Կարմրագլուխ արքայիկ

Կարմրագլուխ արքայիկ (լատին․՝ Regulus ignicapilla), արքայիկների ընտանիքի թռչուն։ Հնարավոր չվող է կամ ձմեռող։

Կարմրագլուխ Արքայիկ
Կարմրագլուխ արքայիկ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԿարգՃնճղուկանմաններ
ԸնտանիքԱրքայիկներ
ՏեսակԿարմրագլուխ արքայիկ
Լատիներեն անվանում
Regulus ignicapilla
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Շատ փոքր թռչուն է՝ մետաքսանուրբ, խայտաբղետ փետրավորմամբ։ Գագաթի կողքային մասերը, ակնաշերտը մուգ են, հոնքը՝ սպիտակ։ Արուի գագաթի կենտրոնը նարնջագույն է, էգինը՝ դեղին։ Չափազանց աշխույժ է, կերը փնտրում է ծառերի բարձր սաղարթում։ Բնակվում է անտառներում, չուի ընթացքում՝ թփուտներում։

Սնվում է անողնաշարավորներով։ 1995-2005 թվականի հետազոտությունները թույլ են տալիս ենթադրելու դրա գոյությունը Հայաստանում։ Կենսակերպին վերաբերող մանրամասները դեռևս ուսումնասիրված չեն։

Պատկերասրահ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրագլուխ արքայիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրագլուխ արքայիկ» հոդվածին։