Նավատորմ, որոշակի նշանակության (տրանսպորտային նավատորմ, արդյունագործական նավատորմ, ռազմածովային նավատորմ), տեսակի (առագաստանավային նավատորմ, թիանավային նավատորմ, դիզելային նավատորմ) կամ տեղաբաշխման շրջանի (խաղաղօվկիանոսյան նավատորմ) նավերի համախումբ։

Նավատորմ

Ռազմածովային նավատորմը նախատեսված է ռազմական գործողություններ կատարելու համար։ Կարևորագույն խնդիրներն են․ վերերկրյա օբյեկտների կործանում, բազաներում և ծովում հակառակորդի տորմիղի ուժերի ոչնչացում, ծովային դեսանտների տեղափոխում և ափհանում, հակառակորդի օվկիանոսային և ծովային հաղորդակցության ուղիների խափանում, ափի պաշտպանություն՝ ծովային ներխուժումից, սեփական հաղորդակցության ուղիների պաշտպանություն, մերձծովային ուղղություններում ցամաքային զորքերի հետ կրակային համագործակցում։ Կազմված է տարբեր տեսակի ուժերի միավորումներից, սուզանավերից․ վերջրյա նավերից, ծովային ավիացիայից, ծովային հետևակից, հրթիռահրետանային առափնյա զորքերից։ Նավատորմ գլխավորում է հրամանատարը, հրամանատարության կազմի մեջ մտնում են շտաբը և կառավարման օրգանները, ինչպես նաև տարբեր ծառայություններ (թիկունքի, կապի, սպառազինման, նավանորոգման և այլն)։

Ոչ մեծ երկրներն ունեն մեկ ռազմածովային նավատորմ, որ կոչվում է այդ երկրի ՌԾՈԻ։ Խոշոր պետությունները (օրինակ, ԱՄՆ, Ռուսաստան և այլն) ունեն մի քանի ռազմածովային նավատորմեր, որոնք մտնում են ՌԾՈԻ կազմի մեջ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 191
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավատորմ» հոդվածին։