Կեչուա (ազգ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեչուա (այլ կիրառումներ)

Կեչուա (կիչուա, կեշուա) (կեչուա՝ Qhichwa runa), Հարավային Ամերիկայի ժամանակակից հնդկացի ժողովուրդ։ Պերուի, Բոլիվիայի, էկվադորի բնակչության զգալի մասը։ Բնակվում են նաև Արգենտինայի և Չիլիի հյուսիսում։

Կեչուա / կիչուա / կեշուա
Qhichwa runa
Ընդհանուր քանակ

19,6 - 25,2 մլն․

Բնակեցում
Պերու Պերու13 887 073
Էկվադոր Էկվադոր6 018 691
Բոլիվիա Բոլիվիա3 821 820
Արգենտինա Արգենտինա1 469 830
Կոլումբիա Կոլումբիա39,1 հազար
Չիլի Չիլի8,48 հազար
Լեզու(ներ)
կեչուա, իսպաներեն
Հավատք(ներ)
կաթոլիկություն

Ընդհանուր թիվը՝ մոտ 9,6 - 25,2 մլն։ Խոսում են կեչուա լեզվով։ Հիմնականում կաթոլիկներ են, պահպանել են նաև մինչքրիստոնեական հավատալիքների վերապրուկներ։

16-րդ դարի իսպանական նվաճումները, ապա ստրկատիրական ու ֆեոդալական շահագործման զանազան ձևերը նպաստեցին կեչուաների ցեղային միջնորմների վերացմանը, էթնիկական միաձուլմանը, ազատագրական շարժման վերելքին և ազգային միասնական լեզվի ձևավորմանը։

19-րդ դարի առաջին քառորդում, ներառնելով բազմաթիվ էթնիկական խմբեր, ձևավորվեց կեչուա ազգությունը։

Կեչուաները զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասամբ՝ արհեստներով, աշխատում լեռնային, և տեքստիլ արդյունաբերության մեջ։

Գրականություն խմբագրել

  • Guardia Mayorga, Cesar A. Diccionario kechwa-castellano, castellano-kechwa. Lima, 1970, p. 11.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 384