Ջեք Օ'Քոննել

բրիտանացի դերասան
(Վերահղված է Ջեք Օ'Քոննել (դերասան)ից)

Ջեք Օ'Քոննել (անգլ.՝ Jack O'Connell, օգոստոսի 1, 1990(1990-08-01), Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանցի դերասան հայտնի դարձած «Skins» և Անջելինա Ջոլիի «Անկոտրումը» ֆիլմերից։

Ջեք Օ'Քոննել
Ծնվել էօգոստոսի 1, 1990(1990-08-01) (33 տարեկան)
ԾննդավայրԴերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունSaint Benedict, A Catholic Voluntary Academy?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ջեք Օ'Քոննելը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 1-ին Անգլիայի Դերբի քաղաքում, բրիտանական ընտանիքում։ Հայրը՝ Ջոնի Օ'Քոննելը մահացել է 2009 թվականին քաղցկեղից, մայրը՝ Էլիսոն Օ'Քոննել։ Ջեքը ունի նաև քույր Մեգան անունով։

Դերասանական կարիերան սկսել է 2005 թվականից՝ նկարահանվելով «Բժիշկներ» և «Մաքուր անգլիական սպանություն» սերիալների սերիաներից մեկում։

Նկարահանվել է «Սա Անգլիան է» ֆիլմում 2006 թվականին, 2007 թվականին՝ «Waterloo Road», «Holby City», և «Wire in the Blood» սերիալների մի քանի սերիաներում։

2008 թվականին նկարահանվել է «Դրախտային լիճ» ֆիլմում, 2009 թվականին՝ «Հարրի Բրանուն» ֆիլմում։

2009-2013 թվականներին նկարահանվել է «Skins» երիտասարդական դերիալում՝ մարմնավորելով Ջեյմս Քուքին։ Ջեքը Քուքի դերի համար սպացել է «Լավագույն դերասան» նոմինացիան «TV Choice» մրցանակաբաշխույթյան ժամանակ։

2014 թվականին ստացել է գլխավոր դերը Անջելինա Ջոլիի «Անկոտրումը» ֆիլմում։ Մարմնավորել է Լուի Զամփերինիին։

Անձնական կյանք

խմբագրել

2008 թվականին հանդիպել է «Skins» սերիալից խախընկերուհի Կայա Սկոդելարիոյի հետ։

Ֆիլմագրություն

խմբագրել
ՏարիՀայկանան անվանումըԲնօրինակ անվանումըԴեր
2005«Բժիշներ»DoctorsՔոննոր Յոթս
2005«Զուտ անգլիական սպանություններ»The BillՐոսս Քրեսքոթ
2006«Սա Անգլիան է»This Is EnglandՓյուքեյ Նիքոլլս
2008«Դրախտային լիճ»Eden LakeԲրեթթ
2009-Wuthering Heightsծառա
2009-2013-SkinsՋեյմս Քուք
2009«Հարրի Բրաուն»Harry BrownՄարկի
2010«Ցատկ»DiveՌոբերտ
2011«Յունայթեդ»UnitedՌոբբի Չառլտոն
2012«Բազմահարականի»Tower BlockԿուրտիս
2012-The LiabilityԱդամ
2012«Սոմնաբուլներ»The SomnambulistsMan 10
2013«Զանգից զանգ»Starred UpԷրիկ Լոուվ
2014«300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը»300: Rise of an EmpireԿալիստո
2014«Անկոտրումը»UnbrokenԼուի Զամպերենի
2014«71»71Հերի Հուկ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Օ'Քոննել» հոդվածին։