Կտրիճ (անձնանուն)

արական անձնանուն

Կտրիճ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն կտրիճ՝ «քաջ» բառից։ Գործածվել է 9-10-րդ դարերում, այնուհետև 14-րդ դարում[1]։

Կտրիճ
Կտրիճ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունքաջ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Կտրիճ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Կտրիճ, իշխան Գարդմանի, ով դավաճանությամբ բռնեց իրեն ապաստանող Վասակ Սիսական իշխանին և ուղարկեց Բուղային։ Բայց ինքն էլ Բուղայից բռնվեց և 852 թվականին ուղարկվեց Բաղդադ։
  • Կտրիճ իշխան, ով 925 թվականի Տաթևի կալվածագրում հիշատակվում է որպես վկա[2]։
  • Կտրիճ, ոմն հիշատակված է Երուսաղեմում 1335 թվականին[3]։
  • Կտրիճ Ներսիսյան (Գարեգին Բ Ոսկեհատցի), Հայ Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս 1999 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 681 — 682 էջ։
  2. Օրբ․ ծ․
  3. Ձեռագիր Վենետիկ, Բ․ 349