Նորաշեն (Արագածոտն)

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)

Նորաշեն, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի տարածաշրջանում, Շարայի լեռան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 61 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1950 մետր։

Գյուղ
Նորաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետԱրթուր Կարապետյան
ԲԾՄ1950 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1046[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նորաշեն (Արագածոտն) (Հայաստան)##
Նորաշեն (Արագածոտն) (Հայաստան)
Նորաշեն (Արագածոտն) (Արագածոտնի մարզ)##
Նորաշեն (Արագածոտն) (Արագածոտնի մարզ)

Գյուղի պատմություն խմբագրել

Նորաշեն գյուղի նախնիները գաղթել են Ալաշկերտի շրջանի Քյաքաչ գյուղից Ռուս-Թուրքական պատերազմի (1828-32 թթ․) ժամանակ։ Գյուղը գտնվում է Արագածի ստորոտում Քանի որ զուրկ է եղել ջրից, ծառ ու ծաղկից, այդ պատճառով անվանել են Ղուռիդարա։ Օգտվել են Մեծ Մանթաշի գյուղի ջրից։ Հետագայում գյուղը անվանել են Նորաշեն,որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում։

Նորաշենով է անցնում Երևան-Արթիկ- Գյումրի ավտոխճուղին։ Մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և հացահատիկային կուլտուրաների մշակմամբ։

Անվանում խմբագրել

Նախկինում ունեցել է Ղուռուդարա անվանումը։

Կլիմա խմբագրել

Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։

Բնակչություն խմբագրել

Նորաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի1831189719261939195919701979198920012011
Բնակիչ162103713361182838929924119811411046[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց, նաև 2016 թ-ին վերանորոգվել և գործում է գյուղի եկեղեցին։Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ներկայում բնակչության մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, քանի որ միայն անասնապահությամբ և հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ բնակչությունը չի կարող ապրել։

Տեղական ինքնակառավարում խմբագրել

Համայնքի ղեկավար՝ Արթուր Կարապետյան։

Ավագանու անդամների ցուցակ

  1. Իսկանդար Գարուշի Այվազյան
  2. Ռուզան Վարդգեսի Ավետիսյան
  3. Զավեն Թորգոմի Գևորգյան
  4. Արծրունի Սուրիկի Կարապետյան
  5. Արշակ Շալիկոյի Սուքիասյան

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղից 5 կմ հյուսիս-արևելք գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (16-17-րդ դդ.), 4 կմ հյուսիս-արևելք, Շարայի լեռան գագաթին՝ ժայռափոր մատուռը (14-20-րդ դդ.)։ Շարայի լեռան ստորոտում կան ժայռափոր հատվածներ ։ Դրան տեղացիները տվել են «Մաղարա» անվանումը։ Գյուղում կա նաև հուշարձան նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.

Աղբյուրներ խմբագրել