Ճշմարտություն

Ճշմարտությունը մարդու կողմից ստեղծված մեծագույն արժեքներից է։ Փիլիսոփայության պատմության մեջ ճշմարտության հիմնախնդրին միանշանակիմաստավորում չի տրվել։ Ի սկզբանե փիլիսոփայության երկու հիմնականուղղությունները՝ մատերիալիզմը և իդեալիզմը հարցին մոտեցել են տարբերտեսանկյունից։ Անտիկ դարաշրջանում մատերիալիստ մտածողներ Դեմոկրիտեսը, Էպիկուրը և այլք ճշմարտությունը դիտել են որպես գիտելիքներիհամապատասխանությունը իրերի բնույթին։ Իսկ իդեալիստ մտածողներՊարմենիդեսը, Պլատոնը ճշմարտությունը համարում էին վերզգայական հավերժգաղափար։ Արիստոտելը ճշմարտություն էր դիտում իդեալական ձևերի հետմտածողության համապատասխանությունը։ Այդպիսի ճշմարտություն մարդը ձեռք էբերում գոյություն ունեցող իրերն ընկալելու միջոցով։ Այսինքն՝ մարդուզգայությունների, պատկերացումների, մտքերի համապատասխանությունըառարկաների հատկություններին դրսևորվում է որպես ճշմարտություն։ Միջինդարերում ավարտուն, անհերքելի ճշմարտություն է համարվում կրոնականդոգմաների բովանդակությունը, աստծո բնույթի և էության վերաբերյալ եկեղեցուհայրերի պատկերացումները, սուրբ գրքերի շարադրանքը։ Թ. Աքվինացու, Օգոստինոսի համոզմամբ՝ այդպիսի ճշմարտությունները բնածին են և անկասկածելի։ Աքվինացու համոզմամբ՝ ճշմարտությունն իրերի բովանդակությանհամապատասխանությունն է աստվածային բանականության հետ։ Իսկ հավատըհամարվում է գերբնական ճշմարտություն։ Ճշմարտության ըմբռնման հարցում զգալիզանազանություն է նկատվում օբյեկտիվ և սուբյեկտիվ իդեալիզմիդիրքորոշումներում։ Օբյեկտիվ իդեալիստների համոզմամբ, ճշմարտությունըիդեալական գոյերի հավերժ, անփոփոխ, ժամանակից դուրս գտնվող հատկություն է։ Այդպիսի ըմբռնման տեսանկյունից, ճշմարտությունը դիտվում է որպեսճանաչողությունից անկախ գոյություն ունեցող իդեալական գոյերի հատկություն։ Այստեղ ճշմարտության դատողությունները համարվում են բնածին գաղափարներ։ Նման համոզմունքներ զարգացրել են Պլատոնը, Օգոստինոսը, հեգելը և այլք։ Սուբյեկտիվ իդեալիստները (Բերկլի, Հյում, Կանտ) ճշմարտությունը դիտում են որպեսինքն իր համաձայնության մեջ գտնվող անձի հատկություն։ Նման համոզմունքներումճշմարտություն է դիտվում մտածողության համապատասխանությունը անձիզգայություններին։ 17-18-րդ դարերում սենսուալիստ մտածողներ Ֆ. Բեկոնը, Ջ. Լոկը, Հելվեցիուսը ճշմարտությունը նույնացնում էին մարդկային զգայություններիբովանդակության հետ։ Իսկ ռացիոնալիստ մտածողներ Դեկարտի, Սպինոզայի, Լայբնիցի հայացքներում ճշմարտություն էր դիտվում ինտելեկտուալ ինտուիցիայիմիջոցով ձեռք բերված գիտելիքը։ Ճշմարտության հիմնախնդրին յուրահատուկմոտեցում են ցուցաբերում պրագմատիկները Ջեյմսը, Պիրսը։ Պիրսի համոզմամբ՝ճշմարտությունը գաղափարների ու գործողությունների համապատասխանությունն էՃշմարտություն՝ գաղափար, որը համապատասխանում է օբեկտիվ/անաչառ/ իրականությանը։ Սուբյեկտի կողմից իրականության համապատասխան արտացոլումն է։ Ճշմարտությունն իրականության հենց այնպիսի վերարտադրումն է, ինչպիսին այն կա՝ գիտակցությունից դուրս և նրանից անկախ։ Ճշմարտության չափանիշները դիտարկվում են ճանաչողության տեսության՝ գնեսեոլոգիայի շրջանակներում։ Գնեսեոլոգիան փիլիսոփայության այն բաժինն է, որն ուսումնասիրում է ճանաչողական գործունեության ընթացքում սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերությունները, գիտելիքի և իրականության հարաբերակցությունը, մարդու կողմից աշխարհի ճանաչման հնարավորությունները, ճշմարտության չափանիշներն ու գիտելիքի հավաստիությունը։

Իդեալիստական փիլիսոփայության համակարգերում ճշմարտությունը համարվել է իդեալական օբյեկտների հավերժ ու անփոփոխ հատկություն /Պլատոն/, բանականության բնածին հատկանիշ /Դեկարտ/ կամ մտքի ապրիորի ձև /Կանտ/։ Ըստ դիալեկտիկական ըմբռնման՝ ճշմարտությունը գիտելիքների ծավալուն գործընթաց է /Հեգել/։ Իսկ պրագմատիզմը ճշմարիտ է համարում այն գիտելիքը, որը գործնականորեն կիրառելի է և ապահովում է հաջողություն։

Փիլիսոփայության շրջանակներում քննարկվում է այնպիսի կատեգորիա, ինչպիսին է օբյեկտիվ ճշմարտությունը, ինչը մարդուց և մարդկությունից անկախ գիտելիքի բովանդակությունն է։ Կա նաև բացարձակ և հարաբերական ճշմարտություն, ինչը դիալեկտիկական մատերիալիզմի կատեգորիա է։

Ճշմարտություն տերմինն օգտագործվում է նաև ձևական տրամաբանության մեջ։ Գոյություն ունի «տրամաբանական ճշմարտություն», որը հակադրվում է փաստական ճշմարտությանը։ Տրամաբանության մեջ ասույթը համարվում է ճշմարիտ, եթե նրա ձևը համընկնում է կամ որոշ թույլատրելի գործողություններից հետո կարող է համընկնել տրամաբանական օրենքի հետ։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ճշմարտություն հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարտություն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարտություն» հոդվածին։