Նուկլեազներ

Նուկլեազներ, նուկլեինաթթուները մինչև միա- և սակավանուկլեոտիդների (օլիգոնուկլեոտիդներ) ճեղքող ֆերմենտներ։ Ըստ ազդեցության բնույթի ֆոսֆոդիէսթերազներ են։ Լայնորեն տարածված են միկրոօրգանիզմների, բույսերի և կենդանիների բջիջներում։ Սովորաբար հիմնային բնույթի, համեմատաբար փոքր մոլեկուլային զանգվածով սպիտակուցներ են։ Պոլիպեպտիդային շղթայի եզրային մոնոնուկլեոտիդներն անջատող նուկլեազներ կոչվում են էքզոնուկլեազներ, իսկ միջին մասը ճեղքողները՝ էնդոնուկլեազներ։Տարբերում են համապատասխանաբար ռիբոնուկլեինաթթուները և դեզօքսիռիբոնուկլեինաթթուները ճեղքող ռիբոնուկլեազներ և դեզօքսիռիբոնուկլեազնևր։Նուկլեազներ մարսում և քայքայում են օտարածին նուկլեինաթթուները (այս հատկությունն օգտագործվում է բժշկության մեջ՝ վիրուսային հիվանդությունների բուժման համար), մասնակցում նուկլեինաթթուների սինթեզի և քայքայման կարգավորմանը, ԴՆԹ-ի ռեպարացիային («նորոգմանը»)։

Դերը օրգանիզմում խմբագրել

  • Յուրացնում է նուկլեինաթթուների սնունդը (մարսողական ֆերմենտների)
  • Հեռացնում է օտարածին մասնիկները (պաշտպանիչ դեր)
  • Կարգավորում է սինթեզը և դեգեներացիան նուկլեինաթթուների բջիջներում

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 402