Ձայն լռության (ֆիլմ)

«Ձայն լռության» (անգլ.՝ The Voice of Silence), «VS & Tigers» ֆիլմ ստուդիայի (Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Արմենիա» հեռուստաընկերության մասնակցությամբ), 2012 թվականին նկարահանված հայկական ֆիլմ։ Ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում և առաջադրվել է «Միջազգային խաղարկային մրցույթ» և «Հայկական համայնապատկեր» ծրագրերում[1]։

«Ձայն լռության»
ԵրկիրՀայաստան Հայաստան
Թվական2012
Լեզուհայերեն, անգլերեն ենթագրերով
ՌեժիսորՎիգեն Չալդրանյան
ՊրոդյուսերՎիգեն Չալդրանյան
Սցենարի հեղինակՎիգեն Չալդրանյան
ԴերակատարներՄարիամ Դավթյան
Վիգեն Չալդրանյան
ՕպերատորԱրթուր Ուստյան
Հակոբ Կարանֆիլյան
ԵրաժշտությունԳարի Քյոսայան
հնչյունային ռեժիսոր՝ Աննա Դրոժենկո, Հմայակ Ռոստոմյան
Կինոընկերություն«VS & Tigers» ֆիլմ ստուդիայի (Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Արմենիա» հեռուստաընկերության մասնակցությամբ)

Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 18-ին Հոլիվուդի «Paramount Pictures» ստուդիայում։

Սյուժե խմբագրել

«Ձայն Լռության» ֆիլմը թեմատիկ առումով համամարդկային իմաստ ու խորք ունի։ Սփյուռքահայ արվեստագետի ինքնության վերահաստատման նուրբ պատմություն է՝ ըստ իրական փաստերի, պատահական հանդիպում «երկրորդ ես»-ի հետ, մարդու և նրա խղճի երկխոսություն, որից աստիճանաբար պարզվում է ճշմարտությունը։ Ֆիլմը դրվագ է այն ռեժիսորի անակնկալներով լի կյանքից, որն աշխարհաքաղաքացի ամերիկահայ դառնալով՝ ոտք է դրել իր ստեղծագործական եռանդի և գաղափարների աղբյուր հարազատ հողին։ 1988 թվականին հեռանալով հայրենիքից՝ նա որոշակի հաջողության է հասել Հոլիվուդում։ Իսկ այժմ վերադառնում է իր հրեա կնոջ հետ՝ ֆիլմ նկարահանելու։ Համապատասխան վայրեր փնտրելիս նա մի ավազահանքում պատահաբար հանդիպում է անօթևան երիտասարդ կնոջ, որն ապրում է կիսափուլ մեքենայի մեջ և ընկերացել է փողոցային շների հետ։ Հանդիպումը դառնում է ճակատագրական և, հերոսի մեջ հակասություն արթնացնելով, տանում դրամատիկ կուլմինացիայի, որն առանցքային է սեփական ճշմարտությունը գտնելու ճանապարհին։ Նա պետք է բարդ ընտրություն կատարի սրտի և գլխի միջև. շարժվել բանականության, թե՛ հույզերի թելադրանքով, թողնել հարմարավետ կյանքը, թե՛ լիովին շրջել այդ կյանքի ուղղությունը[2][3]։

Դերերում խմբագրել

  • Ջիջի - Մարիամ Դավթյան
  • Ջոն - Վիգեն Չալդրանյան
  • Մարինե Սարգսյան
  • Հռիփսիմե Սահակյան
  • Խաչատուր Մարտիրոսյան
  • Սևակ Հարությունյան
  • Աստղիկ Գրիգորյան

Մրցանակներ խմբագրել

  • Ազգային կինոյի «Հայակ» մրցանակ (լավագույն դերասանուհ), Երևան, 2013
  • «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնի բարձրագույն՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ, Չինաստան, Սիան, 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ձայն լռության ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի Հայկական համայնապատկեր անվանակարգում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  2. «Ձայն լռության» խաղարկային ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում
  3. Սինեմատիկ ու ոչ սինեմատիկ մտորումներ. Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմի շուրջ

Արտաքին հղումներ խմբագրել