Մոդուլացում

Մոդուլյացիա, մոդուլյացիա ( լատին․՝ modulatio - համաչափություն, modus - չափ, նաև լադ ), երաժշտական երկի մեջ անցումը մեկ տոնայնությունից մյուսը, որ ծառայում է երաժշտական մտքի զարգացմանը։

երաժշտական մոդուլյացիա

Երկի սկզբնական տոնայնությունը սովորաբար ընկալվում է որպես հիմնական և կայուն, երևան եկող նոր տոնայնությունները՝ անկայուն և ըստ այնմ առաջ են բերում լարվածություն։ Որպես կանոն, երկն ավարտվում է սկզբնական տոնայնությամբ՝ լարվածության պարպումով, նոր տոնայնությունները, միաժամանակ, յուրովի «երանգավորում» են երաժշտությունը։ Բազմաձայն երաժշտության մեջ մոդուլացման ամենատարածված եղանակը անցումն է երկու տոնայնությունների համար ընդհանուր ակորդի միջոցով (դիատոնիկ և էնհարմոնիկ մոդուլացում), կիրառվում է նաև տարբեր ակորդները խրոմատիկ ընթացքով միմյանց կապելու եղանակը (խրոմատիկ մոդուլացում)։ Գոյություն ունի նաև առանց ակորդների կատարվող մեղեդիական մոդուլացում։ Մոդուլացման տեսությունը կազմում է ներդաշնակագիտության հատուկ բաժինը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդուլացում» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 667
🔥 Top keywords: Գլխավոր էջԿատեգորիա:Ծրագրային ապահովում այբբենական կարգովՍպասարկող:ՈրոնելՎիոլետա ԳևորգյանՋոուի ԱնսաՎարդավառՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Բուժաշխատողի օրԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍեռական հարաբերությունՊաղեստինՀայաստանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՋրծաղիկԱրևադարձՏիգրան ՄեծԿառլես ՊուչդեմոնՀովհաննես ԹումանյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԾաղկեվանք (Արա լեռ)Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Հունիսի 21Պարբերական հիվանդությունՋուրՆիդերլանդներՀայոց ցեղասպանությունԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍաղմոսավանքՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀայ գրերի գյուտՊարույր ՍևակԳիշերահավասարԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցՀեշտոցային արտադրությունՀայերենի այբուբենԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀայաստանի առաջին հանրապետություն