասիֆ Մանդվի
Էդդի Բրոկ / ՎենոմԹոֆեր Գրեյս
Ֆլինտ Մարկո / Ավազե մարդԹոմաս Հեյդեն Չարչ
Էմմա ՄարկոԹերեզա Ռասսելլ
Փեննի ՄարկոՊերլա Հեյդի-Ջարդին

Նկարահանող խումբ խմբագրել

ԴերՖիլմ
Սարդ-ՄարդՍարդ-Մարդ 2Սարդ-Մարդ 3
ՌեժիսորՍեմ Ռեյմի
ՊրոդյուսերԱվի Արադ, Գրանթ Կյորտիս
ՍցենարիստՍթեն Լի, Սթիվ Դիտկո, Դևիդ ՔեփփՍթեն Լի, Սթիվ Դիտկո, Էլվին Սարջենթ, Ալֆրեդ Գոֆ, Մայլզ Միլլար, Մայքլ ՇեյբոնՍթեն Լի, Սթիվ Դիտկո, Սեմ Ռեյմի, Այվան Ռեյմի
ԿոմպոզիտորԴենիել ԷլֆմանՔրիստոֆեր Յանգ
ՕպերատորԴոն ԲերջեսսԲիլլ Պոուպ

Քննադատնրի արձագանքներ խմբագրել

ՖիլմRotten TomatoesMetacriticYahoo! Movies
ԱմբողջությամբԼավագույն քննադատներ
Սարդ-Մարդ89 % (236 գնահատական)[4]84 % (45 գնահատական)[5]73 (37 գնահատական)[6]B+ (12 գնահատական)[7]
Սարդ-Մարդ 293 % (261 գնահատական)[8]96 % (50 գնահատական)[9]83 (41 գնահատական)[10]A- (13 գնահատական)[11]
Սարդ-Մարդ 363 % (249 գնահատական)[12]46 % (52 գնահատականа)[13]59 (40 գնահատական)[14]B- (14 գնահատական)[15]

Մարկ Ուեբբի դիլոգիա խմբագրել

Մարկ Ուեբբի ֆիլմեր խմբագրել

Առաջին երկու ֆիլմերը նկարահանել է Մարկ Ուեբբը։ Sony Pictures հայտարարեց, որ երրորդ և չորրորդ ֆիլմերի ռելիզների ժամկետներն արդեն նշանակված են։ Երրորդ ֆիլմը կթողարկվի 2016 թվականի հունիսի 10-ին, իսկ չորրորդը` 2018 թվականի մայիսի 4-ին։ Ավելի ուշ` 2014 թվականի հուլիսի 23-ին Sony-ն հայտարարեց, որ երրորդ ֆիլմը կթողարկվի 2018 թվականի մայիսին, իսկ 2016 թվականին կթողարկվի «Չարագույն վեցնյակլը» ֆիլմը, այն բանից հետո, երբ հակերները հարձակվեցին Sony Pictures Entertainment ընկերության վրա, 2014 թվականի դեկտեմբերի 4-ին Sony-ն և Marvel-ը բանակցություններ վարեցին «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում Սարդ-Մարդու հայտնվելու վերաբերյալ և փողշահավետ համաձայնության եկան, Սարդ-Մարդու դերը կկատարի երիտասարդ դերասան Թոմ Հոլանդը[16]։

Չեղարկված նախագծեր խմբագրել

2013 թվականի հունիսի 17-ին Sony-ն հայտնեց, որ ևս երկու սիքվելներ նույնպես կստեղծվեն։ Երրորդ ֆիլմի պրեմիերան սկզբում նշանակել էին 2016 թվականի հունիսի 10-ի համար, իսկ հետո նշանակվեց 2017 թվականի համար, այն պատճառով, որ նախապես հաշվարկները սխալ էին կատարվել, իսկ չորրորդի վերաբերյալ անհայտ է[17]։ 2013 թվականի հոկտեմբերի The Hollywood Reporter-ը հայտնեց, որ Կուրտցմանը, Օրսին և Պինկները կվերադառնան երրորդ ֆիլմի սցենարը գրելու համար[18]։ 2013 թվականի դեկտեմբերին Գիրֆիլդը հայտնեց, որ երեք ֆիլմի համար պայմանագիր է ստորագրել և համոզված չէ, որ կհայտնվի չորրորդ ֆիլմում[19]։ 2014 թվականի փետրվարին Sony-ն հայտնեց, որ Ուեբբը կռեժիսորավորի երրորդ ֆիլմը։ Մարտին Ուեբբը հայտարարեց, որ ինքը չի նկարահանի չորրորդ ֆիլմը, սակայն կցանկանար մնալ կինոսերիայի կոնսուլատանտի դերում[20]։

Սփին օֆֆեր խմբագրել

Այն նույն ամսին Sony-ն հայտնեց պլանավորված սփին օֆերի մասին. «Վենոմի» և «Չարագույն վեցնյակի» մասին, «Վենոմ»ի ռեժիսորի դերում Կուրտցմանի և համահեղինակներ Օրսիի և Էդ Սոլոմոնի հետ։

