Սառնաղբյուր (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սառնաղբյուր (այլ կիրառումներ)

Սառնաղբյուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի հարավարևելյան մասում, Արագած լեռան արևմտյան լանջին, մարզկենտրոնից 34 կմ հարավ։

Գյուղ
Սառնաղբյուր
Հոգեվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՍոգթլու, Ուռնուտ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2971[1] մարդ (2011)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմ
Ժամային գոտիUTC+4
Սառնաղբյուր (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Սառնաղբյուր (Շիրակի մարզ) (Հայաստան)

Նախկինում՝ Ուռենուտ, Սոգյուտլի։ Սառնաղբյուր է վերանվանվել 1940 թ.-ին։

Գյուղն ունի արհեստական ջրամբար, որը ոռոգում է Անիի տարածքի 1000 հեկտար հողատարածությունը։

Պատմություն խմբագրել

Գյուղում կա նաև հնավայր, Կալաչի կամ Ղալաչի կոչվող բլրի վրա առկա են բազմաթիվ վկայություններ հնավայրի գոյությունը ապացուցող, սակայն առայժմ այն ոչ մի հնագիտական ուսումնասիրությունների չի ենթարկվել։ Գյուղի անվանացանկում կարելի է թվարկել նաև Գյոդիքենդի և Սյոգութլի կամ Սոգթլու անունները, որոնք տրվել են թուրքերի կողմից 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ, ի դեպ պետք է փաստել, որ գյուղը բավականին լուրջ դիմադրություն է ցույց տվել թուրքական ջարդարարներին 1918 թվականի մայիսի 18–23 կամ 24–ը ընկած ժամանակահատվածում։ Այս դեպքերի վերաբերյալ կան բազմաթիվ վկայություններ։ Գյուղը բավականին մեծ տարածք ունի։

Բնակչություն խմբագրել

Նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից, Կարսից, Բասենից և Մուշից։

Սառնաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի183118971939195919701979198920012011
Բնակիչ26223852851201223942460292830342971[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Սառնաղբյուրում գտնվում է նաև քարհանք, որտեղ կա վարդագույն տուֆ և ավազի հանք «Բողթլու» անունով։ Տարածքում կան տուֆի և պեմզայի հարուստ պաշարներ։

Կրթություն խմբագրել

Գյուղն ունի մեկ դպրոց։

Աղբյուրները խմբագրել

Սառնաղբյուրում են գտնվում մի շարք սառնորակ աղբյուրներ։ Դրանցից հիշարժան են «Կաթնով աղբյուր», «Թմոյի աղբյուր», «Ձորի Աղբյուր», «Կանալ», «Բռդի աղբյուր» և այլ աղբյուրները։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղը ունի մի շարք պատմական կոթողներ, որոնք հավանաբար վկայում են, որ գյուղի տարածքը նախկինում բնակեցված է եղել։

Գյուղի կենտրոնում են գտնվում սուրբ Թադևոս (1883 թ.), սուրբ Հակոբ (V-VI դարեր) և Սուրբ Կարապետ (1205 թ.) եկեղեցիները։ Գյուղի մոտ են գտնվում V-XIII դարերի Հոգեվանքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղին, իսկ 6 կմ արևելք՝ Սուրբ Ղազար եկեղեցին (V-VI դարեր), «Գնդաքար» (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) և «Բերդիկ» (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ) ամրոցները։ 1883 թվականին կառուցվել է Թադևոս Առաքյալ եկեղեցին, որը այժմ գործող է։

Սառնաղբյուրում է եղել է Լենինականի կարի ֆաբրիկայի արտադրամասերից մեկը։ Սառնաղբյուրում են ծնվել ՀՀ ԳԱ ակադեմիկոս Գ. Սահակյանը, բանաստեղծ Ա. Սարոյանը։

Տես նաև խմբագրել

Հայտնի անձինք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 174» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 188