Հրաչյա (անձնանուն)

երկսեռ անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա (այլ կիրառումներ)

Հրաչյա, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է հայերեն հուր և աչք բառերից։ Նշանակում է «հրեղեն աչքեր ունեցող»։ Խորենացու հնարած անուններից է, որ սկզբնական շրջանում մեկ անգամ գործածվելուց հետո դուրս է գալիս գործածությունից։ Այնուհետև 19-րդ դարում կրկին սկսում է գործածվել Կոստանդնուպոլսում։ Սկզբում հազվադեպ էր կիրառվում, հետո՝ ավելի հաճախ՝ հատկապես Կովկասում, որտեղ գործածվում էր որպես իգական անուն՝ շնորհիվ պոլսեցի մի դերասանուհու, ում գեղեցիկ աչքերի համար կոչեցին «տիկին Հրաչյա»։ Ի հակադրություն սրա՝ հորինեցին Հրաչիկ ձևը՝ որպես արական անուն, իսկ Կոստանդնուպոլսում՝ Հրաչուհի ձևը (իգական)։ Անվան կրճատ ձևն է Հրաչ։ Այժմ (2015) Հրաչյան միայն արական անուն է[1]։

Հրաչյա
Հրաչյա
Տեսակերկսեռ անձնանուն
Սեռարական
իգական
Նշանակությունհրեղեն աչքեր ունեցող
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Հրաչյա» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Հրաչյա, թագավոր Հայկազն, որդի և հաջորդ Պարույրի։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի հետ միասին արշավեց Երուսաղեմի վրա, գրավեց և Հայաստան բերեց հրեա Շամբաթ իշխանին, որից սերվեց Բագրատունյաց տոհմը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 109-110 — 742 էջ։
  2. Խոր․ Ա․ իբ․ Յհ․ կթղ․ գ․ Ուխտ․ Ա․ ժթ