Արդյունքում Չարագույն վեցնյակի նախագիծը սառեցվեց, իսկ Վենոմին տվեցին կանաչ գույնը։ Նրանից բացի նաև պլանավորվում է ֆիլմեր նկարահանել Սև կատվի և Արծաթագույն սամույրի վերաբերյալ ֆիլմեր[21]։

Ֆիլմեր խմբագրել

Դերասաններ խմբագրել

ԿերպարՖիլմ
Անհավանական Սարդ-ՄարդըԱնհավանական Սարդ-Մարդը 2
Փիթեր Պարկեր / Սարդ-ՄարդԷնդրյու Գարֆիլդ
Մեյ ՊարկերՍալլի Ֆիլդ
Գվեն ՍթեյսիԷմմա Սթոուն
Բեն ՊարկերՄարտին Շին
Կապիտան Ջորջ ՍթեյսիԴենիս Լիրի
Բժիշկ Կուրտ Քոնորս / ԼիզարդՌիս ԻվանսՀիշատակվում է
Ֆլեշ ԹոմփսոնՔրիս Զիլկա
Բժիշկ ՌախտաԻրֆան Խան
Ռիչարդ ՊարկերՔեմփբել Սքոթ
Մերի ՊարկերՋուլիաննա Նիկոլսոն
Բիլլի ՔոննորսՄայլզ Էլլիոթ
ՌեյՍի Թոմաս Հաուել
Ֆիլլիպ ՍթեյսիՉարլի Դեպյու
Մաքսվել Դիլլոն / ԷլեկտրոՋեյմի Ֆոքս
Հարրի Օզբորն / Կանաչ ԳոբլինԴեյն ԴեՀան
Դոնալդ ՄենկենԿոլմ Ֆիոր
Նորման ՕբորնՀիշատակվում էՔրիս Կուպեր
Բժիշկ ԿաֆկաՄարտոն Չոկաշ
Ալեքսեյ Սիցեվիչ / ՌնգեղջուրՓոլ Ջամատի
Ֆելիցիա ՀարդիՖելիսիթի Ջոնս
Սթեն ԼիՍթեն Լի (տարբեր կամեոներ)

Քննադատների արձագանքները խմբագրել

ՖիլմRotten TomatoesMetacriticYahoo! Movies
ԱմբողջությամբԼավագույն քննադատներ
Անհավանական Սարդ-Մարդը72 % (307 արձագանք)[22]77 % (49 արձագանք)[22]66 (42 արձագանք)[23]N/A
Անհավանական Սարդ-Մարդը 252 % (277 արձագանք)[24]35 % (52 արձագանք)[24]53 (49 արձագանք)[25]N/A

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք խմբագրել

Փետրվարի 10-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Սարդ-Մարդը կդառնա Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մի մասը։ Նոր սոլո ֆիլմը Սարդ-Մարդու վերաբերյալ թողարկվեց 2017 թվականին[2]։ Կրեատիվ կառավարությունը տրվեց Marvel Studios-ին, սակայն պրոկատի և էկրանավորման իրավունքները մնում էին Sony-ին.

Ֆիլմեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «It's Official! Andrew Garfield to Play Spider-Man!». ComingSoon.net. 1 июля 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  2. 2,0 2,1 «Эйсе Баттерфилду предложили главную роль в перезапуске «Человека-паука»». The Hollywood Reporter. 2015 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  3. http://kanobu.ru/news/filmyi-pro-venoma-i-chernuyu-koshku-ot-sony-budut-v-kinovselennoj-marvel-393609/
  4. «Spider-Man». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «Spider-Man (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «Spider-Man (2002): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
  7. «Spider-Man - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
  8. «Spider-Man 2». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Spider-Man 2 (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «Spider-Man 2 (2004): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
  11. «Spider-Man 2 - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
  12. «Spider-Man 3». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. «Spider-Man 3 (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  14. «Spider-Man 3 (2007): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
  15. «Spider-Man 3 - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
  16. Sony и Marvel вели переговоры о появлении Человека-паука в «Первом мстителе 3», но так и не достигли согласия
  17. «Sony Sets Release Dates for Third and Fourth 'Amazing Spider-Man' Films». The Hollywood Reporter. 2013 թ․ հունիսի 17.
  18. Kit, Borys (2013 թ․ հոկտեմբերի 2). «Sony Snags 'Amazing Spider-Man 2' Writers for Third Film (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  19. DiLeo, Adam (2013 թ․ դեկտեմբերի 10). «Andrew Garfield May Not Be in The Amazing Spider-Man 4». IGN. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  20. «Marc Webb Takes Us Inside 'The Amazing Spider-Man 2' Discusses His Rise to the A-List». The Daily Beast. 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  21. «Киновселенная Человека-паука пополнится «женским» спин-оффом». KINOMANIA.RU (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  22. 22,0 22,1 «The Amazing Spider-Man». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
  23. «The Amazing Spider-Man (2012): Reviews». Metacritic. CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  24. 24,0 24,1 «The Amazing Spider-Man 2». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  25. «The Amazing Spider-Man 2 (2014): Reviews». Metacritic. CBS. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել