Կորդովա (Արգենտինա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորդովա (այլ կիրառումներ)

Կորդովա (իսպ.՝ Cordoba), քաղաք Արգենտինայում, Կորդովա նահանգի վարչական կենտրոնը։ 781, 6 հազար բնակչություն (արվարձաններով, 1978)։ Արդիական կենտրոն է, երկաթուղային հանգույց։ Կա մեքենաշինական, սննդի, կաշվի արդյունաբերություն։ Ունի համալսարան (1613 թվականից)։

Քաղաք
Կորդովա

Córdoba

ԴրոշԶինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՔաղաքապետԽոսե դե լա Սոտա
Հիմնադրված է1573 թ.
Մակերես576 կմ²
ԲԾՄ389 մ
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն1 329 604 մարդ (2010)
Ագլոմերացիա1,7 մլն
Ժամային գոտիUTC-3, ամառը UTC-2
Հեռախոսային կոդ0351, 03543
Փոստային ինդեքս5000
Փոստային դասիչX5000
Պաշտոնական կայքcordoba.gov.ar
Կորդովա (Արգենտինա) (Արգենտինա)##
Կորդովա (Արգենտինա) (Արգենտինա)

Անվանում խմբագրել

Հիմնադրվել է 1573 թվականին և կոչվել Իսպանիայի Կորդովա քաղաքի անունով[1]։

Հայերը Կորդովայում խմբագրել

1920-ական թվականներին Արգենտինա գաղթած կիլիկիահայերի մի մասը բնակություն է հաստատել Կորդովայում։ Հայերին համախմբող կազմակերպությունը «Հայ գաղութային միությունն» է։ Համայնքի կազմավորման տարիներին գործել է ՀՕԿ-ի մասնաճյուղը։

Այժմ գործում են Արգենտինահայ մշակութային միության, ՀԲԸՄ Կորդովայի մասնաճյուղերը, հայրենակցական միություններ, մարզական, երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաև Սահակ-Մեսրոպ վարժարանը և հայկական եկեղեցի։ 1979 թվականին այնտեղ բնակվում էր շուրջ 4 հազար հայ՝ հիմնականում առևտրականներ, արհեստավորներ, փաստաբաններ և այլն։ Կորդովայի փողոցներից մեկը կոչվում է «Արմենիա»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորդովա (Արգենտինա)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 645