Ն-2, հայկական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

Ն-2
Ն-2 ՀԿՌՀ
ՏեսակՀԿՌՀ
ՆախագծողԳառնի Լեռ
ԱրտադրողՀայաստան Հայաստան
Արտադրման տարիներ2011-ից մինչ օրս
Հիմնական օգտագործողներՀայաստան Հայաստան
Մեքենայի Քաշ6.450 տ
Մեքենայի Երկարություն6.35 մ
Մեքենայի Բարձրություն2.6 մ
Մեքենայի Լայնություն2.34 մ
Մեքենայի շարժիչի հզորություն116 ձիաուժ
Վառելիքի պաշար500 կմ
Հրթիռների քանակ12

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Հայաստանը պաշտոնապես դեռ չի հրապարակել շատ տեղեկություններ Ն-2 համակարգերի վերաբերյալ։ Ն-2 բազմակի հրթիռային համակարգերը նախագծվել և արտադրվում են 2011 թվականից հայկական Գառնի Լեռ ընկերության կողմից։ Ն-2 համակարգերը գտնվում են Հայաստանի զինված ուժերի, և ամենայն հավանականությամբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի սպառազինության մեջ։ Ն-2 համակարգերը շուտով դրվելու են զանգվածային արտադրության։ Այս համակարգերը տեղադրված են ԳԱԶ 3308 բեռնատարի շասսիի վրա։ Այս համակարգերը արձակում են ԹԲ-1 և ՁՀՆ-7 (RPG-7) նռնակներ (նախատեսվում է համատեղել նաև մի շարք այլ զինամթերքներ)։ Ն-2 համակարգերը, բաղկացած են 12 ուղղորդիչներից, որոնց արձակումը տևում է ընդամենը 10 վայրկյան։

Աղբյուրներ խմբագրել