Հոլանդական տավար

Հոլանդական տավար, կաթնատու տավարի ցեղ։ Բուծվել է Հոլանդիայում։ Անցյալում հոլանդական տավարն ուներ ֆրիզլանդական (սև խայտաճամուկ), ռեյնիգելյան (կարմիր խայտաճամուկ) և գրոնինգենյան (սպիտակագլուխ կարմիր և սև գույնի) երեք ենթացեղ։ XIX դարում դրանք ձևավորվել են որպես առանձին ցեղեր։ Սև խայտաճամուկ ցեղի կենդանիների իրանը լայն է, խոր, վերջին հատվածը լավ զարգացած։ Ցուլերի կենդանի զանգվածը՝ 900—1000, կովերինը 550—600 կգ է։ Տարեկան միջին կաթնատվությունը 4500 կգ է (ռեկորդայինը՝ 13000 կգ)։ Կաթի միջին յուղայնությունը 3,9-4,0% է։ Տարածված է Նիդերլանդներում (երկրի տավարի գլխաքանակի 70% -ը), Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իտալիայում, և այլն։

Հոլանդական տավար


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 510
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանԲյուրականի աստղադիտարանՋոուի ԱնսաՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՍեռական հարաբերությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՆեմեսիս գործողությունՋրծաղիկՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Տիգրան ՄեծՊարբերական հիվանդությունԿառլես ՊուչդեմոնՊարույր ՍևակԵս և նաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀայաստանի առաջին հանրապետությունԾաղկեվանք (Արա լեռ)Երկրորդ համաշխարհային պատերազմՀայ գրերի գյուտՀայոց ցեղասպանությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԵրկրորդ Պունիկյան պատերազմԱռաջին համաշխարհային պատերազմԿիլիկիայի հայկական թագավորությունՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳառնու հեթանոսական տաճարՀեշտոցի սնկային վարակՎանի թագավորությունՍպիտակ ձին (պատմվածք)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄեսրոպ ՄաշտոցԱյրին (նորավեպ)Արտիստը (Շիրվանզադե)Բաթումի պայմանագիրԵրևան