Մանկասար (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանկասար (այլ կիրառումներ)

Մանկասար, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն մանուկ և պարսկերեն sar՝ «գլուխ» բառերից։ Նշանակում է «մանուկների գլուխը, ուսուցիչ կամ վարժապետ»։ Հիշատակված է 14-րդ դարից։ Գրվում է նաև Մանգասար։ Ղարաբաղում փաղաքշական ձևն է Մանգի, Մանկիկ։ Այս անունից է առաջացել Մանկասարյան, Մանկասարյանց ազգանունները[1][2]։

Մանկասար
Մանկասար
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունմանուկների գլուխը, ուսուցիչ կամ վարժապետ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Մանկասար» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Մանկասար, որի կինն է Ասլան խաթուն։ Հիշատակված են 1347 թվականին Հոռոմոսի վանքի նվիրատուների հետ[3]։
  • Մանկասար դպիր, որդի Հովհաննես քահանայի, ապա դարձավ սարկավագ ու կոչվեց Մարկոս[4]։
  • Մանկասար, հայր Հովհաննես քահանայի, որ Արճեշում 1445 թվականին Հովհաննես կրոնավորի համար ընդօրինակեց մի Ավետարան[5]։
  • Մանկասար, հիշատակված է 1620 թվականին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ձեռագիր Վասպուրական 389
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 201-202 — 742 էջ։
  3. Յովսէփեան «Մի էջ հայ արուեստի 37, 39»
  4. Ձեռագիր Հալեպի Ա․ 83
  5. Նօտարք 147
  6. Ձեռագիր Հալեպի, Ա․ 177