Սայաթ-Նովայի հուշաղբյուր (Երևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սայաթ-Նովա (այլ կիրառումներ)

Սայաթ-Նովայի հուշաղբյուր, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սայաթ-Նովայի հուշաղբյուր

Սայաթ-Նովայի հուշաղբյուրը
Ընդհանուր տեղեկություններ
ԿարգավիճակՀայաստանի պետական հուշարձան ID 1.6/110
ՀամայնքԿենտրոն
Գտնվում էԿոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում
Բարձրություն3 մ
Քանդակագործ(ներ)Արա Հարությունյան
Ճարտարապետ(ներ)Էդուարդ Սարապյան
Հիմնադրում1963
Նյութսպիտակ մարմար
Շինարարության ավարտհոկտեմբերի 27, 1963
Ներկա վիճակկանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

1963թ. Երևանում բացվեց հայ նշանավոր աշուղ Սայաթ-Նովայի անվան պողոտան։ Նույն թվականին տեղադրվեց նրա հուշաղբյուրը[1]։

Հուշաղբյուրը կառուցված է սպիտակ մարմարից, չափերը՝ 300х375х40 մ[1]։

Ձախ կողմում փորագրված են Սայաթ-Նովայի հանրահայտ բանաստեղծության հետևյալ տողերը.
«Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է։
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։
Բունիաթըս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է»։

Սայաթ-Նովայի հուշաղբյուրի համար 1964 թ. Ա. Հարությունյանն արժանացավ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալին[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել