Համոզմունք

անձնական հայացքների, գիտելիքների վստահ կողմնորոշվածություն

Համոզմունք, մարդու գիտելիքները, նրա գիտակցության մեջ խորապես արմատացած բարոյական սկզբունքները, նորմերը, աշխարհայացքը, իդեալները և այլ իմացական կառուցվածքները, որոնց նա իրեն պարտավորված է զգում հետևել կյանքում, որովհետև համարում է ինքնըստինքյան հասկանալի և բնական։ Համոզմունքները դառնում են գիտակցված դրդապատճառներ և որոշակի ուղղվածություն են հաղորդում անձի գործունեությանը։ Այդ ուղղվածության բնույթն ու անձի կողմից առաջ քաշվող նպատակների բովանդակությունը պայմանավորված են նրա համոզմունքների բովանդակությամբ ու ճշմարտացիությամբ։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Համոզմունք հոդվածին

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.