Ռյուկյու, Նանսեյ (հանգըլ՝ 琉球諸島), կղզեխումբ Ճապոնիայում, Կյուսյու և Թայվան կղզիների միջև։ Արևելաչինական ծովը բաժանում է Խաղաղ օվկիանոսի բաց մասից։ Աղեղնաձև ձգվում է (մոտ 1200 կմ) հյուսիս- արևելքից հարավ-արևմուտք։

Ռյուկյու
琉球諸島

'
Կոորդինատներ
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Կղզիների քանակը98
Ամենամեծ կղզինՕկինավա
Ընդհանուր մակերեսը4700 կմ2
Ամենաբարձր կետը1936 մ
Բնակչություն (2005)1550161 մարդ

Աշխարհագրություն խմբագրել

Բաղկացած է կղզիների 6 խմբից (Օսումի, Տոկարա, Ամամի, Օկինավա, Միյակո և Յաեյամա, վերջին երկուսը հաճախ միացնում են Սակիսիմա անվան տակ)` ընդգրկելով 98 կղզի։ Տարածությունը մոտ 4,8 հազար կմ2 է, բնակչությունը՝ մոտ 1,2 միլիոն (1977)։ Առավել խոշոր են Օկինավա և Ամամիոսիմա կղզիները։

Ռելիեֆում տիրապետում են սարավանդները, ցածրադիր լեռներն ու առափնյա դարավանդները։ Առավելագույն բարձրությունը 1935 մետր է (Յակու կղզում)։ Հյուսիսային լեռներից 29°-ից հարավ` ափերի երկայնքով, տեղ-տեղ ձգվում են կորալային խութերի շերտեր։ Կան ֆոսֆորիտների և քարածխի հանքավայրեր։

Կլիմա խմբագրել

Կլիման մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային։ Հաճախակի են թայֆունները։ Լեռների լանջերը ծածկված են անտառներով։ Մշակում են բրինձ, բաթաթ, շաքարեղեգ։ Կա ձկնորսություն։ Հիմնական քաղաքը Նահան է (Օկինավա կղզի

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյուկյու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։