Պղնձարջասպ, CuSO4․5H2O, պղնձի սուլֆատի բյուրեղահիդրատը։

Պղնձարջասպ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Վառ կապույտ բյուրեղներ են, խտությունը 2284 կգ/մ3։ Բնության մեջ հանդիպող խալկանթիտ միներալն է։

Լավ է լուծվում ջրում (25 °C-ում 100 գ ջրում՝ 423 գ, 100 °C-ում՝ 196,2 գ)։ Տաքացնելիս աստիճանաբար կորցնում է բյուրեղաջուրը, առաջացնելով CuSO4•3H2O (105 °C), CuSO4•H2O (150 °C) և CuSO4 (258 °C)։

Ստացում խմբագրել

Արդյունաբերության մեջ պղնձարջասպ ստանում են պղինձը նոսր և տաք ծծմբական թթվում (որի մեջ օդ է ներփչվում) լուծելով և որպես կողմնակի արդյունք պղինձը էլեկտրոլիտային ռաֆինացման ենթարկելիս։

Կիրառություն խմբագրել

Օգտագործվում է հանքային ներկեր պատրաստելու, գյուղատնտեսական վնասատուների, բույսերի հիվանդությունների դեմ պայքարելու, հացահատիկը ախտահանելու, կաշին մշակելու, գալվանական բջիջներ պատրաստելու, պղնձի այլ միացություններ ստանալիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 337