Մասնակից:Միլենա Հովսեփյան 77/Ավազարկղ3

Ջրաշուն, խաղերի համար վարժեցված շան տեսակ, որ վախեցնում է թռչուններին և գնում է ջրից որսը բերելու։ Ջրային շները համարվում են ռետրիվեր շների ժամանակակից շատ ցեղատեսակների սերունդները[1]։

Բարբեթ, ջրաշների ամենահին ցեղատեսակներից մեկըThe Barbet, one of the oldest breeds of water dogs.

Նկարագրություն խմբագրել

Պորտուգալական ջրաշուն՝ ջրաշան դասական կտրվածքով խուզած մորթիովA Portuguese Water Dog with its coat clipped in the classic water dog clip.

Ջրաշները սովորաբար միջին չափի ակտիվ շներ են։ Նրանց ամենատարբերակիչ հատկանիշն ամուր, անջրանցիկ մորթին է և նրանց լողալու ուժեղ ցանկությունը։ Սովորաբար երկար մազերով շատ ջրային շների ցեղատեսակների մորթին խուզում են մինչև ստոծանի և հետին ոտքեր՝ լողալու գործընթացը հեշտացնելու համար, մինչդեռ իրանի հատվածում երկար մորթու պահպանումը կանխում է սառը ջրի մեջ նետվելիս ջերմային շոկը։ Այսօր շների ցուցադրություններում այս դասական խուզելու ձևը նկատվում է որոշ ցեղատեսակների, օրինակ՝ պուդելների մոտ, պահպանելով խուզելու ձևի այս տարբերակը։ 15-րդ դարում, նկարիչներ Ֆրանցիսկո Գոյայի և Ալբրեխտ Դյուրերի նկարները պատկերում էին սովորական պուդելներին, որոնք օգտագործվում էին թռչնային որսը ջրից բերելու համար[2][3][4]։

Պատմություն խմբագրել

Ջրաշունը համարվում է շան հին տեսակ, որն օգտագործում էին հին ժամանակների ծովագնացները նավից ընկած իրերը գտնելու, ինչպես նաև նավից նավ նամակներ փոխանցելու համար։ Նրանք հայտնի էին հռոմեացիներին, որոնք նրանց անվանում էին «առյուծ շներ»՝ նրանց մորթու տարբերակիչ խուզումից հետո։ Ջրաշները շարունակել են երևալ նավերի վրա մինչև ժամանակակից օրեր։ Նրանք տարածված էին իսպանական արմադայում, և 20-րդ դարում նրանց կարող էիր տեսնել ձկնորսական նավերի վրա, մասնավորապես Իսպանիայի և Պորտուգալիայի ջրային տարածքներում[3][4]:

Բացի նավերի վրա լինելուց, Միջնադարյան Եվրոպայում որսորդները մեծապես օգտագործում էին ջրաշներին՝ նետով ու աղեղով սպանված բադերին ջրից դուրս բերելու համար, ինչպես նաև այն նետերը, որոնք վրիպել էին իրենց նշանակետից[3][4]։

Ժամանակակից հրազենների գյուտի հետ միասին, նետեր բերելու համար շների կարիքը վերացավ, և եվրոպական շատ ջրաշների ցեղատեսակներ հիմնականում դեկորատիվ դարձան, ինչպես օրինակ՝ պուդելը, մինչդեռ մյուսները դարձան ժամանակակից խաղերի համար վարժեցված շներ, ինչպես օրինակ՝ ուեթերհաունը։ Ենթադրվում է, որ ջրաշները, մյուս տեսակների հետ միասին օգտագործվել են ժամանակակից շատ ռետրիվեր ցեղատեսակի շների բազմացման համար[4]։

Ցեղատեսակների ցուցակ խմբագրել

Ջրաշներ համարվող շան ցեղատեսակների ցուցակ[3][4]։

ՑեղատեսակԱյլ անվանում (ներ)Ծագման երկիրՆկար
Ամերիկյան ջրային սպանիելAmerican Brown Spaniel &
American Brown Water Spaniel
 ԱՄՆ
ԲարբեթFrench Water Dog  Ֆրանսիա
Կանտաբրյան ջրաշունPerro de agua cantábrico,
Perro de lanas & Merlucero
 Իսպանիա
Անգլիական ջրային սպանիելWater Dog & Water Rug  Անգլիա
Իռլանդական ջրային սպանիելWhiptail, Shannon Spaniel,
Rat Tail Spaniel & Bog Dog
 Իռլանդիա
Լագոտո ՌոմանյոլոRomagna Water Dog &
Water Dog of Romagna
 Իտալիա
ՊուդելPudelhund & Caniche  Ֆրանսիա,  Գերմանիա
Պորտուգալական ջրաշունCão de Água Português &
Cão de Água Algarvio
 Պորտուգալիա
Պուդելփոյնթեր  Գերմանիա
Իսպանական ջրաշունPerro de agua Español  Իսպանիա
Տվիդ ջրային սպանիելTweed Spaniel &
Ladykirk Spaniel
 Անգլիա
ՈւեթերհաունOtterhoun & Dutch Spaniel  Նիդերլանդներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Suburban, Judie Amyot, The. «Judie Amyot: Gone like the Dodo». The Suburban Newspaper (անգլերեն). Վերցված է 21 April 2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. ali, Rana Haider (2024-01-17). «Moyen Poodle In US: Moyen Meaning, A to Z Guide». Animal Uploads (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-01-19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Dr. Bruce Fogle, The Encyclopedia of the Dog, New York: DK Publishing, 2009, 978-0-7566-6004-8.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 David Hancock, Gundogs: Their Past, Their Performance and Their Prospects, Marlborough: The Crowood Press, 2013, 978-1-84797-492-1.